Category: Աշխատավարձ, կադրեր
Ամենամյա արձակուրդի վերաբերյալ
Գոհար.
Բարև ձեզ: Եթե պետական հիմնարկի աշխատողը չի օգտագործել իր ամենամյա արձակուրդից ոչ մի օր և այս պահին իրեն պետք է 5 օր, օրենքը՝ մասերով արձակուրդ գնալու դեպքում 10 օրից պակաս թույլ չի տալիս վերցնել արձակուրդ, ի՞նչ անել, 5 օր չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում արդյո՞ք համարվում է օրենքի խախտում:
Անաշխատունակության թերթիկ
Էլլա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ամենամյա արձակուրդի մեջ գտնվող վարձու աշխատողը ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Համընկումը 6 օր է կազմում։ Ամենամյա արձակուրդի երնարաձգումը ինչպե՞ս է կատարվում։ Եթե թերթիկը ավարտվում է ասենք դեկտեմբերկ 5-ին, ուրեմն այդ 6 օրերը գումարվում են անաշխատունակության թերթիկի ավարտին հաջորդող օրվան` գումարած 6 արձակուրդային օ՞ր։
Աշխատավարձի կանխիկ վճարում
Արեգա․
Հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ հասկանալ․ ընդունենք կազմակերպության հուլիս ամսվա վճարման ենթակա ընդանուր աշխատավարձը կազմում է 2 մլն դրամ, բայց յուրաքանչյուր աշխատողի վճարման ենթակա աշխատավարձը չի գերազանցում 300.000 դրամից, այս դեպքում աշխատավարձի վճարումը կարո՞ղ եմ կատարել կանխիկ ՝դրամարկղից։
Ծառայությունների մատուցման պայմանագիր
Լիանա.
Բարև Ձեզ։ Վճարովի ծառայություններ մատուցելու պայմանագրով աշխատակցի երկրից մեկ ամսով մեկնելու դեպքում ո՞ր օրենքով պետք է առաջնորդվել և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում։
Աշխատանքից ազատում
Արամ.
Բարև Ձեզ։ Աշխատանքից նույն օրը առանց զգուշացման ազատման դեպքում ի՞նչ իրավունքներ ունի աշխատակիցը։
Աշխատանքից ազատման ծանուցում
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատանքային տարվա ընթացքում կապված ֆինանսական ճգնաժամի հետ կազմակերպության վերադասը առաջարկում է փոխել նախահաշիվը, ինչի հետևանքով կրճատվում են որոշ մարդկանց հաստիքներ։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պետք է տվյալ մարդկանց ծանուցել այդ մասին, և ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է դա անել։
Արձակուրդի հետ կապված
Անահիտ.
եթե աշխատողը նոր է ընդունվել պետական աշխատանքի և ամուսնանում է՝ արձակուրդային տրվու՞մ է։
Աշխատանքային պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ:Հարցս հետևյալն է՝ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրում: Մեր պայմանագրերում այդ կետը բացակայում է: Նոր աշխատանքի ընդունվողի համար աշխատանքային պայմանագիր կնքելուց արդյո՞ք կարող եմ ավելացնել նոր կետ և ինչպե՞ս ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:
Ամենամյա արձակուրդի հետ կապված
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ 1997թ-ից հերթական արձակուրդ չի օգտագործվել, մինչև 2010թ. գործատուն վճարում է միայն 2005թ. մինչև 2010թ.։ Ասում են, որ նոր օրենքով է, արդյո՞ք դա իրավունքների խախտում չի և կա՞ այդպիսի որոշում։ Շնորհակալություն։
Անաշխատունակության թերթիկ
Լուսինե.
Բարև Ձեզ։ Եթե արձակուրդի ժամանակ անաշխատունակության թերթիկ է բացվում՝ ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը և օրերը երկարու՞մ են։
Աշխատավարձի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։
Փորձաշրջանի վերաբերյալ
Փորձաշրջանի ընթացքում աշխատողի անհարգալից անաշխատունակության հետևանքով գործատուն իրավունք ունի՞ չվճարի աշխատած օրերի համար։
Ենթադրենք՝ աշխատողն աշխատել է ամբողջ ամիսը, եկող ամսվա 15 օրը չի աշխատել ու չի ներկայացրել բյուլետեն և այդ եկող ամսվա 15-ին չի ստացել անցած ամսվա աշխատավարձը, որից հետո դադարեցվել է (լուծարվել) է փորձաշրջանը, իսկ գործատուն չի ցանկանում վճարել աշխատած ամսվա աշխատավարձը։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարի աշխատավարձը։
Վերջնահաշվարկ
Արմինե.
Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է տրամադրվում վերջնահաշվարկ, եթե ես հանդիսանում եմ տվյալ կազմակերպության աշխատակից 2011թ.-ից՝ փաստացի գրանցված աշխատող։ Կխնդեմ օգնել ինձ այս հարցում՝ արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվվում այն, ի դեպ ես տարիների ընթացքում հաստիքներ եմ փոխել։ Եվ ևս մեկ հարց. վերջնահաշվարկ կատարվու՞մ է սպասարկման ոլորտի աշխատակազմին, եթե օրենքով գրանցված աշխատող ենք և մասնակցում ենք և՛ թոշակային ֆոնդին, և՛ եկամտային հարկին։ Նախապես շնորակալություն։
Դրոշմանիշային վճար
Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։
Արձակուրդային՝
250000/21=11904.7
10 x 11904.7= 119047
119047-11905-5357-3000=98785
Աշխատավարձ
2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։
250000/23=10869.5
13 x 10869.5= 141304
141304-14130-6359-3000=117815
Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։
Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։
Հաշվապահի արձակուրդի հետ կապված
Անի.
Հաշվապահները քանի՞ օր են արձակուրդ գնում։
Արձակուրդի ձևակերպում
Սեյրան.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն գործում է որպես միկրոձեռնարկատիրություն, ունի երկու աշխատող, ուզում եմ մեկին ուղարկել 10-օրյա արձակուրդ։ Ինչպե՞ս դա փաստաղթավորեմ։
Հաշվապահը գնում է արձակուրդ
Անի.
Հարգելի դպրոցի հաշվապահներ, հաշվապահի արձակուրդի ժամանակ փոխարինում անում եք։
Չվճարվող արձակուրդ
Աննա.
Բարև ձեզ։ Պետական հիմնարկի աշխատակիցը կարո՞ղ է ամենամյա հասանելիք արձակուրդի դիմումի հետ ներկայացնել նաև չվճարվող արձակուրդի դիմում հասանելիք արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից չվճարվող արձակուրդը շարունակելու համար։ Եվ արդյո՞ք գործատուն կարող է մերժել չվճարվող արձակուրդի տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ տվյալ հիմնարկում և ժամանակահատվածում աշխատակիցների մի մասը ևս արձակուրդում են լինելու։ Շնորհակալ եմ։
Արձակուրդի հետ կապված
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես աշխատեւմ եմ դպրոցում, որպես ուսուցչուհի, 17 շաբաթական հղի եմ և չեմ կարող գնալ աշխատանքի։ Կարո՞ղ եմ արձակուրդ վերցնել։
Գրանցման հայտ
Գայանե.
Բարև Ձեզ։ Աշխատակից եմ ցանակնում ընդունել աշխատանքի՝ 16 տարեկան, անձնական տվյալներում՝ ծննդյան վկայականով պետք է լինի, բայց սերիա համարի դաշտում միշտ սխալ է բերում, առնչվե՞լ եք այդպիսի խնդրի։ Կխնդրեմ օգնել։
Քաղաքացիաիրավական պայմանագիր
Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ քաղիրավական պայմանագիրը ո՞ր դեպքերում կարող է անժամկետ լինել, եթե աշխատողը պետք է ստանա ամսական 15 000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս լրացնել տաբելը և ինչպե՞ս հիմնավորել քաղիրավական պայմանագրով , արդյո՞ք հայտում պետք է նշել։ Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանք համատեղությամբ
Անահիտ Ղարիբյան.
Բարև Ձեզ։ Կասեք՝ հաշվապահները կարո՞ղ են աշխատել մի քանի դպրոց ր մանկապարտեզում՝ համատեղելով, գերազանցելով 12 ժամը՝ օրական։ Շնորհակալություն։
Արձակման նպաստ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, եթե աշխատակիցն աշխատել է 1.5 ամիս, ամսական վարձատրվել է 150 000դր, արձակման նպաստ հաշվելիս պետք է 150 000/21*10-ո՞վ, այսինքն՝ 71 429 դր., հանել հարկերը, նո՞ր վճարել։
Նվազագույն աշխատավարձ
Նարե.
Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Կօգնե՞ք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը բանակ է գնալու և ազատվում է աշխատանքից: Ընդունվել է 03.06.2022թ-ին, ազատվել է 18.07.2022թ.: Այդ աշխատած 1 ամսվա համար 1.67 օրն ինչքա՞ն հաշվել՝ 1, թե՞ 2:
Քարտով աշխատավարձի ստացում
Ալլա․
Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ՝ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները աշխատավարձը պետք է քարտո՞վ ստանան։
Բոնուսների վճարման ընթացակարգ
Գայանե.
Բարև ձեզ։
2022 մարտ ամսին աշխատավայրի փոփոխման համար ստացել եմ onboarding bonus: Գործատուն հունիս ամվա աշխատավարձից առանց նախապես զգուշացնելու կատարել է պահում՝ հիմնավորելով, որ մարտին բոնուսի մասով կատարել են սխալ հաշվարկ։ Արդյո՞ք իրավունք ուներ անել նման բան այդքան ուշացումով և ո՞ր օրենքով է կարգավորում բոնուսների վճարման ընթացակարգը /ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի պահանջները գործատուն հիմք չի համարում, քանի որ բոնուսը չի համարում աշխատավարձ/։
Վերջնահաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: Եթե հնգօրյա աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.05.2022թ և հուլիսի 15-ին ազատվում է աշխատանքից, ապա քանի՞ օրվա համար պետք է հաշվել վերջնահաշվարկը: Շնորհակալություն։
Վերջնահաշվարկ
Մխիթար.
Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն
Նպաստի փոխհատուցում
Ռուբ.
Հարգելի հաշվապահներ, միկո ընկերության աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ, որը ներառյալ հարկերը կազմել է 198 200 դրամ, ֆիրման պահել է 5 000 դրամը և աշխատակցին վճարել 193 200 դրամ։ Վճարման ամսվա դրությամբ ընկերության ունեցած եկամտային հարկը կազմել է 10 000: Հարկային ներկայացված տեղեկանքում, պետությունից փոխհատուցման ենթակա գումարը լրացվել է 183,000, սակայն հարկայինից ուղղել են 188 000: Այսինքն՝ ես սխա՞լ եմ հասկացել, որ փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հարկերը պահած գումարից։
