Category: Այլ
Վճարումը կհամարվի՞ անկանխիկ
Նարեկ․
Բարև Ձեզ։ Եթե դիմացի կողմին կանխիկ գումար ենք տալիս, ով մեր անունից գումարը մուտք է անում իրենց բանկային հաշիվ, դա մեր կողմից կհամարվի՞ անկանխիկ վճարում։
Ներմուծում ՀՀ սահման
Արևհատ.
Հարգելի հաշվապահներ,
ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։
Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։
Շնորհակալություն։
Վարձակալություն ֆիզ. անձից
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։
Հաշվապահական խորհրդատվություն
Երվանդ.
ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։
ՀՈԱԿ անվանափոխություն
Հասմիկ Աղաջանյան.
Բարև Ձեզ։ ՀՈԱԿ-ի անվանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ պետք է անել աշխատկիցների աշխ. պայմանագրերի կամ ընդհանրապես նրանց գործերի հետ: Շնորհակալություն։
Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար
Քաջիկ.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք հանրային հատվածի հարցաշարի պատասխաններ ուղարկել qajik.sargsyan.97 շնիկ bk.ru հասցեին։
Գործունեության հասցե
Հակոբ.
Ա/Ձ կարո՞ղ է գործունեության հասցե նշել մի հասցե, բայց գործել այլ հասցեում։
Գործունեության դադարեցման հետ կապված
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:
Կանխիկի սահմանափակումներ
ՌՈՒԶԱՆ.
Ատամնաբուժարանի տարածքի վարձը 180 000դր. է, կարո՞ղ է կանխիկ վճարել ֆիզ. անձին։
Հիմնադիրները գումար են ծախսել
Արմեն․
Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։
Անհուսալի դեբիտորական պարտք
Արա.
Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։
Վերադարձ դեկրետից
Աստղիկ.
07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:
Ձևակերպում ՀԾ-ով
Լուսինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ինչպե՞ս ՀԾ-ով նույն ամսվա մեջ ձևակերպեմ և՛ աշխատավարձ, և՛ նպաստ, որպեսզի ծրագիրը թույլ տա։
Հարկային դաշտի ընտրություն
Էդվարդ.
Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ. զբաղվում ենք մանկական գրքերի տպագրությունով և վաճառքով, աշխատում ենք օնլայն, պատվիրում են, վճարում են, առաքում ենք հայփոստով։ Կարո՞ղ ենք միկրոյով աշխատել, և ՀԴՄ-ն պետք է պատվերի հետ տպենք, ուղարկե՞նք։
Հաշվարկային փաստաթղթի դուրսգրում օտար լեզվով
Անահիտ.
Բարև Ձեզ։ Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Ոչ ռեզիդենտին առանց ՀՎՀՀ-ի դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ լրացնել անգլերեն տառերով։
ՍՊԸ ներքին կարգապահական կանոններ
Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կուղարկե՞ք սպը ներքին կարգապահական կանոնների նմուշ generaljob2022 շնիկ yandex.ru էլ. հասցեին։
Աշխատավարձի կանխիկ վճարում
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատակիցներ ունեմ՝ հարկադիր ունեն ու չեն ուզում անկանխիկ ստանալ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս օգնել։
Ուսումնական կենտրոն բացելու համար
Նառա.
Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։
Մրգի արտահանում ՌԴ
Արման.
Փոքր բեռնատար մեքենայով միրգ ՌԴ արտահանելու համար ի՞նչ է պետք։
Կանխիկ ձեռքբերում շուկայից
Վահագն․
Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):
Հրամանի օրինակ
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ
Թերեզա․
Եթե Ա/Ձ զբաղվում է երկաթի ընդունում և հանձնումով, Հսկիչ դրամարկղային մեքենա պարտադի՞ր է ունենալ։
Առհաշիվ գումարի տրամադրում
Արտակ․
Բարև Ձեզ։ Հուլիսի 01-ից կատարվող փոփոխություններով առհաշիվ գումարների տրամադրումը նույնպե՞ս պետք է կատարվեն անկանխիկ։
Բաժնեմասի վաճառք
Թ․
Ես ՍՊԸ-ում փայատեր եմ, հիմա վաճառում եմ իմ մասը, մյուս անդամին առաջարկվել է, բայց նա ևս ցանկանում է վաճառել։ Իմ քայլե՞րը։
Ծառայության մատուցման վայր
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Ամորտիզացիոն ժամկետ
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ Ուղևորատար ավտոբուսի ամորտիզացիոն ժամկետը 96 ամի՞ս է։
ՀՀ ռեզիդենտի տեղեկանք
Մայա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀՀ մշտական քաղաքացի եմ: Ա/Ձ վկայական եմ ստացել ընդամենը 3 օր առաջ: ՀՏ-ից ստացել եմ անհրաժեշտ անուն, ծածկանունները: Գործունեություն դեռևս չեմ սկսել: ՏՏ ոլորտում գործունեություն սկսելու համար ցանկանում եմ պայմանագիր կնքել օտարերկրյա մատակարար կազմակերպության հետ: Վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերից մեկը ՀՏ-ի կողմից տրվող ռեզիդենտի կարգավիճակի մասին տեղեկանքն է: Գրավոր դիմումիս և զանգերիս ի պատասխան ՀՏ-ից միայն մեկ ցուցում եմ ստացել՝ նայել ՀՕ հոդված 134: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել՝ իմ պարագայում անհրաժեշտ տեղեկանքը ստանալու համար, բացի անձնագրիս բոլոր էջերի պատճեններից սահմանված այլ ի՞նչ փաստաթղթեր եմ պարտավոր ներկայացնելու ՀՏ:
ՀՕ հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է`
2) ֆիզիկական անձի դեպքում`
ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում,
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:
Կտրոնի վրա ՀՎՀՀ նշված չէ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
1.Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ի (փայտե իրերի արտադրություն) գործունեության հասցեն մարզում է, սակայն վաճառները իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատակիցների (2 աշխատակից) աշխատավարձերի վճարումը ըստ օրենքի նոր փոփոխության: Կարո՞ղ ենք վճարումները կազմակերպել կանխիկ եղանակով, եթե գումարը չի գերազանցում 300.000 դր-ը:
2. Եթե նույն ՍՊԸ-ն իր գործունեության իրականացման համար ձեռք է բերել նյութեր, սարքավորումներ և համակարգիչ, բայց ոչ բոլոր ՀԴՄ-ների վրա է արտացոլված ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն, ապա կարո՞ղ ենք այդ ՀԴՄ-ներով արտացոլել ծախսերը:
Չստորագրված էլ. հաշիվներ
Աննա.
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է.
եթե աշխատողիը գրանցված է Tax Servis համակարգում և E-invoicing-ով հաշիվներ է գրում և ստորագրում, բայց պայմանագիրը աշխատանքային չեն ստորագրում, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Այսինքն՝ պայմանագրի չստորագրվելու պատճառը ի՞նչը կարող է լինել։
E-invoicing-ով գրված հաշիվների վերաբերյալ կարո՞ղ է պատասխանատվություն առաջանալ աշխատողի մոտ։
Միայն կնիքը, կազմակերպության կողմից դրված, ստորագրության հավասա՞ր է, թե՞ ոչ։
Արդյո՞ք առաջանում է գուդվիլ
Շուշանիկ.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե ընկերությունից առանձնանում է մի նոր ընկերություն, արդյո՞ք հնարավոր է առանձնացման հետևանքով առաջանա գուդվիլ: Ենթադրում եմ, որ ընկերությունը, որը որ առանձնացնում է, վաճարում է ընկերությունը:
