Category: Աշխատավարձ, կադրեր

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։

Կարդալ ավելին Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine.

Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Մայրության նպաստ

Հասմիկ.

Կասեք, եթե աշխատանքային ստաժը 1 ամիս է դեռ, իսկ հղիությունը 9 շաբաթ, և կինը գյուղաբնակ է՝ նա կստանա՞ աշխատող մայրերին հասանելիք նպաստի չափով գումար:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Մայրության նպաստ

Alina.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Գայանե.

Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:

Կարդալ ավելին Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Կարդալ ավելին Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Մայրության նպաստի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:

Կարդալ ավելին Մայրության նպաստի վերաբերյալ

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկ

Մայրության նպաստ

Արամ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մայրության նպաստ

Lusine.

Բարև Ձեզ: Ես աշխատող մայր եմ, հղիության 6-րդ ամսում եմ գտնվում և կուզեի իմանալ` 7 ամսականում, որ ստանում են 156 000 դրամ միանվագ նպաստ, այդ նպաստը աշխատող մայրերին հասնու՞մ է:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Կարդալ ավելին Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Կազմակերպության լուծարում

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը լուծարվել է, լիցենզիան ուժը կորցրած է համարվում: Այդ դեպքում կազմակերպությունը աշխատողներին ազատելու դեպքում վերջնահաշվարկ կատարու՞մ է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպության լուծարում

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ի գործունեությունը երգարվեստն է, շրջհարկով է գործում: Ուզում եմ 2 աշխատող ընդունել, բայց դեռ եկամուտ չունեմ, ժամավճարով կվարձատրեմ մինչև ծրագիրս կիրականացնեմ: Ինչպե՞ս ճիշտ վարվեմ, իրավունք ունե՞մ իմ “գրպանից” վճարել:

Կարդալ ավելին Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել

Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Նառա.

Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Եթե մարդ աշխատում է որպես փոխարինող մոտ 9 ամիս, անյուհետև հիմնական աշխատողը հայտարարում է, որ ինքը արդեն վերադառնալու է աշխատանքի, իսկ փոխարինողը հղի է։ Կա՞ տարբերակ աշխատանքի մնալու:

Կարդալ ավելին Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Իրինա.

Բարև Ձեզ: Ունեմ 24 ժամյա ռեժիմով, 3 օրը մեկ հերթափոխով աշխատող պահակ: Աշխատել է ամսվա մեջ ընդամենը 4 օր, որից 2 օրը եղել է ոչ աշխատանքային: Որքա՞ն կկազմի հաշվարկային աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Մարիետտա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։

Կարդալ ավելին Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Համայնքապետարանների միավորման ժամանակ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիաննա.

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ համայնքապետարանում, որը մի քանի ամսից կմիավորվի այլ համայնքի հետ։ Հիմա խնդրում եմ ասեք, եթե միավորման ժամանակ ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում` ինձ կարո՞ղ են ազատել աշխատանքից:

Կարդալ ավելին Համայնքապետարանների միավորման ժամանակ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:

Կարդալ ավելին Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ

Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ

Բարև Ձեզ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ` շաբաթական 9 ժամ, կարո՞ղ եմ արդյոք այդ աշխատողին նորմալ աշխատաժամանակով գրանցել /40 ժամ շաբաթական/։

Կարդալ ավելին Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ

Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը