Category: Աշխատավարձ, կադրեր

Վերջնահաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել:
2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը):
Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը):
Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ամսվա 2 օրը ոչ աշխատանքային է

Մանե․

Բարև Ձեզ, եթե ամիսը 22 աշխատանքային օր ունի, բայց 2 օրը ոչ աշխատանքային է, աշխատավարձը հաշվարկելիս այդ 2 օրը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ամսվա 2 օրը ոչ աշխատանքային է

Մայրության նպաստի հաշվարկ

Մելինե.

Բարեվ ձեզ։ Եթե տեղի է ունեցել ժամանակից շուտ ծննդաբերություն (6րդ ամսում), ապա այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկը կատարվում։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Գրանցման հայտի ուղղում

Մանե.

Բարև Ձեզ, եթե հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հուլիս ամսում ֆիզի ամիսը սխալ եմ նշել, ինչպե՞ս նորից ուղարկեմ ճշգրտված ձևով։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրանցման հայտի ուղղում

Աշխատավարձերի վճարման հետ կապված

Սյուզի․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, աշխատավարձերի վճարման հետ կապված՝ եթե ամեն 15 օրվա ավարտին վճարում է նախորդ 15 օրվա գումարը, որևէ խնդիր կարո՞ղ է առաջանալ։

Կարդալ ավելին Աշխատավարձերի վճարման հետ կապված

Ինչպե՞ս աշխատաժամանակը սահմանել

Սարիբեկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս աշխատաժամանակը սահմանել

1 ամբողջական դրույքից կես դրույք

Արմինե.

Հարգելի՛ հաշվապահներ, բարև ձեզ։ Խնդրում եմ մի հարցով ինձ օգնեք։ Եթե աշխատողին 1 դրույքից տեղափախում ենք 0,5 դրույքի, կա՞ ինչ-որ ժամկետ, որ աշխատակիցը պետք է տեղեկացվի։

Կարդալ ավելին 1 ամբողջական դրույքից կես դրույք

Տեղեկանքի ձև

Հասմիկ․

Խնդրում եմ օգնեք, շատ շտապ է։ Հարկայինում ասացին, որ փոխվել է հղիության նպաստի դեպքում “Գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին” տեղեկանքի ձև-ը, շատ եմ խնդրում ասել՝ նոր ձևը որտեղի՞ց բեռնեմ։ Նախօրոք շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Տեղեկանքի ձև

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս

Արփի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։

Կարդալ ավելին Օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս

Ումի՞ց է պահվում դրոշմանիշային վճարը

Արմինե․

Ինձ հետաքրքիր է․ իմ կեղտոտ աշխատավարձը կազմում է 49 000 հազար դրամ, դրոշմանիշային վճարը ումի՞ց է պահվում՝ աշխատողի՞ց, թե՞ գործատուից։

Կարդալ ավելին Ումի՞ց է պահվում դրոշմանիշային վճարը

Նվազագույն աշխատավարձ

Լիլիթ․

Շաբաթական 20 ժամ աշխատելու դեպքում ինչքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը, և կարո՞ղ եք ինձ օգնել՝ որտե՞ղ գտնեմ նվազագույն ժամային աշխատավարձի մասին տեղեկատվություն։

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձ

Լրավճար, թե՞ հավելավճար

Աննա.

 

Բարև ձեզ: Լրագրողին վճարվող հոնորարը համարվու՞մ է լրավճար, թե՞ հավելավճար և, արդյո՞ք արձակուրդայինի, վերջնահաշվարկի ժամանակ գումարվում է աշխատավարձին, շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Լրավճար, թե՞ հավելավճար

Արձակուրդի տրամադրում մասերով

Անուշ.

Բարև ձեզ: Կասեք՝ ամենամյա արձակուրդի մասերով տալու հստակ ձև, ի՞նչ է նշանակում մասերից մեկը պիտի 10 օրից պակաս լինի, այսինքն՝ ցանկացած մասը, թե՞ չէ: Օրինակ, եթե ամենամյա արձակուրդը (20 օր), առաջին մասը տվել ենք 10 օր, հետո կարո՞ղ են 5 առանձին տալ, հետո մյուս 5 օրը, սա ճի՞շտ է:

Կարդալ ավելին Արձակուրդի տրամադրում մասերով

Եթե վերջնահաշվարկ չի կատարվել

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքից ազատվել է հուլիս ամսին, բայց նրա վերջնահաշվարկը չի հաշվվել, որ հուլիս ամսվա մեջ, ոչ էլ օգոստոս, այս պարագայում ինչպե՞ս կարելի է վարվել:

Կարդալ ավելին Եթե վերջնահաշվարկ չի կատարվել

Արձակուրդայինի վերահաշվարկ

Անի․

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Արձակուրդայինի հաշվարկ եմ կատարել, բայց վերահաշվարկից պարզ դարձավ, որ մի քանի հարյուր դրամ ավել եմ հաշվել և փոխանցել բանկի միջոցով, նաև եկամտայինն է ավել հաշվարկվել: Հիմա ուզում եմ այդ փոխանցած ավել գումարը աշխատակցի անունից հետ վերադարձնել դրամարկղ, բայց հարմար ձևակերպում չեմ գտնում և՛ դրամարկղի, և՛ եկամտայինի համար: Ունեմ ձեր օգնության կարիքը: Կարո՞ղ եք ձևակերպումների հարցում օգնել: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արձակուրդայինի վերահաշվարկ

66 տարին լրացած աշխատակցի պայմանագրի լուծում

Լաուրա.

Բարև Ձեզ։ Երկու հարց.
Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ:
Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:

Կարդալ ավելին 66 տարին լրացած աշխատակցի պայմանագրի լուծում

Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Սյուզ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Աշխատակիցների ազատում լուծարման ժամանակ

Գայանե.

Բարև ձեզ: Եթե հիմնարկը լուծարվում է՝ ի՞նչ հոդվածով ենք ազատում աշխատակիցներին: Եվ հիմնարկի լուծարման դեպքում ես կարո՞ղ եմ միանգամից 50 հոգու ազատել:

Կարդալ ավելին Աշխատակիցների ազատում լուծարման ժամանակ

Մանկապարտեզներում հրամանագիրք պահելու հետ կապված

Անուշ.

Բարև ձեզ: Կասեք հստակ իմանալու համար, մանկապարտեզներում հրամանգիրք պահելը պարտադի՞ր է, թե՞ հրաման տալը արդեն բավական, և նույն էլ երեխաների հրամանագիրքը, թե՞ շարժի մատյանը բավական է: Նաև կասեք՝ երեխաների հրամանագիրքը կարո՞ղ ենք ձեռագիր չանել, այլ աշխատողների նման համակարգչով հավաքել, տպել ու կարել: Եթե հրամանագիրքը պարտադիր չէ, օրենքը կասե՞ք:
Ու մի հարց էլ. եթե երեխաների հրամանագիրքը ուզում ենք փոխել, կարո՞ղ ենք սեպտեմբերի 1-ից փոխել, ձեռագիր չգրենք, այլ համակարգչով: Եթե նոր մատյան ենք վերցնում երեխաների հրամանների, պարտադիր հրաման պիտի տրվի, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Մանկապարտեզներում հրամանագիրք պահելու հետ կապված

Արձակուրդի կուտակում

Մառա.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գտնվել է 60 օր չվճարվող արձակուրդում, ապա այդ ժամանակահատվածի համար նա կուտակու՞մ է վճարովի արձակուրդային օրեր, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արձակուրդի կուտակում

Պարգևավճար գործավարձային աշխատողին

Անի.

Բարև Ձեզ: Կարելի՞ է գործավարձային բանվորին տրամադրել պարգևավճար, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Պարգևավճար գործավարձային աշխատողին

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա.

Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Դեկրետից դեկրետ

Բարև Ձեզ:

Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դեկրետից դեկրետ

Արձակուրդայինի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, պահակի դրույքը 93 289 է և հավելավճար 15 800դրամ (109 089): Հիմա արձակուրդային հաշվելուց, եթե միջին ամսականը 109 089-ից ցածր է՝ պե՞տք է այդքանը ապահովել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Աշխատանք համատեղությամբ

Մարինե.

Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:

Կարդալ ավելին Աշխատանք համատեղությամբ

Մայրության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կներեք մի հարց ունեմ. ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվու՞մ են արդյոք պարգևավճարները, նոր տարվա պրեմիան և այլ վճարները: Եթե այո, ո՞նց է տեղի ունենում հաշվարկը 1/12-ի, ի՞նչ է դա նշանակում:

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Շողիկ.

Բարև ձեզ: Եթե դեռ դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում, արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը

Հասմի.

Բարև ձեզ: Ներողություն ինձ մի հարց է հետաքրքրում: Աշխատանքային ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը դպրոցներում, և եթե կարելի է իրավական հիմքերով:

Կարդալ ավելին Ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը