27/10/2026
738
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #35)

1 / 10

Հիմնական արտադրությունում ծախսվել է վառելիք արտադրության կարիքների համար․

2 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․

3 / 10

Պահուստային կապիտալի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը․

4 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

5 / 10

Դուրս է գրվել իրացված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը․

6 / 10

Ձեռք է բերվել տեղակայում պահանջող սարքավորում․

7 / 10

Արտացոլվել է շենքի գործառնական վարձակալությունից ստացման ենթական վարձավճարը․

8 / 10

Դուրս է գրվել վաճառված համակարգչային ծրագրի կուտակված ամորտիզացիան․

9 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է նյութերի պակասորդ․

10 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է ապրանքների ավելցուկ․

0%

Մկրտիչ․

Ողջույն, արդյո՞ք հեռավար աշխատանքը, որը դիսպեչերական ծառայություն է մատուցում օտարերկրա վարորդներին բեռնափոխադրման ոլորտում և բրոքեր միջնորդ հանդիսանում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե եկամուտները չեն գերազանցում 24 մլն դրամը։

Ընկերություն՝ Բիզնես Ըքաունթինգ ՍՊԸ
Հասցե՝ Դավիթաշեն1 թաղ
Հեռախոս՝ 094170290, 094250566
Էլ․ փոստ՝ anitadevosyan2013@mail.ru
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայությունների մատուցում
Ծառայության նկարագրություն՝ ՀԾ համակարգով հաշիվների ներմուծում ,աշխատավարձի հաշվարկ ,բանկային փոխանցումներ ,հիմնական միջոցների հաշվառում ,հաշվետվությունների կազմում
Ծառայության արժեք՝ Արժեքը կախված աշխատանքի ծավալներից

Անի․

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ դեկրետում, դեկրետս վերջանում է 2026 թ. ապրիլին։ Հիմա ես նորից դեկրետ եմ գնալու և գտնվում եմ Ռուսաստանում։ Կարո՞ղ եմ օնլայն դիմում ուղարկել Հայաստան՝ մայրության նպաստ ստանալու համար։

Մերի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։

Մարիամ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել պահակների փոխարինման հարցում։ Քոլեջն ունի ցերեկային պահակ, ով աշխատում է 12-ժամյա գրաֆիկով, առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ անձը 7 օր գտնվել է անաշխատունակության արձակուրդում, հրամանով փոխարինում եմ տվել նույն քոլեջի բանվորին, հիմա աշխատաժամանակի տաբելում քանի՞ ժամ պետք է գրեմ փոխարինող բանվորի աշխատաժամանակը, իր հաստիքով աշխատած 8 ժամը և փոխարինման 12 ժամը։

Ինես․

Բարև ձեզ, ըստ 2025 թվականի ֆիզարձակուրդի հետ կապված փոփոխության, ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում կրկին մայրանալու դեպքում, որքա՞ն գումար կստանա աշխատող մայրը: Նախորդի չափ, թե՞ միջին աշխատավարձի 50% չափով կկատարվի հաշվարկը:

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կօգնե՞ք հաշվապահության հարցում․ Ա/Ձ-ն Wildberries – ում իրականացնում է վաճառք և այդ ապրանքները պահետսավորում են ռուսատանում այնտեղից վաճառվում, այս դեպքում ինչպես ենք իրականացնելու հաշվապահութությունը ինչ տվյալներ են անհրաժեշտ, ինչ հաշվետվություն է հանձնվում ՊԵկ, և արդյոք Ա/Ձ-ից փոխանցված ապրանքների գումարները և փոխադրման ծառայությունները ենթակա են նվազեցման կխնդրեմ մանրամասնել որքան հնարավոր պարզ քայլերի հերթականությունը

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող հայկական ԱՁ-ն ստանում է ծառայություն Ռուսաստանից։ Վերջինս իրականացնում է փաթեթավորում և ապրանքի տեղափոխում մինչև ռուսաստանյան WB պահեստ։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս պետք է Ռուսաստանյան կազմակերպությունը հաշիվ դուրս գրի ԱՁ-ին, որ ԱՁ-ն կարողանա ծախսերը նվազեցնել։

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն օնլայն ապրանք է պատվիրել և ստացել է Globbing-ով ու մաքսային հայտարարագրում չի արվել, այդ դեպքում այն վաճառելու դեպքում արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում և կհարկվի եկամտային հարկով, թե՞ պարզապես ծախսագրելու իրավունք չի ունենա։

Екатерина.

Здравствуйте. Расскажите, пожалуйста, на примере, как рассчитать отпускные в следующей ситуации: Сотрудник Каждый месяц получает ЗП 150 000 драм + 50 000 драм премию. Работает уже больше года. В августе был на больничном, но за август кроме ЗП за отработанные дни и пособие ему заплатили еще премию 50 000. В октябре он идет в отпуск. Какой будет расчет отпускных?

Աննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը դուրս է գրում ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման հաշիվներ։ Հաշվետվությունները լրացնելիս ինչպե՞ս պետք է հաշվարկել S և G տառերի տեսակարար կշիռը։

Արևիկ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն 2025 թվականին աշխատել է շրջանառության հարկով և չի գերազանցել 24 միլիոնը, 2026-ին կարո՞ղ է աշխատել միկոյով։

Իրինա․

Բարև Ձեզ։ Կազմերպությունը գործընկեր ֆիզ անձի համար հյուրանոցային ծախս է կատարել կամ աշխատակցին նվեր քարտ է տրամադրել, պայմանական 100,000 դրամ։ Եկամտային հարկ է առաջանում, որպես այլ եկամուտ։ Հիմա հարկը առաջանում է 100,000-ից, թե՞ հետհաշվարկ անելով 125,000-ից։ Շնորհակալ եմ։

Արման․

Բարև ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, եթե մի ՍՊԸ վարձակալության պայմանագրով, որը արդեն դադարել է, նշված 2 ամսվա գումար է պարտք մնացել իմ ՍՊԸ-ին, չնայած որ հաշիվը գրվել է, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա ինձ մոտ զիջման դեպքում։

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս այսպիսին է․ խնդրում եմ ասացեք՝ TAX SERVICE համակարգում (անձնագրային տվյալներ) բաժնում ինչպե՞ս են փոփոխում հաշվապահի տվյալները, արդեն քանի տարի է պահպանվում է նախկին հաշվապահի տվյալները ,ՊԵԿ-ից ասացին պետական ռեգիստրում, իսկ այնտեղ ասացին՝ միայն տնօրենի փոփոխությունն են իրենք անում։

Քրիստինա․

Բարև Ձեզ, ես Անհատ ձեռնարկատեր եմ, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների ընկերությունում, որը գտնվում է Սինգապուրում, աշխատավարձը ստանում եմ DEЕL պլատֆորմով, այնուհետև փոխանցում իմ բանկային հաշվեհամարին, ինչպե՞ս կարող եմ արտացոլել տվյալ դեպքում, որ երևա՝ ԱՁ-ին է գումարը վերաբերվում:

Հայկ․

Բարև Ձեզ ունեմ երկու հարց:

Հարց 1. 2024թ.-ին ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը իր անշարժ գույքը տվել է վարձակալության, գործարքը ստացել է պետական գրանցում: Եկամտային հարկը պահել և վճարել է հարկային գործակալը: Այս տարի այդ ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր, թե՞ ոչ:

Հարց 2. Հարց 1-ում նշված ֆիզ անձը զավակի համար վճարել է ուսման վարձ 2025թ. օգոստոսին: Արդյո՞ք նա կարող է 2026թ. օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: Եթե ոչ, ապա կարո՞ղ է երեխայի մյուս ծնողը օգտվել, որը հանդիսանում է գրանցված աշխատող և հայտարարագիր ներկայացնող:

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ընկերությունը ծառայություն է մատուցում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը։ Խնդրում եմ մեկնաբանել, ճի՞շտ է արդյոք, որ Ծառայություն մատուցողը դուրս գրի հաշիվ վավերագիր, գործարքի տեսակը նշելով՝ “ԱԱՀ-ից ազատված”: Կանխավ շնորհակալություն։

Անի․

Բարև Ձեզ։ Ընկերության անունով ներմուծվել է թամբային քարշակ և կցորդ։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ ձևակերպումներ պետք է անեմ։ Այս պահին մուտք եմ արել պահեստ և ԲՄՀ եմ նստացրել, բայց 2161 եմ արել։

Լալա․

Կարո՞ղ եք պարզաբանել՝ եթե աշխատակիցը գործուղման է մեկնում սեպտեմբերի 17-ին, թռիչքը
ժ 23։50, և ժամանում է արտ երկիր սեպտեմբերի 18-ին 06։20, իսկ վերադառնում է սեպտեմբերի 22-ին արտ երկրից՝ թռիչքը կեսգիշերին 03։20 և Հայաստան ժամանումը սեպտեմբերի 22-ին 08։30։
Ինչպե՞ս են հաշվարկվում գործուղման օրապահիկը և գիշերավարձը։

Լիլիթ․

Բարև Ձեզ, պետք է ինվոյս դուրս գրեմ Վրաստանում գործող կազմակերպությանը՝ Հայաստանում մատուցվող ծառայության համար։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք պետք է էլ․ համակարգով հարկային հաշիվ գրեմ (ԱԱՀ վճարող ենք), և ինչպե՞ս դա անել օտարերկյա կազմակերպության դեպքում։ Պե՞տք է մեկ այլ ինվոյս էլ ներկայացնել կազմակերպությանը (կարո՞ղ եմ ԱՄՆ դոլարով տրամադրե՞լ): Շնորհակալություն։

Ընկերություն՝ Օվալ պլաստիկ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թղմ., 1 փ., 1/9
Հեռախոս՝ +39444810472
Էլ․ փոստ՝ hr@ovalpack.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Օվալ պլաստիկ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետարի:
Պարտականություններն են՝
1.Բանկային գործառնությունների ձևակերպում,
2.Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում,
3.Ծրագրային համակարգերում համապատասխան գործառնությունների մուտքագրում:

Պահանջներ՝

1.Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում,
2.Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
3.Համակարգչային գիտելիքներ,
4.Սթրեսային պայմաններում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություններ,
5.Պատասխանատու և պատրաճանաչ մոտեցում աշխատանքին,
6.Թիմային աշխատանքի ունակություն:
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։ Հասցե՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Հաղթանակ թղմ, 1փ., 1/8: Հետաքրքված և համապատասխան թեկնածուներին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ռեզյումե hr@ovalpack.am հասցեով:

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Գլխավոր գրասենյակի տարածքի, Բանկի Օժանդակ գրասենյակի, Երևան քաղաքի և ՀՀ մարզերում գտնվող մասնաճյուղերում, Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով։

Հայտարարություն

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Տերյան 1/1
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

📌Սկզբնական հաշվառման փաստաթղթերի՝ հարկային օրենսդրական պահանջների հետ համապատասխանության ստուգում
📌Պայմանագրերի վերահսկում
📌Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, վճարում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում
📌Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում
📌Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում
📌Կադրային հաշվառման իրականացում
📌Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում
📌Ներքին վերլուծական հաշվետվությունների կազմում

Պահանջներ՝

📌Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
📌Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
📌ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
📌1C 8.3 ծրագրի տիրապետում,
📌MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
📌Վերլուծական հմտություններ,
📌Ռուսերենի տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Այլ նշումներ՝ Դիմել՝ ուղարկելով CV-ն info@tmlconsultant.com մեյլին, subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ՀՀ -ում շատ կազմակերպություններ և ԱՁ-ներ շրջհարկով աշխատող, իրականացնում են Wildberries կազմակերպության գործունեություն, այսինքն օնլայն հարթակում վաճառում են ապրանք։ Ըստ Վայլդբերիսի հետ կնքած օֆերտայի, ԱՁ-ն վաճառում է իր ապրանքը Վայլդբերիսին, ինքն էլ իր հերթին վաճառում է իր հարթակում։ Օֆերտայի մեկ այլ կետով Վայլդբերիսը մատուցում էր նաև գովազդի ծառայություն, ու ամեն շաբաթ ուղարկում է ԱՁ-ին փաստաթուղթ, որտեղ երևում էր նախորդ շաբաթվա գովազդի ծախսը ռուբլիով։ Ըստ այս փաստաթղթի, որտեղ նաև մեր տվյալներն են, նաև դիմացի կողմի տվյալներն են, ում հասցեն Ռուսաստանում է ու ունի ՕՕՕ(ՍՊԸ) -ի ՀՎՀՀ-ն։ Հաշվապահը հիմք վերցնելով այդ դակումենտը,առաջացնում էր 290 ձև հաշվետվություն 2-րդ բաժնում, որտեղ հարկ չի առաջացնում։ Կից ներկայացնում եմ այն փասթաթուղթը, որը մեզ ուղարկել է “Վայլդբերիս” ՍՊԸ-ն, այժմ արդեն “ԻՄՎԲԱՄ” ՍՊԸ, այսինքն ներկայացուցիչն, որպես ոչ ռեզիդենտի մասով հավաստում։ Մի քիչ երկար ստացվեց, ասեմ ինչի համար, բոլոր էջերում ու նաև ձեր մոտ սխալ են ներկայացնում հարցը, մինչև այսօր չկա ճիշտ պատասխան, արդյո՞ք ճիշտ ենք աշխատում, թե՞ ոչ։ Հարցս ամփոփեմ՝ ես ճի՞շտ եմ անում, որ ներկայացնում եմ 290 ձևի 2-րդ բաժնում և ծախսագրում եմ եռամսյակային հաշվետվությունում։ Եվ երկրորդ հարցը՝ արդյո՞ք տվյալ հաշվետվությունը տարեկան հարկեր կամ այլ ավել հաշվետվություններ չի առաջացնում։ Ցանկալի է իմանալ՝ կցած փասթաթուղթը բավարար էր, որ հարկ չառաջացնի։ Անչափ շնորհակալ կլինեմ, որ հարցերիս պատասխանը շուտ ստանամ։