Category: Աշխատավարձ, կադրեր

Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Աստղիկ․

Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:

Կարդալ ավելին Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Բարձր լեռնային վայրում աշխատողին չի վճարվել հավելում

Վարդանյան.

Բարձր լեռնային հավելավճար չեն վճարել մոտ 6 տարի, ինչպե՞ս պետք է վերականգնեն չվճարվածը։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Բարձր լեռնային վայրում աշխատողին չի վճարվել հավելում

Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Մարիամ Գուրակլյան.

Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր:

Կարդալ ավելին Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Ագնեսա․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք չօգտագործված արձակուրդը կարելի է գումարի տեսքով ստանալ։

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Լիլիթ․

Բարև ձեզ, Խնդրում եմ ասել՝ ե՞րբ է ընդունվել համատեղությամբ աշխատողներից դրոշմանիշային վճար պահելու օրենքը: Եվ եթե այսքան ժամանակ համատեղությամբ աշխատողից դրոշմանիշային վճար չի պահվել, քանի որ աշխատել է 0,25 դրույքով և աշխատավարձն էլ նվազագույնն է եղել, ապա ինչպե՞ս ուղղեմ սխալս:

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

Լիանա․

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։

Կարդալ ավելին Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ. բենզալցակայանը աշխատում է շուրջօրյա, աշխատակիցները աշխատում են հերթափոխով, շաբաթական 40 ժամ և ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձով: Սակայն նրանք աշխատում են նաև տոնական օրերին և հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի), քանի որ բենզալցակայանը միշտ գործում է: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրանց աշխատավարձը, արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ պետք է տալ:

Կարդալ ավելին Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը

Հասմիկ.

Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Թամարա Հովհաննիսյան.

Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Ամենամյա արձակուրդից հետկանչում

Նունե.

Բարև ձեզ: Կա՞ օրենքի հղում, թե քանի օր հետո կարելի է հետ կանչել ամենամյա արձակուրդից:

Կարդալ ավելին Ամենամյա արձակուրդից հետկանչում

Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին

Հերմինե Բաղդասարյան.

Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։

Կարդալ ավելին Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ

Մարինա.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե գործատուն աշխատում է ժամավճարով և հիմք է ընդունել 36-ժամյա վարձատրությունը, իսկ նրա աշխատողներից ոչ մեկը 36 ժամ չեն աշխատում, այլ 18-24 ժամ, գործատուն իրավունք ունի՞ վարձատրել նրանց 680 դրամի փոխարեն 454 դրամով։

Կարդալ ավելին Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ

Ինչպե՞ս իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր.

Հաշվապահներ ջան, ո՞նց իմանամ՝ գրանցված աշխատող եմ, թե չէ, գործատուն ինձ գրանցել է, թե չէ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Աստղիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Արձակուրդայինի հաշվարկ

Ասլան․

Բարև ձեզ։ Աշխատում եմ ապտեկայում գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 09։00-ն, օրը մեջ, ամսական 15 հերթափոխ, աշխատավարձս 75 000 դրամ է, գումարած միջինը 55 000 դրամ բոնուսի տեսքով։ 6 ամսվա աշխատող եմ ու 12 օրով արձակուրդ եմ գնում։ Ինչպե՞ս են հաշվարկելու արձակուրդայինս։ Ու մի բան էլ՝ 75 000 դրամը հարկվածն է։ Արձակուրդայինը նույնպե՞ս հարկվում է:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրության ձևը պայմանագրի մեջ

Հայկ․

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ․
Աշխատակիցը 2020թ. հունվարից աշխատում է համատեղությամբ՝ շաբաթական 10 ժամ, այսինքն՝ օրական 2 ժամ: Ստանում է մաքուր 50 000 դրամ աշխատավարձ՝ ֆիքսված: Աշխատանքային պայմանագրում նշել եմ ոչ լրիվ աշխատաժամանակ, սակայն աշխատանքի վարձատրության ձևը ի՞նչ պետք է նշել: Եթե ժամավճար գրեմ, արդյո՞ք սխալ չի լինի, քանի որ ամեն ամիս աշխատած ժամերի հանրագումարը կարող է տարբեր լինել:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրության ձևը պայմանագրի մեջ

Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Լիանա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Պե՞տք է արդյոք ՍՊԸ-ն անկանխիկ վճարի աշխատավարձը

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, արձագանքեք: Եթե ՍՊԸ-ն 01.01.2020թ. դրությամբ ուներ 10 աշխատող, իսկ 25.01.2020թ.-ին՝ 9 աշխատող, պարտավո՞ր է անկանխիկ վճարել աշխատավարձը:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք ՍՊԸ-ն անկանխիկ վճարի աշխատավարձը

Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ

Հռիփսիմե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ

Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում

Գուրգեն․

Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում

Հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ

Լյուսի.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ

Որքա՞ն կլինի աշխատողի ստաժը

Գուգո․

Բարև ձեզ։ Սովորել եմ 4 տարի 8 ամիս և աշխատել եմ 7 ամիս, իմ ստաժը կլինի 5 տարի 3 ամի՞ս, թե՞ 6 տարի։

Կարդալ ավելին Որքա՞ն կլինի աշխատողի ստաժը

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Արուս.

Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է մի հարց, խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը վթարի է ենթարկվել, արդեն մեկ ամիս է հիվանդանոցում է, եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու:

Կարդալ ավելին Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Կարո՞ղ է գործատուն նվազեցնել աշխատավարձը

Անուշ.

Կարո՞ղ է արդյոք գործատուն կեղտոտ աշխատավարձը իջեցնել, որպեսզի աշխատողը ստանա նույն աշխատավարձը, որքան մինչ եկամտային հարկի սանդղակի փոփոխությունն էր: Դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի հղում, եթե կա:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործատուն նվազեցնել աշխատավարձը

Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Գլխավոր հաշվապահն ուզում է ազատվել աշխատանքից: Քանի՞ օր առաջ պետք է դիմում ներկայացնի տնօրենին ըստ օրենքի: Ասեմ, որ 30 օր չի ուզում սպասել, քանի որ մեկնելու է արտերկիր: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է հարցը կարգավորվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում

Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շնորհավոր բոլորի անցած տոները: Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն է կազմում սոցիալական վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո, քանի որ տարբեր կարծիքներ եմ լսել: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ասվում է.
Հոդված 81, մաս 8.1.
Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:

Ստացվում է, որ սոց. վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո պետք է կազմի 5 %, քանի որ պետությունը այլևս չի մասնակցում աշխատողի սոց. վճարի վճարմանը, սակայն շատ տեղերում ասում են, որ սոց. վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 %:

Կարդալ ավելին Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Լուսինե.

Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!!
Մի էսպիսի հարց ունեմ.
Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով:
Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ