Category: Աշխատավարձ, կադրեր

Ծառայությունների մատուցման պայմանագրի հիմք

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հիմք ո՞ր իրավական ակտն է հանդիսանում:

Կարդալ ավելին Ծառայությունների մատուցման պայմանագրի հիմք

Արձակուրդայինի հաշվարկ

Մանե.

Բարև Ձեզ: Արձակուրդը հաշվարկելիս աշխատողի դրույքով ենք հաշվու՞մ, թե՞ կեղտոտ աշխատավարձով:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Աշխատավարձի հաշվարկման կարգ

Սյուզի.

Հարցս աշխատավարձի հաշվարկման կարգին է վերաբերվում, խնդրում եմ օգնեք։ Եթե քոլեջում աշխատողի դրույքը կազմում է 1,02, իսկ ժամը 750դրամ է, ապա ինչպե՞ս եք հաշվում: Խնդրում եմ մանրամասն գրեք, եթե հնարավոր է։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկման կարգ

Չվճարվող արձակուրդի հրաման

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Աշխատողը գնացել է իր հաշվին արձակուրդ, կասե՞ք` հրամանը օրենքի ո՞ր կետով կազմեմ:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդի հրաման

Հղիության բյուլետեն արձակուրդի ընթացքում

Լաուրա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գտնվում է արձակուրդի մեջ, նաև ներկայացրել է հղիության բյուլետեն։ Կարո՞ղ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել։

Կարդալ ավելին Հղիության բյուլետեն արձակուրդի ընթացքում

Շարունակելի բյուլետեն

Անուշ.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրությամբ, աշխատակիցը վիրահատվել է, ունի ժամանակավոր անաշխատունակության թերթիկ. 01.10.2021-05.10.2021: Աշխատանքի ներկայանալու հատվածում գրված է շարունակելի: Ինչպե՞ս հաշվարկել:

Կարդալ ավելին Շարունակելի բյուլետեն

Աշխատանքային պայմանագիր

Սյուզի.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե աշխատող ընդունելիս թղթային պայմանագիր չլինի, հարկայինի ստուգման ժամանակ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագիր

Արդյո՞ք պետք է դադարեցնել Ա/Ձ գործունեությունը

Անուշ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես գրանցված աշխատող եմ, ինչպես նաև դրանից բացի ունեմ իմ անունով գրանցված ԱՁ: Մի քանի օրից գնալու եմ ֆիզարձակուրդ, որպեսզի ստանամ ֆիզարձակուրդի վճարը պետք է ԱՁ-իս գործունեությունը դադարեցնե՞մ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է դադարեցնել Ա/Ձ գործունեությունը

Մայրության նպաստի վճարման ժամանակահատված

Լուսինե.

Բարև ձեզ։ Սեպտեմբերի 30-ից գտնվում եմ ֆիզարձակուրդում, անաշխատունակության թերթիկը ներկայացրել եմ աշխատավայր, բայց դեռ չեմ վճարվել։ Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք գոյություն ունի ժամանակ, որի ընթացքում պետք է ստանամ նպաստը։ Եվ եթե մասնավոր հիմնարկ է, հնարավո՞ր է, որ չվճարեն։ Գրանցված աշխատող եմ։

Կարդալ ավելին Մայրության նպաստի վճարման ժամանակահատված

Սնանկության կառավարչի աշխատավարձ

Կարինե.

Բարի օր բոլորին: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունն ունի սնանկ կարգավիճակ, սնանկության կառավարչի աշխատավարձը օրենսդրությամբ սահմանված հարկերով հարկվու՞մ է:

Կարդալ ավելին Սնանկության կառավարչի աշխատավարձ

Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Լիլիթ.

Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:

Կարդալ ավելին Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա.

Բարև ձեզ։
Երբ անձը գնում է ֆիզարձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզարձակուրդի վճարը, եթե աշխատակիցը ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցել է մի քանի օր բյուլետեն կամ մի քանի օր վճարվող արձակուրդ։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Չվճարվող արձակուրդ

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդ

Վերջնահաշվարկ

Գրիգոր.

Բարև ձեզ: Կասեք` եթե անձը ընդունվել է աշխատանքի 01.06.21թ.-ին և դուրս է եկել 01.11.21-ին, արդյո՞ք պետք է ստանա վերջնահաշվարկ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Հաստիքի կրճատում

Աննա.

Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Կարդալ ավելին Հաստիքի կրճատում

Իր հաշվին արձակուրդ

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Իր հաշվին արձակուրդ

ՔԻՊ եկամտի արտացոլում

Նառա.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների եկամուտի գումարը եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացվում է հաշվեգրմա՞ն մեթոդով, թե՞ վճարման:

Կարդալ ավելին ՔԻՊ եկամտի արտացոլում

Թոշակի բարձրացում

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Կարդալ ավելին Թոշակի բարձրացում

Պաշտոնի փոփոխություն

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը ազատվում է պաշտոնից և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում այլ պաշտոնում, արդյո՞ք վճարվում է վերջնահաշվարկը։

Կարդալ ավելին Պաշտոնի փոփոխություն

Կենսաթոշակի հաշվարկ

Հայրապետյան Հասմիկ.

Խնդրում եմ ասեք` 44 տարվա աշխատանքային թոշակի դեպքում ամսական թոշակի չափը:

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Գիշերային աշխատաժամանակ

Հայկուհի.

Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։

Կարդալ ավելին Գիշերային աշխատաժամանակ

Արձակուրդի տևողություն

Նանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։

Կարդալ ավելին Արձակուրդի տևողություն

Ֆիզարձակուրդի դիմումի ձև

Թագուհի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կա ֆիզ. արձակուրդի դիմումի ձև, խնդրում եմ, տրամադրեք:

Կարդալ ավելին Ֆիզարձակուրդի դիմումի ձև

Հաստիքների կրճատում

Գայանե.

Բարև ձեզ, եթե հաստիքները կրճատվում են, և ունենք ֆիզարձակուրդում աշխատողներ կարո՞ղ ենք ազատել։

Կարդալ ավելին Հաստիքների կրճատում

Գրանցման հայտի ժամկետ

Լանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ ժամկետում են ներկայացվում գրանցման հայտերը նոր աշխատող ընդունելու, ինչպես նաև աշխատակցի տվյալների փոփոխության դեպքում:

Կարդալ ավելին Գրանցման հայտի ժամկետ

Հրամանի ամսաթիվ

Գայանե.

Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հրամանի ամսաթիվ

Օտարերկրյա քաղաքացու գրանցում

Սյուզի.

Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. “Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ”: Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։

Կարդալ ավելին Օտարերկրյա քաղաքացու գրանցում

Արձակուրդայինի վճարում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կարող եմ արձակուրդային գումարը վճարել ոչ թե 3 օր առաջ, այլ տվյալ ամսվա աշխատավարձի հետ միասին ամսվա վերջում՝ աշխատողի դիմումի համաձայն:

Կարդալ ավելին Արձակուրդայինի վճարում

Փոփոխություն գրանցման հայտում

Դիաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողի պաշտոնի դրույթը փոփոխվել է սեպտեմբերին և փոփոխությունը հայտում կատարվի 3 ամիս հետո, սխալ է համարվում։ Տույժ տուգանք կա՞։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։

Կարդալ ավելին Փոփոխություն գրանցման հայտում

Պայմանագրի ամսաթիվ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը հրաման է տվել հոկտեմբերի 27-ին, որ 28-ից գնումների համակարգող ենք ընդունում, ապա պայմանագիրը 27-ո՞վ պետք է անել:

Կարդալ ավելին Պայմանագրի ամսաթիվ