Category: Հարց ու պատասխան

Փոխառության գումարի սահմանափակումներ

Սեդա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել․ ՍՊԸ հիմնադիր տնօրենն կարո՞ղ է իր միջոցներից փոխառության պայմանագրով գումար փոխանցել ՍՊԸ հաշվին։ Եվ կարո՞ղ եք նշել՝ արդյո՞ք կա սահմանափակում փոխառության գումարի մասով։ Կամ այլ ի՞նչ տարբերակ կառաջարկեք, ՍՊԸ նոր է ստեղծվել և ի սկզբանե ունի շատ փոքր կանոնադրական կապիտալ։ Ինչպե՞ս ճիշտ կլինի գումարի փոխանցումն կատարել։

Կարդալ ավելին Փոխառության գումարի սահմանափակումներ

Օտարերկրյա քաղաքացու երեխայի ուսման վարձի փոխհատուցում

Նաիրա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ պատասխանեք՝ եթե ծնողը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի և վճարել է երեխայի ուսման վարձը, կարո՞ղ է այդ գումարը եկամտային հարկով փոխհատուցվել։

Կարդալ ավելին Օտարերկրյա քաղաքացու երեխայի ուսման վարձի փոխհատուցում

Տարածքի վաճառք և վարկի տեղափոխում գնորդի անունով

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ կազմակերպությունը, որը շրջհարկով է աշխատում, ուզում է վաճառել տարածքը այլ կազմակերպության։ Ի՞նչ հարկեր են առաջանում, և հաջորդ հարցս՝ տվյալ տարածքը գնվել է վարկով և դեռ մարված չէ, կա՞ տարբերակ, որ գնող կազմակերպությունը ժառանգի վարկը և արդյունքում քիչ վճարի։

Կարդալ ավելին Տարածքի վաճառք և վարկի տեղափոխում գնորդի անունով

Դրոշմանիշային վճար 2026

Տիգրանուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք 2026 թ-ից դրոշմանիշային վճարի չափը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճար 2026

Հագուստի մանրածախ վաճառք

Անահիտ Վասիլյան․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։

Կարդալ ավելին Հագուստի մանրածախ վաճառք

Մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման գործունեություն

Անի․

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․հարկով և տեղադրել է մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող ենք շարունակել աշխատել շրջ․ հարկով և եթե այո, ապա բացի 285 ձևից արդյո՞ք այլ հաշվետվության մեջ պետք է ցույց տալ դա։

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման գործունեություն

Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունը վարկ ունի, որի տոկոսի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից։ Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով։

Կարդալ ավելին Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով

Տեսաձայնագրման և մոնտաժի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ տեսաարտադրություն՝ վիդեոյի նկարահանում և վիդեոյի մոնտաժ իրականացնելու համար ԱՁ-ն ի՞նչ հարկման դաշտում պետք է գործի։

Կարդալ ավելին Տեսաձայնագրման և մոնտաժի գործունեություն

Պարտադի՞ր է արդյոք հրամանը

Սաթենիկ․

Ողջույն։ Կնշե՞ք խնդրեմ՝ ծառայությունների մատուցման պայամանագրի խզման դեպում պարտադի՞ր է խզման ակտի հետ ունենալ նաև հրաման։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Պարտադի՞ր է արդյոք հրամանը

ՓԲԸ գործունեության դադարեցում

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ կարո՞ղ եք ասել` ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը որևէ հատուկ կարգ ունի, թե՞ աշխատակիցներին ազատելը և դադարեցման մասին դիմում ներկայացնելը բավական է։

Կարդալ ավելին ՓԲԸ գործունեության դադարեցում

Նվազեցումներ շրջանառության հարկից Wildberries – ում վաճառքների ժամանակ

Նարեկ․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ ապրանք վաճառել Wildberries-ում, բայց ապրանքը գնելու եմ Չինաստանից և ուղարկեմ ՌԴ պահեստ: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք կարողանալու եմ Չինական կազմակերպության տրված ինվոյսի հիման վրա կատարել նվազեցումներ, որպես ապրանքի ինքնարժեք։

Կարդալ ավելին Նվազեցումներ շրջանառության հարկից Wildberries – ում վաճառքների ժամանակ

Գույքահարկի նվազեցում շրջանառության հարկից

Շուշանիկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Տրանսպորտային միջոցի վճարած գույքահարկով արդյո՞ք հնարավոր է նվազեցնել շրջանառության հարկը։

Կարդալ ավելին Գույքահարկի նվազեցում շրջանառության հարկից

Ինչպե՞ս հետ հաշվարկ կատարել արհմիության վճարի դեպքում

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե պետք է վճարել մաքուր 25 000 պարգևավճար, ինչպե՞ս ստանալ կեղտոտը, արհմիության վճար էլ պետք է հարկել (0.7%)։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հետ հաշվարկ կատարել արհմիության վճարի դեպքում

Խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափ

Վարդուհի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափը ներկայումս հաշվարկելիս այս տարբերակը ճի՞շտ է արդյոք՝ 2208 90 33 պտուղներից կամ հատապտուղներից 1լ համար 800*1,09, թե՞ կա փոփոխություն։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափ

Ստուգում լուծարման ժամանակ

Նանե․

Կազմակերպության լուծարման ժամանակ ՊԵԿ-ն ի՞նչ ստուգում է իրականացնում։ Ո՞վ տեղեկություն ունի ստուգման ընթացքից։

Կարդալ ավելին Ստուգում լուծարման ժամանակ

Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի, ի՞նչ խնդիր կլինի և ի՞նչ պատասխանատվություն ունի հաշվապահը։

Կարդալ ավելին Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի

Ֆրիլանս աշխատանք որպես ֆիզ․ անձ

Նարինե․

Հարգելի հաշվապահներ, ես ֆրիլանս աշխատում եմ արտասահմանյան ընկերության հետ։ Ցանկանում եմ հարկայինում հաշվառվել որպես ֆիզ. անձ և վճարել եկամտային հարկ և սոց. վճար։ Ցանկանում էի իմանալ՝ գրանցումը և հաշվարկի ներկայացումը ո՞ր կայքում պետք է իրականացնել՝ file-online.taxservice.am, թե՞ self-portal.taxservice.am։ Արդյո՞ք գրանցումը պետք է հիմա անել, որպեսզի գործունեությունը ապօրինի չլինի, թե՞ դա կարլեի է անել նաև 2026 թվականի ընթացքում։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ֆրիլանս աշխատանք որպես ֆիզ․ անձ

Եթե գերազանցվել է միկրոձեռնարկատիրության շեմը

Գոհար․

Եթե անցել եմ միկրոյի 24 միլիոն դրամ շեմը երկար ժամանակ, ինչպե՞ս վարվեմ հունվարից անցնեմ շրջհարկի, և այսքան ժամանակ ավտոմատ անցե՞լ եմ ԱԱՀ-ի։

Կարդալ ավելին Եթե գերազանցվել է միկրոձեռնարկատիրության շեմը

ՏՏ ոլորտի փոփոխություններ սպասվու՞մ են 2026-ին

Արմինե․

Բարև Ձեզ։ Սիրելի հաշվապահներ, արդյո՞ք 2026թ-ին սպասվում են փոփոխություններ ՏՏ ոլորտի գործունեություն իրականացնողների համար։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի փոփոխություններ սպասվու՞մ են 2026-ին

Հացի փռի գործունեություն

Ռուզան․

Բարև ձեզ։ Հացի փռի գործունեության համար բացվում է ՍՊԸ։ Մինչև 201 ձև ուղարկելը, 79-ով աշխատանքի ընդունելու քայլերը պարզ են։ Այ դրանից հետո խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ անել։

Կարդալ ավելին Հացի փռի գործունեություն

Նպաստի հաշվարկ էլեկտրոնային տարբերակով և նպաստի փոխանցում

Ալիկ․

Բարև ձեզ։ Հիմա բյուլետենը փակելուց հետո, որը կատարվում է էլեկտրոնային տարբերակով, այդ անձը ինչպե՞ս է իմանալու, որ իր նպաստի գումարը փոխանցվել է իր նախընտրած բանկ, ու ի՞նչ ժամանակահատվածում է դա կատարվում բյուլետենի փակելուց հետո։

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ էլեկտրոնային տարբերակով և նպաստի փոխանցում

Տարբեր գործունեություններ մեկ ԱՁ-ով

Զաքարյան․

Բարև Ձեզ։ Նախապես շնորհակալություն պատասխանի համար։ Եթե տուրիստական ոլորտում եմ աշխատելու, ԱՁ բացելուց շրջհա՞րկ պետք է ընտրեմ, և 1 ԱՁ-ի տակ հնարավո՞ր է գրանցել 2 ընկերություն՝ 1 տուրիստական, 2-րդը վաճառք։

Կարդալ ավելին Տարբեր գործունեություններ մեկ ԱՁ-ով

Սոցիալական ծախսի փոխհատուցում նոյեմբերի 1-ից հետո

Արման․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոյեմբերի 1-ից հետո հնարավոր է դիմել և ստանալ սոցիալական ծախսի (ուսման վարձի կամ բժշկական ծախսի) փոխհատուցում։ Հարցն առաջացել է, քանի որ նոյեմբերի 1-ը համարվում էր 2024թ․ համար ներկայացվող եկամուտների հայտարարագրի վերջնաժամկետ։

Կարդալ ավելին Սոցիալական ծախսի փոխհատուցում նոյեմբերի 1-ից հետո

Երաժշտահաղորդավարը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ռուզաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ նշեք՝ արդյո՞ք կարող է երաժշտահաղորդավարը (դիջեյ) աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Կարդալ ավելին Երաժշտահաղորդավարը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աշխատանքային պայմանագիր անչափահասի հետ

Ցողիկ․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ անչափահասի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում կարարող կողմերից ո՞վ է ստորագրում, երեխա՞ն, թե՞ ծնողը։

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագիր անչափահասի հետ

Փոխառության տրամադրում չբաշխված շահույթի հաշվին

Լիլիթ.

ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ մասնակիցն այս և նախորդ տարվա արդյունքներով մոտ 4 մլն շահույթ ունի, բայց հիմնադիրը չի ցանկանում, որպեսզի շահաբաժնի տեսքով ստանա, այլ ցանկանում է, որպես անտոկոս փոխառություն ստանալ՝ 2027-ին վերադարձնելու պայմանով։ Հնարավո՞ր է ՍՊԸ-ի հիմնադրին փոխառություն տալ չբաշխված շահույթի հաշվին պայմանագրի հիման վրա։ Օրենքում սահմանափակում կա՞։ Գործում ենք միկրոյի դաշտում։

Կարդալ ավելին Փոխառության տրամադրում չբաշխված շահույթի հաշվին

Գալիք ժամանակաշրջանի արձակուրդի իրավունքի օգտագործում

Անուշ․

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրեմ, եթե աշխատողը սպառել է իր 2025թ ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է այս տարի պարտքով վերցնել 2026թ ամենամյա արձակուրդից, եթե օրենքի հղում կա, կասե՞ք։

Կարդալ ավելին Գալիք ժամանակաշրջանի արձակուրդի իրավունքի օգտագործում