Category: Աշխատավարձ, կադրեր
Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո
Աստղիկ․
Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:
Բարձր լեռնային վայրում աշխատողին չի վճարվել հավելում
Վարդանյան.
Բարձր լեռնային հավելավճար չեն վճարել մոտ 6 տարի, ինչպե՞ս պետք է վերականգնեն չվճարվածը։ Կանխավ շնորհակալություն։
Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Մարիամ Գուրակլյան.
Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր:
Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
Ագնեսա․
Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք չօգտագործված արձակուրդը կարելի է գումարի տեսքով ստանալ։
Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը արդյոք համարվում է ստաժ
Սերգեյ․
Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվու՞մ է աշխատանքային ստաժի մեջ:
Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում
Լիլիթ․
Բարև ձեզ, Խնդրում եմ ասել՝ ե՞րբ է ընդունվել համատեղությամբ աշխատողներից դրոշմանիշային վճար պահելու օրենքը: Եվ եթե այսքան ժամանակ համատեղությամբ աշխատողից դրոշմանիշային վճար չի պահվել, քանի որ աշխատել է 0,25 դրույքով և աշխատավարձն էլ նվազագույնն է եղել, ապա ինչպե՞ս ուղղեմ սխալս:
Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար
Լիանա․
Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։
Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ. բենզալցակայանը աշխատում է շուրջօրյա, աշխատակիցները աշխատում են հերթափոխով, շաբաթական 40 ժամ և ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձով: Սակայն նրանք աշխատում են նաև տոնական օրերին և հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի), քանի որ բենզալցակայանը միշտ գործում է: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրանց աշխատավարձը, արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ պետք է տալ:
Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:
Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ
Թամարա Հովհաննիսյան.
Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:
Ամենամյա արձակուրդից հետկանչում
Նունե.
Բարև ձեզ: Կա՞ օրենքի հղում, թե քանի օր հետո կարելի է հետ կանչել ամենամյա արձակուրդից:
Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին
Հերմինե Բաղդասարյան.
Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ
Մարինա.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե գործատուն աշխատում է ժամավճարով և հիմք է ընդունել 36-ժամյա վարձատրությունը, իսկ նրա աշխատողներից ոչ մեկը 36 ժամ չեն աշխատում, այլ 18-24 ժամ, գործատուն իրավունք ունի՞ վարձատրել նրանց 680 դրամի փոխարեն 454 դրամով։
Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի վարձատրությունը նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով
Անի.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը նույնպե՞ս պետք է վճարել անկանխիկ եղանակով:
Ինչպե՞ս իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ
Արթուր.
Հաշվապահներ ջան, ո՞նց իմանամ՝ գրանցված աշխատող եմ, թե չէ, գործատուն ինձ գրանցել է, թե չէ: Շնորհակալ եմ:
Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Աստղիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:
Արձակուրդայինի հաշվարկ
Ասլան․
Բարև ձեզ։ Աշխատում եմ ապտեկայում գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 09։00-ն, օրը մեջ, ամսական 15 հերթափոխ, աշխատավարձս 75 000 դրամ է, գումարած միջինը 55 000 դրամ բոնուսի տեսքով։ 6 ամսվա աշխատող եմ ու 12 օրով արձակուրդ եմ գնում։ Ինչպե՞ս են հաշվարկելու արձակուրդայինս։ Ու մի բան էլ՝ 75 000 դրամը հարկվածն է։ Արձակուրդայինը նույնպե՞ս հարկվում է:
Ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրության ձևը պայմանագրի մեջ
Հայկ․
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ․
Աշխատակիցը 2020թ. հունվարից աշխատում է համատեղությամբ՝ շաբաթական 10 ժամ, այսինքն՝ օրական 2 ժամ: Ստանում է մաքուր 50 000 դրամ աշխատավարձ՝ ֆիքսված: Աշխատանքային պայմանագրում նշել եմ ոչ լրիվ աշխատաժամանակ, սակայն աշխատանքի վարձատրության ձևը ի՞նչ պետք է նշել: Եթե ժամավճար գրեմ, արդյո՞ք սխալ չի լինի, քանի որ ամեն ամիս աշխատած ժամերի հանրագումարը կարող է տարբեր լինել:
Կանխավ շնորհակալություն:
Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից
Լիանա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Պե՞տք է արդյոք ՍՊԸ-ն անկանխիկ վճարի աշխատավարձը
Ռուզան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, արձագանքեք: Եթե ՍՊԸ-ն 01.01.2020թ. դրությամբ ուներ 10 աշխատող, իսկ 25.01.2020թ.-ին՝ 9 աշխատող, պարտավո՞ր է անկանխիկ վճարել աշխատավարձը:
Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ

Հռիփսիմե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:
Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում
Գուրգեն․
Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։
Հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ
Լյուսի.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:
Որքա՞ն կլինի աշխատողի ստաժը
Գուգո․
Բարև ձեզ։ Սովորել եմ 4 տարի 8 ամիս և աշխատել եմ 7 ամիս, իմ ստաժը կլինի 5 տարի 3 ամի՞ս, թե՞ 6 տարի։
Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):
Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Ռուզաննա Խանզադյան.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է մի հարց, խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը վթարի է ենթարկվել, արդեն մեկ ամիս է հիվանդանոցում է, եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու:
Կարո՞ղ է գործատուն նվազեցնել աշխատավարձը
Անուշ.
Կարո՞ղ է արդյոք գործատուն կեղտոտ աշխատավարձը իջեցնել, որպեսզի աշխատողը ստանա նույն աշխատավարձը, որքան մինչ եկամտային հարկի սանդղակի փոփոխությունն էր: Դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի հղում, եթե կա:
Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Գլխավոր հաշվապահն ուզում է ազատվել աշխատանքից: Քանի՞ օր առաջ պետք է դիմում ներկայացնի տնօրենին ըստ օրենքի: Ասեմ, որ 30 օր չի ուզում սպասել, քանի որ մեկնելու է արտերկիր: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է հարցը կարգավորվում: Շնորհակալություն:
Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո
Արմինե.
Հարգելի գործընկերներ, շնորհավոր բոլորի անցած տոները: Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն է կազմում սոցիալական վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո, քանի որ տարբեր կարծիքներ եմ լսել: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ասվում է.
Հոդված 81, մաս 8.1.
Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:
Ստացվում է, որ սոց. վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո պետք է կազմի 5 %, քանի որ պետությունը այլևս չի մասնակցում աշխատողի սոց. վճարի վճարմանը, սակայն շատ տեղերում ասում են, որ սոց. վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 %:
Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!!
Մի էսպիսի հարց ունեմ.
Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով:
Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:
