Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Թրեյնինգ իրականացնող ԱՁ հարկեր
Անի․
Բարև ձեզ։ Թրեյնինգ (ոչ մասնագիտական, անձնական հատկանիշների զարգացման, օրինակ հռետորական խոսքի զարգացման) իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել S96090 դասակարգչով: Հարկման դաշտը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն ընտրել, թե՞ շրջ. հարկով պետք է աշխատի:
ՀԿ կնքել է պայմանագիր ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հետ
Ա․ Սաքունց․
ՀՀ-ում գրանցված հասարակակակն կազմակերպությունը ՌԴ-ում գրանցված ՍՊԸ-ի հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքելու դեպքում, ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի։
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի գործունեություն
Արմեն․
Ողջույն։ Ցանկանում ենք բացել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, նախատեսում ենք ձեռք բերել արևային էներգիայի կայաններ, որոնց միջոցով ստացված էլեկտրաէներգիան լիցքավորիչների օգնությամբ տրամադրելու ենք մեքենաների լիցքավորման համար։ Արդյո՞ք այս գործունեությունը համարվում է արտադրական գործընթաց և կարող է հարկվել շրջանառության հարկի 7% դրույքաչափով՝ կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ։ Եվ առհասարակ ի՞նչ նրբություններ կան այս ոլորտում։ Նախապես շնորհակալություն։
Նորաբաց ԱՁ դադարեցրել է գործունեությունը
Հարություն․
Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։
Մասնավոր բժշկական ապահովագրությունը ծախս համարվու՞մ է
Էլեն․
Հարգելի հաշվապահներ, մասնավոր ընկերության բժշկական ապահովագրությունը․
- համարվու՞մ է ծախս շահութահարկի տեսանկյունից
- 10 000 գերազանցող մասին գումարը պետք է նշել 1.8 ում (Այլ հարկման բազա), թե՞ բաժին 2 -ում Ֆիզիկական անձի համար ապահոգրավճար (111)
- և եթե գերազանցող մասը օրինակ 20 000 է , պետք հենց աըդպես լրացնել ,թե՞ 22 222։
Արդյո՞ք ԱՁ հանդիսանում է սոցիալական վճար կատարող
Հայկ․
1974թ․-ից հետո ծնված անհատ ձեռնարկատերը, ով ունի հաշմանդամության կարգ, հանդիսանու՞մ է սոցիալական վճար վճարող, և եթե չի հանդիսանում՝ օրենքի հղում կտա՞ք։
Արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը կհարկվի ԱԱՀ-ով
Սոֆյա․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ գրել՝ արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը (ցեսիան) կհարկվի ԱԱՀ-ով: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հայկական կազմակերպությանը (մեզ) է զիջում իր հաճախորդի պարտքը մատուցված ծառայությունների դիմաց։ Մենք ընդունել ենք պարտքը, սակայն դրա դիմաց միջնորդավճար ենք վերցնում։ Օրինակ՝ պարտքը կազմում է 100,000 դոլար, իսկ մենք այն գնում ենք 80,000 դոլարով։ Արդյո՞ք 20,000 դոլարի չափով եկամուտը (պարտքի զիջումից ստացված) կհարկվի ԱԱՀ-ով: Արդյո՞ք եկամտի այս տեսակը ներառվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 47-րդ կետով սահմանված ազատումների մեջ:
Կազմակերպությունը 2024-ին ձեռք է բերել ավտոմեքենա լիզինգով
Նոնա․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2024 թվականի հոկտեմբերին ֆինանսական լիզինգի պայմանագրով ձեռք է բերել թեթև մարդատար ավտոմեքենա։ Լիզինգատուն յուրաքանչյուր ամիս դուրս է գրում վարձակալական հաշիվ, որի հիման վրա հաշվանցվում է տվյալ ամսվա ԱԱՀ-ն։
ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 12-րդ կետի ուժի մեջ մտնելուց հետո խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածների համար լիզինգային վճարների կազմում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցումը շարունակու՞մ է թույլատրվել այն դեպքերում, երբ թեթև մարդատար ավտոմեքենան լիզինգով ստացվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը:
Կանխավ շնորհակալություն։
ԱՁ գրանցվել և դադարեցրել է գործունեությունը նույն ամսվա ընթացքում
Հարություն․
Բարև Ձեզ։ ԱՁ բացել եմ իմ անունով, առցանց տարբերակով, որը հաստատվել է 09.05.2026թ. և փակել եմ ևս առցանց 18.05.2026թ։ Ցանկանում եմ իմանալ՝ եթե տվյալ ժամանակահատվածում ոչ մի գործարք չեմ կատարել, այժմ կա՞ արդյոք ինչ որ վճարում կամ պարտավորություն, որ պետք է կատարեմ։
Դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Հայկ․
Բարև ձեզ, ցանկանում եմ հաշվապահական դասընթացների համար բացել ԱՁ, ունենալու եմ աշխատակից, սահմանված հարկերն ու վճարման կարգը գիտեմ, տվյալ պարագայում, եթե դասընթաց է, կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել և ո՞ր դասակարգիչով։
Будет ли доход от переуступки долга облагаться НДС
Екатерина.
Добрый день! Российская фирма переуступает армянской организации (нам) долг своего клиента за оказанные услуги. Мы принимаем долг, но берем за это комиссию. Например, долг 100 000 долларов, а мы покупаем за 80 000 долларов. Будет ли доход в 20 000 долларов (от переуступки долга) облагаться НДС? Заранее спасибо.
Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններ ՏՏ ոլորտի համար
Շողեր․
Բարև Ձեզ: Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններից կարող են օգտվել ՏՏ ոլորտի՝ ԱԱՀ-ով աշխատող բոլո՞ր կազմակերպությունները։
Հրուշակագործություն տնային պայմաններում
Աննա․
Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։
ԱՁ մեքենա է վաճառել ֆիզիկական անձի
Սոֆի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։
Առցանց գնումների կազմակերպում հաճախորդների համար
Ռաֆայել․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է օնլայն գնումներով՝ օգնելու է հաճախորդներին տարբեր կայքերից ապրանք գնել միջնորդավճարի դիմաց: Ո՞վ կօգնի հասկանանք՝ ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու։ Նախապես շնորհակալություն։
Միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար
Պարույր․
Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։
ՏՏ ոլորտի ԱՁ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Քրիստինա․
Բարև Ձեզ, ԱՁ եմ գրանցվել 2025-ի հոկտեմբերից, նոյեմբերին միկրոյի հայտ եմ ներկայացրել, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ, ունեմ պայմանագիր, ծրագրավորող եմ, 2026-ին ոչինչ չեմ արել file-online-ում, ոչ ինվոյս, ոչ հաշվետվություն, ոչ հայտ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը, կրկին հաշվառման անցնեմ, կարո՞ղ եմ դա անել։ Դիմե՞լ շրջ. հարկի համար։ Մյուս հարցը՝ ծրագրավորողը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։ էս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ։ Անչափ շնորհակալ եմ !! (փորձում եմ ինքս անեմ ամեն ինչ առանց հաշվապահի, հնարավո՞ր է)։
Շաուրմա պատրաստելու կետ բացելու համար
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ մանրամասնել սննդի կետ (շաուրմա) բացելու հաշվապահական քայլերը։ ԱՁ գրանցումն արդեն արվել է։ Կասե՞ք հաջորդ քայլերը։ Եվ եթե մարզում է, ապա արդյո՞ք միկրո կարող է աշխատել։
ՏՏ ոլորտի արտոնություններ
Արման․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։
Անշարժ գույքի վարձակալության և վաճառքի գործունեություն
Բարև Ձեզ։ Անշարժ գույքի վարձակալություն տալը, վաճառքը ի՞նչ հարկատեսակով է պետք իրականացնել, և ԱՁ, թե՞ ՍՊԸ է պետք բացել, ի՞նչ մանրամասներ է պետք իմանալ, կխնդրեմ օգնեք։
ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության դիմումը
Սավա․
Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։
Ի՞նչ հարկեր են առաջանում օտարերկրյա ընկերությունից դիվիդենդ ստանալիս
Զավեն․
Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։
ՏՏ ոլորտի ԱՁ ծառայություն է ստացել նույն ոլորտի այլ ԱՁ-ից
Լիլիթ․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։
Կացության քարտ ունեցող ոչ ռեզիդենտները համարվու՞մ են ապահովագրավճար վճարող
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք ունեն կացության քարտ, համարվու՞մ են ապահովագրավճար վճարող։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 11-րդ հոդվածում չգտա հարցիս պատասխանը, ո՞վ կարող է օգնել։
Վարկի կամ փոխառության ստացում ոչ ռեզիդենտ կազմակերպությունից
Աշոտ․
Բարև Ձեզ։ Այսպիսի Հարց․ ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը (ԱԱՀ-ով աշխատող) կարո՞ղ է վարկ կամ տոկոսով փոխառություն տրամադրել, ընդ որում տարեկան 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով։ Եթե այո, կա՞ արդյոք գումարի սահմանաչափ այս դեպքում, և տոկոսը վճարելուց ի՞նչ հարկեր կարող են առաջանալ, օր․ եկամտային հարկ կամ ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ վճարված տոկոսը շահութահարկով նվազեցվող ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Հաշվում ներառված ԱԱՀ-ն նվազեցվու՞մ է շրջանառության հարկը հաշվարկելիս
Արգիշտի․
Բարև ձեզ։ Շրջանաառության հարկով աշխատող ՍՊԸ համար մատակարարներից ստացված հարկային հաշիվներում ԱԱՀ-ն հարկի հաշվառման նպատակով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։
Արդյո՞ք նորաբաց ՍՊԸ կհամարվի ԱԱՀ վճարող
Արթուր․
Եթե ես հանդիսանում եմ մի ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, և տվյալ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և նախատեսում եմ գրանցել նոր ՍՊԸ, որտեղ նույնպես հանդես կգամ որպես հիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս դեպքում՝ արդյո՞ք կդիտարկվեմ որպես ԱԱՀ վճարող՝ հաշվի առնելով, որ հանդիսանում եմ մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ, թե՞ դադարեցված կարգավիճակը բավարար է, որպեսզի չհայտնվեմ ԱԱՀ-ի դաշտում։
Լցնովի պաղպաղակի սարքավորման շահագործում
Արաքս․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ Երևանում լցնովի պաղպաղակի սարքավորում ունենալու համար ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է։
Միկրոձեռնարկատիրության հաշիվների ծախս ճանաչում շրջանառության հարկ վճարողի կողմից
Աննա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրական համակարգում աշխատող ԱՁ-ից ստացած հաշիվները ծախս ճանաչել։
Շահութահարկի կանխավճարը առաջին եռամսյակի համար ավել է վճարվել
Արման․
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը մինչև մարտի 20-ը չի հանձնել շահութահարկի հաշվետվությունը, մարտի 20-ին վճարել է շահութահարկի կանխավճար այդ պահին հայտնի տվյալներով, և այդ կանխավճարի գումարը մեծ է արդեն հետո հաշվարկված շահութահարկի 20%-ից, արդյո՞ք այդ ավել վճարված գումարը ենթակա է վերադարձման, թե՞ դա կհամարվի վերջնական պարտավորություն առաջին եռամսյակի համար։ Շնորհակալություն։
