Category: Աշխատավարձ, կադրեր
Մայրության նպաստ
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։
Ենթավարձակալության պայմանագիր
Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Աշխատանքի ընդունման հրաման
Աննա.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ
Մարիետա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:
Արդյո՞ք պետք է նոր քաղիրավական պայմանագիր կնքել
Քրիստինե.
Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին 2 ամսով ընդունել եմ աշխատանքի, եթե հետո աշխատանք լինելու դեպքում ժամանակը երկարաձգվում է կամ մեկ ամիս անց նորից նույն աշխատողին գրանցում եմ, այդ դեպքում պետք է ամեն նոր ամսաթվի դեպքում նոր պայմանագիր կնքվի՞:
Հայրության արձակուրդ
Սեդա.
Բարև Ձեզ: Երեխայի ծնվելուց հետո քանի՞ օր կարող է աշխատող հայրը արձակուրդ վերցնել՝ խնամքին օգնելու նպատակով։
Նպաստների մասին
Գայանե․
Բարև Ձեզ։ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը և Մայրության նպաստը դրանք տարբեր նպաստներ են, թե՞ խոսքը նույն գումարի մասին է։
Աշխատանքային ստաժ
Աբրահամ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք օնլայն ստուգել ստաժի չափը, և ինչքա՞ն է 1 տարվա ստաժը։
Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով
Աննա.
Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:
Մայրության նպաստ
Սյուզի.
Կասեք խնդրեմ՝ միկրոյի աշխատողի մայրության նպաստը ինչպե՞ս է հարշվարկվում, օրենքի հղում կտաք:
Աշխատանքային պայմանագրի ավարտ
Անի.
Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է սույն թվականի օգոստոսի 22-ին, այդ դեպքում ո՞ր օրով պետք է գրել հրամանը և ո՞ր օրը պետք է հարկայինով ազատել:
Երեխայի խնամքի արձակուրդ
Էլլադա.
Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:
Գործուղման վկայական
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ գործուղման վկայականի լրացված օրինակ ուղարկել, բայց որ գործուղումը մի քանի օր տևած լինի, այլ ոչ թե մեկ: ani_santrosyan շնիկ yahoo.com Կանխավ շնորհակալ եմ:
Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր
Հայկ.
Բարև Ձեզ։
Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։
Շնորհակալություն։
Արդյո՞ք պետք է հրաման տալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:
Ազատման հայտ
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատողի ազատման հայտը ե՞րբ պետք է տալ, եթե ազատվում է օգոստոսի 23-ին:
Արձակուրդայինի հաշվարկ
Մանե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս ու արձակուրդ է գնում, ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը:
Աշխատակիցն ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից
Սոնա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:
Գործուղում
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
Շարունակելի անաշխատունակության թերթիկ
Մելանյա.
Բարև ձեզ: Եթե անաշխատունակության թերթիկը շարունակելի է, ապա ամեն հաջորդ թերթիկի հաշվարկում պահպանվու՞մ է արդյոք` մեկ օր չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացածը պետ. բյուջեի հաշվին:
Արձակուրդի կուտակում
Անի.
Հարգելի հաշվապահներ, ամենամյա արձակուրդի ժամանակ աշխատողը արձակուրդի օր կուտակու՞մ է:
Վերջնահաշվարկ
Մարի.
Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատանքից ազատել են, ես հնարավորություն ունե՞մ ստանալ 2 ամսվա համարժեք գումար + վերջնահաշվարկ + այս ամսվա աշխատավարձ։ Շնորհակալություն:
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Տաթև.
Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից:
Մայրության նպաստ
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից գնում է ֆիզ արձակուրդ: Ասացե՛ք խնդրեմ, եթե կազմակերպության ղեկավարը որոշել է վճարել օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, մայրության նպաստի հաշվարկի ժամանակ օգոստոս ամիսը ամբողջությամբ ներառվու՞մ է: Հաշվարկի ժամանակ 12 ամիս հետ հաշվարկ անել, այսինքն՝ կլինի 2020թ. սեպտեմբերից մինչև 21թ. օգոստո՞ս: Միջին օրականը հաշվել 30.4-ով, բազմապատկել 140 օրո՞վ: Ստացված թվից հանել եկամտայինի 22% և վե՞րջ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ արձակուրդ
Ռոման․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ արձակուրդ, չունի այլ աշխատող: Պետք է այլ աշխատող գրանցենք: Արդյո՞ք կարելի է տնօրենի ֆիզ գնալու նախորդող օրվանից գրանցել տվյալ աշխատողին։
Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցման դիմում տալ
Մելինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպության տնօրենը մեկնում է ֆիզ․ արձակուրդ, իսկ գրանցված այլ աշխատող չունի, պե՞տք է գործունեության դադարեցման դիմում տալ։
Մայրության նպաստի փոխհատուցում
Լուսինե․
Բարև Ձեզ,երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։
Ոչ լրիվ աշխատաժամանակ
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողին գրանցել են հուլիսի 17-ին ոչ լրիվ աշխատաժամանակով և 24ժ շաբաթական, իսկ աշխատավարձը 50 000դր։ Հիմա չգիտեմ՝ փաստացի աշխատած ժամը ինչքա՞ն գրեմ, որ չհակասի օրենքին:
Ամենամյա արձակուրդ
Սոֆյա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:

