27/10/2026

Նունե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, եթե ՍՊԸ-ի 50/50 համահիմնադիրներից մեկը իր մասնամաժինը նվիրատվություն է ուզում անել մյուսին, և այդ մյուսը պետք է դառնա այսուհետ միակ հիմնադիրը և տնօրենը։

Նարե․

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից և ենթավարձակալության հանձնել ՀՀ-ում։ Այդ դեպքում Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործու՞մ է, և ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է։

Նաիրա․

Բարև Ձեզ, կոլեգաներ ջան, կասե՞ք, թե որ օրենքով է սահմանվում, թե հաշվարկներում ինչ կարգով պետք է լրացվեն տնտեսական գործունեության դասակարգիչները, դրանց սխալ լինելու դեպքում կարո՞ղ է ուղղում կատարվել, թե՞ ոչ։

1052
Created on By Accountant.am's avatarAccountant.am
շրջանառության հարկ

Թեստ Աշխատանքային օրենսգրքից (թեստ #38)

1 / 10

Մինչև տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելը․

2 / 10

Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով․

3 / 10

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը․

4 / 10

Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում․

5 / 10

Հանգստի և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է ընդմիջում․

6 / 10

Հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է․

7 / 10

Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի․

8 / 10

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանվում է․

9 / 10

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում․

10 / 10

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում․

0%

Շուշան․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձն ունի պայմանագիր օտարերկրյա կազմակերպության հետ, ըստ որի պետք է հաճախորդների սպասարկմամբ զբաղվի (զանգեր, հաղորդագրություներ)։ Նման դեպքում ի՞նչ գործունեության դասակարգիչ է կիրառվում, արդյո՞ք կարող է միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատել, գործարքը համարվու՞մ է ծառայությունների արտահանում։

Յանա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ինչպե՞ս են հաշվարկվում արձակուրդային օրերը ծանր, վնասակար պայամաններում աշխատողների համար: Կանխավ շնորհակալություն:

Վիկա.

Բարև Ձեզ։ Զբոսաշրջության և թարգմանության ոլորտի հետ կապված է հարցս: ԱՁ բացելուց ի՞նչ է անհրաժեշտ, և շրջհարկո՞վ է լինելու, թե՞ ԱԱՀ։ Նախապես շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 198 համաձայն, երբ գործատուն աշխատավարձը ուշացնում է, պետք է աշխատակցին վճարի տույժ 0.15 տոկոսի չափով։ Եթե օրինակ աշխատավարձը գործատուն ուշացրել է և 5 000 դրամ տույժ է վճարել, այդ տուժանքը հարկվու՞մ է եկամտային հարկավ։ Կխնդրեի նաև պատասխանը հիմնավորել եկամտային հարկի համապատասխան հոդվածով։

Բելլա․

Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․

1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։

2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։

Կանխավ շնորհակալ եմ։

Նարինե․

Բարև Ձեզ։ ՊԵԿ-ից ծանուցագիր եմ ստացել, որ 2020-2024 թթ․ ընթացքում ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ձևավորել է շահույթ, սակայն հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում չեն հայտարարագրվել շահաբաժինների վճարումից առաջացած եկամտային հարկի պարտավորություններ։ Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ծանուցումը, և արդյո՞ք կարելի է տարիներ շարունակ շահաբաժին չվճարել մասնակիցներին։

թվային աշխատանքային պայմանագիր

Թվային աշխատանքային պայմանագիր / էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր

Սկսած 2025թ. հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր սկզբունքով, իսկ 2026թ. հունվարի 1-ից նոր աշխատանքային պայմանագրերի համար այս գործընթացը կդառնա պարտադիր՝ շնորհիվ ՀՀ կառավարության ներդրած աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի։ Մինչև 2026թ․ հունվարի 1-ը կնքված պայմանագրերը անհրաժեշտ կլինի թվայնացնել 12 ամսվա ընթացքում։

Այս անցումը նախատեսված է 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, իսկ օրենսդրական փաթեթը համալրվել է նաև ՀՀ Կառավարության թիվ 410 որոշմամբ, որը ուժի մեջ է մտնում 2025 թ. հուլիսի 1-ից և սահմանում է համակարգի պահանջները և պայմանագրերի առցանց կնքման կարգը։

Մանրամասն

Հասմիկ․

Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ, որը աշխատեցնում է մթերայի խանութ, անցել է 115 մլն շրջանառությունը։ Կասե՞ք՝ ի՞նչ կարգավորումներ պետք է անի Ա/Ձ-ն։

  • Մնացորդը ի՞նչ եղանակով է փոխանցվում
  • Վարելու՞ է դրամարկղային գրիք
  • Նույն եռամսյակում ներկայացնու՞մ է շրջ․ հարկի և ԱԱՀ հաշվետվություն
  • Ե՞րբ պետք է ներկայացնել 264 Ձևը
  • Լրացուցիչ ի՞նչ գործողություն պետք է կատարել

Նարինե․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք ճիշտ է, որ անաշխատունակության թերթիկի հաշվարկման մեջ տեղի է ունեցել փոփոխություն՝ առաջին 7 օրը վճարում է գործատուն, իսկ 8-րդ օրվանից վճարում է պետությունը, և այդ օրերը օրացուցայի՞ն են, թե՞ աշխատանքային։

Օֆելյա․

Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ 13 աշխատանքային օր աշխատած (29․10․2025թ-ից 14․11․2025թ ներառյալ) փոխարինողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Օրենքում որևէ բան փոխվե՞լ է։ Հաստիքացուցակով աշխատավարձը 150 800դրամ է, հոկտեմբերին հաշվարկվել է 19 669դրամ 3 օրվա համար, իսկ նոյեմբերին՝ 75 400դրամ 10 օրվա համար։ Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը, եթե հասնում է։ Ինչպե՞ս հաշվարկել այն։

Սոֆյա․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցված է որպես փայտե իրերի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ, սակայն այն զբաղվում է նաև արհեստական քարից իրերի արտադրությամբ։ Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն քար ներկրել ՌԴ-ից, ի՞նչ ռիսկեր կան, և ի՞նչ քայլերի հաջորդականություն կառաջանա հաշվետվություններ տալու մասով։ Գործում է շրջհարկի դաշտում, քարի արտադրությամբ զբաղվելու լիցենզիա չունի։ Կանխավ շնորհակալություն։

788
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Արդյո՞ք ձևակերպումը ճիշտ է (թեստ #37)

1 / 10

Հաշվարկային հաշվից հաշվետու անձին փոխանցվել է առհաշիվ գումար․ Դտ 228 Կտ 252

2 / 10

Հաշվարկային հաշվից վճարվել է ձեռքբերված ապրանքների համար․ Դտ 521 Կտ 252

3 / 10

Հաշվարկային հաշվից փոխանցվել է կանխավճար հիմնական միջոցների ձեռքբերման համար․ Դտ 152 Կտ 252

4 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված՝ տեղակայման ենթակա սարքավորումների համար․ Դտ 111 Կտ 521

5 / 10

Հիմնական միջոցը հանվել է շահագործումից և պահվել վաճառքի համար․ Դտ 111 Կտ 263

6 / 10

Պահեստում արտադրանքի փաթեթավորման համար ծախսվել են նյութեր․ Դտ 712 Կտ 211

7 / 10

Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ձեռքբերված նյութերի տեղափոխման համար․ Դտ 211 Կտ 531

8 / 10

Նախապես վճարված կանխավճարի դիմաց ստացվել են ոչ նյութական ակտիվներ․ Դտ 152 Կտ 131

9 / 10

Հաշվարկային հաշվում ստացվել է գործառնական վարձակալության տրված տարածքի վարձավճարը․ Դտ 252 Կտ 222

10 / 10

Ձեռք են բերվել տեղակայման ենթակա սարքավորումներ․ Դտ 111 Կտ 521

0%

Աննա․

Բարև ձեզ, ես զբաղվում եմ ձեռագործ իրերի պատրաստմամբ` տոնածառի խաղալիքներ, ամանորյա մոմեր, մոմակալներ և այլն։ Ցանկանում եմ մասնակցել ամանորյա տոնավաճառներին և հետագայում առցանց վաճառք Հայաստանում։ Խնդրում եմ ուղղորդեք ի՞նչ տեսակի ԱՁ պետք է բացել, ինչքա՞ն է հարկվում նմանատիպ գործունեությունը, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ և ինչպիսին։ Կանխավ շնորհակալություն✨

Նվեր Սահակյան․

ՍՊԸ հիմնադիրը ՍՊԸ-ին վերջին մեկ տարում մաս-մաս փոխառություն է տվել 124 մլն դրամի չափով; Ինչպե՞ս այդ փոխառությունը ձևակերպենք որպես սեփական կապիտալում ներդրում։ Արդյո՞ք ավելի ճիշտ է ձևակերպել որպես կանոնադրական կապիտալի ավելացում։ Նպատակն այն է, որպեսզի օգտվենք պետական աջակցության ծրագրերից մինչև 500 մլն դրամի դեպքում ենթակառուցվածքների մասով։ Ինչպես նաև այդ պարտքը դուրս գա ՍՊԸ-ի վրայից։

Անահիտ․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է կիրառվում այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից։

Լիանա․

Տնօրենը դրամարկղից գումար է վերցնում բանկային հաշիվը համալրելու համար, նաև երբեմն կանխիկացնում է բանկային հաշվից գումարն ուղղելով դրամարկղ։ Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու։

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե միկրոձեռնարկատիրությունը (ԱՁ) տարվա ընթացքում գումար չի աշխատել և ներկայացնում է 0-ական հաշվետվություն, պարտավո՞ր է արդյոք վճարել դրոշմանիշային վճար։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը E-Mark ծրագրով սխալմամբ 40 հատ էլեկտրոնային դրոշմապիտակի տեղը շրջանառությամ մեջ է դրել 400 հատ էլեկտրոնային դրոշմապիտակ։ Ի-Մարկից ասել են, որ խմբագրել և փոփոխել չի լինի: Խնդիրը նրանում է, որ ամեն ամիս մոտ 30-40 վաճառք ունենք այդ ապրանքներից, այսինքն առնվազն 10 ամիս հարկավոր է ամբողջությամբ իրացնելու համար։ Ի՞նչ կարել է անել, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, և կասե՞ք՝ ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ֆիզիկապես դուրս գրվում / ապաճանաչվում 0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և ՕԾԺ լրացած, գույքը ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ում։ ՀՕ 122-ով կորստի ճանաչումը և N 1261-Ն որոշման դրույթները վերաբերվում են շահութահարկի հարկման բազայի նվազեցումներին, իսկ եթե հարկման բազայի որոշման նպատակ չկա՞։ Կա՞ արդյոք մի որոշում, որը կարգավորում է գույքի դուրս գրման փաստը, և արդյո՞ք վերահսկող մարմնի հետաքրքրության տեսադաշտում է այս հարցը։ Շնորհակալ եմ։

Եվա․

Բարև ձեզ, ԱՁ-ն ունի մեկ գրանցված աշխատող, 75 000 աշխատավարձով, նաև ունի պայմանագիր արտասահմանյան ընկերության հետ` սոցցանցերը վարելու համար $500 ամսական վճարով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն։ Կանխավ շնորհակալ եմ։

Արեն․

Բարև ձեզ։ Եթե անձը աշխատում է օտարերկրյա ընկերությունում հեռավար ձևով, հոկտեմբերին բացել է ԱՁ ու այս ամիս արդեն ստացել է աշխատավարձը ԱՁ հաշվին, տվյալ եկամտից հարկերի վճարման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 20-ն է, թե՞ դեկտեմբերի 20-ը։

Շողեր․

Բարև ձեզ: Եթե ես գտնվում եմ փորձաշրջանի մեջ, և իմ հետ կնքել են Աշխատանքային պայմանագիր, և դեռ փորձաշրջանս չի լրացել, ու ցանկանում եմ լուծել պայմանագիրս, նվազագույնը քանի՞ օր շուտ կարող եմ տեղեկացնել տնօրենին: