Category: Աշխատավարձ, կադրեր
Բյուլետենի հաշվարկ
Արմինե․
Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է միկրոձեռնարկատիրական կազմակերպությունում, բյուլետեն վերցրել է 05/05/2021։ Ինչպե՞ս հաշվարկել։
Ինչպե՞ս կատարել փոփոխություն գրանցման հայտում
Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:
Արդյո՞ք կուտակված արձակուրդի օրերի վրա գումարվում է աշխատած կես ամիսը
Անուշ.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:
Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ
Նունե.
Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։
Շնորհակալություն:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Վարսիկ.
Կարո՞ղ եք ուղարկել վերջնահաշվարկի բլանկի ձև:
Մայրության նպաստի հաշվարկ ժամավարձով աշխատանքի դեպքում
Ելենա.
Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:
Հերթափոխային աշխատանք
Լիա.
Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում 24 ժամյա հերթափողային աշխատավարձը:
Արդյո՞ք ուսուցիչը կարող է գնալ չվճարվող արձակուրդ
Անուշ.
Բարև ձեզ: Ուսուցիչը մինչև դասապրոցեսի ավարտը կարո՞ղ է գնալ չվճարվող արձակուրդ:
Աշխատավարձի և պարգևավճարի հաշվարկ
Մանե.
Բարև ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկում աշխատավարձ+պարգևավճարը միասին։ Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։
Դեկրետից դեկրետ գնալու դեպքում
Sona Asatryan.
Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում և պատրաստվում եմ գնալ 2-րդ ֆիզարձակուրդ: Կարո՞ղ եմ իմանալ, որքա՞ն գումար եմ ստանալու 140 օրվա համար: Մաքուր աշխատավարձիս չափը 130 000 դրամ է:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Վիկտորյա.
Եթե աշխատողը ամսվա մի մասը բյուլետենում է եղել՝ այդ ամսվա եկամուտը գումարվու՞մ է ընդհանուր եկամտին միջին ամսական եկամուտ հաշվելու համար:
Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):
Աշխատավարձի հաշվարկ
Կարինե.
Ցանկանում եմ իմանալ` ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը այն ամիսների համար, երբ աշխատողը ամսվա մի մասը գտնվում է արձակուրդում, իսկ մյուս մասը գտնվում է աշխատանքի: Ինձ հետաքրքրում է ոչ թե արձակուրդային օրերի, այլ հակառակը՝ աշխատած օրերի հաշվարկը, օրինակ՝ այն ամիսների համար երբ տոն օրեր կան, ինչպե՞ս են հաշվում աշխատավարձը:
Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար
Էմիլի.
Բարև ձեզ: Մի խնդրանք ունեմ, կօգնե՞ք: Աշխատողը հունիսին գնում է արձակուրդ և ամսի 31-ին կստանա աշխատավարձ մայիսի և արձակուրդային՝ հուլիսի համար, 20 աշխատանքային օրվա համար: Կասե՞ք՝ դրոշմանիշային վճար պահվու՞մ է 5 500 դրամ, բայց հունիսի վերջում 2 աշխատանքային օր է մնում, ինչպե՞ս է պահվելու նրա դրոշմանիշայինը այդ երկու օրվա համար: Հիմնարկի հաշվին 1 500, թե՞ այդ 5 500, որ փոխանցվում է: Այլևս պե՞տք է փոխանցել այդ երկու օրվա համար:
Որքա՞ն կկազմի արձակուրդայինը
Լուսինե.
Կներեք, ո՞վ ինձ կասի, եթե ես աշխատել եմ մարտի 9-ից դպրոցում, ստացել եմ մաքուր 80 հազար դրամ աշխատավարձ: Մոտ ինչքա՞ն արձակուրդայինի գումար կստանամ: Շնորհակալ եմ:
Աշխատաժամանակի հաշվարկ
Anahit.
Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխ. Օ-ի 111 հոդվածում ասվում է, որ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս կողմերից մեկը պետք է ծանուցի մյուսին առնվազն տասն օր առաջ: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է և կողմերից ոչ մեկ մյուսին չի ծանուցել: Այս դեպքում ինչպե՞ս է լուծվում պայմանագիրը: Շնորհակալություն!
Կարո՞ղ է արդյոք աշխատողը վերադառնալ աշխատանքի դիմումի համաձայն
Լաուրա.
Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:
Աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ, կարելի՞ է նրա պաշտոնում ընդունել այլ աշխատողի, և եթե այո, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետ:
Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը
Ռազ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։
Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը
Մելինե.
Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:
Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը
Նաիրա Մարտիրոսյան.
եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Հայկ
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողի համար հաշվարկում եմ միջին աշխատավարձ, ապա պարգևատրման գումարները ներառե՞մ ամբողջությամբ, թե՞ 1/12-ի չափով: Շնորհակալություն:
Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում
Մարիա.
Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:
Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Մելինե.
Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:
Ինչպե՞ս հաշվել աշխատողի կուտակած արձակուրդի օրերը
Անի.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրում եմ, օրենքի կետով՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելի արձակուրդային օրերը վեցօրյա գրաֆիկով աշխատող։
Աշխատակիցը ցանկանում է ազատվել աշխատանքից արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կօգնե՞ք հետևյալ հարցում. աշխատակիցը արձակուրդի մեջ ուզում է ազատվել աշխատանքից, ինչպե՞ս վարվել, պե՞տք է գումար վերադարձնել:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու համար
Անի.
Բարև ձեզ:
Քաղիրավական պայմանագիր կնքելու ժամանակ քաղաքացուց ի՞նչ փաստաթղթեր պետք է պահանջել:
Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում
Գայանե.
Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

