27/10/2026

🇯🇵 Ինեմուրի. երբ քունը դառնում է աշխատանքի մի մաս 💤

Իսկ Դուք գիտեի՞ք, որ ճապոնացիներն ունեն հատուկ մշակույթ՝ աշխատելիս կամ հասարակական վայրերում կարճ քնելու։ Այն կոչվում է ինեմուրի, և դա իրականում հպարտության առիթ է Ճապոնիայում։ Մարդն այնքան է նվիրված իր աշխատանքին, որ թույլ է տալիս իրեն մի քանի րոպե հանգստանալ հենց գրասենյակում, ժողովի ժամանակ կամ երթուղայինում։

❗ Ինեմուրին՝
▪️ Թույլատրելի է հատկապես բարձր պաշտոնյաների համար
▪️ Նպաստում է աշխատունակության բարձրացմանը
▪️ Ցույց է տալիս նվիրվածություն, ոչ թե ծուլություն
▪️ Կարող է տևել ընդամենը 10-20 րոպե

Նարինե․

ՍՊԸ-ն տրանսպորտային կազմակերպության միջոցով ներմուծել է ապրանք Ռուսաստանից (մասնավոր անձից)։ Հաշիվ վավերագիր չունենք, ունենք транзитная декларация և некомерческая счет-фактура. Այս դեպքում ինչպե՞ս կարող եմ հանձնել մաքսային վիճակագրական հաշվետվությունը և Հայտարարությունը ու Հայտարարագիրը։ Խնդրում եմ հուշեք ինձ։ Կանխավ շնորհակալություն։

Անահիտ․

Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․
Ինձ պետք է ԱՁ գործունեություն ծավալողի տեղեկանք աշխատավարձի Կիպրոսի դեսպանատան համար, ԱՁ գրանցված է տվյալ մարդը, որպես իր գործունեություն ծավալող տնօրեն և գրանցված է նաև այլ մարդ որպես փոխտնօրեն, հաշվապահ գրանցված առկա չէ, խնդրում եմ օգնեք, որ ճիշտ տեղեկանք տրամադրվի, շատ շտապ է։
Նախապես շնորհակալություն։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե հաշիվ վավերագիր եմ դուրս գրել 20 օր առաջ, բայց հիմա պարզվում է, որ պետք է վճարեն կանխիկ, պետք է չեղարկվի հաշիվ վավերագիրը։ Կարո՞ղ եմ չեղարկել, թե՞ խնդիր կլինի։ Իսկ եթե էսպես մնա, ի՞նչ կլինի։

Սիր․

Կարո՞ղ է ամենամյա արձակուրդի սկզբի օրը լինել կիրակի։ Աշխատողը գրաֆիկով աշխատում է կիրակի օրը, բայց մի կողմից ամենամյա արձակուրդը ձևակերպում է աշխատանքային օրերով, իսկ կիրակին ոչ աշխատանքային է։

Նելլի․

Բարև Ձեզ, հարգելի գործընկեր։ Ո՞ր պաշտոնի դեպքում պետք է աշխատանքային պայմանագրին կից գրել նաև լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր։ Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար։

Ընկերություն՝ Էլ Թի Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Կոմիտաս 49
Հեռախոս՝ +374 99 37 55 11
Էլ․ փոստ՝ hr@ltc.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հարկային և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Հաշվապահական հաշվառման ընթացիկ աշխատանքների վարում, կազմակերպում և համակարգում
  • Հաշվապահական հաշվառման վարմանը վերաբերող այլ գործառույթների իրականացում

Պահանջները՝

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տեխնիկական գիտությունների բնագավառներում
  • Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ
  • ՀԾ հաշվապահ 7 գերազանց իմացություն
  • Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող հատկանիշներ՝

  • Առաջնահերթությունը որոշելու և մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու հմտություն
  • Վերջնաժամկետին առաջադրանքը կատարելու ունակություն
  • Թիմային աշխատելու ունակություն

Աշխատավարձ՝ կախված մասնագիտական հմտություններից

Այլ նշումներ՝

  • Բարձր վարձատրվող մշտական աշխատանք
  • Մասնագիտական աճ և վերապատրաստումներ

Անահիտ․

Բարև Ձեզ։
Բացել եմ ՍՊԸ, իրականացնում եմ տուրիստական գործունեություն, տուր օպերատորներից փաթեթներ եմ գնում և վաճառում հաճախորդներին, այս պարագայում ինչպե՞ս եմ միջնորդավճարը ներկայացնում, որ միայն դա շրջհարկի տակ ընկնի, այլ ոչ թե ամբողջ գումարը, որ փոխանցվում է ՍՊԸ հաշվին: Շնորհակալություն:

Լիդա․

Բարև ձեզ։ ԱՁ ցանկանում է զբաղվել տան իրերի ճիշտ դասավորվածության, ինտերիերի ճիշտ կազմակերպման վերաբերյալ հոլովակների արտադրությամբ և վաճառքով։ Հոլովակների վաճառքը իրականացվելու է սոց․ հարթակներով։ Ինչպես հասկանում եմ՝ դասակարգիչը լինելու է 59.11.0: Բայց չգիտեմ՝ դա միկրոյով աշխատելու վերաբերյալ կետերից որևէ մեկին հակասում է, թե՞ ոչ։ Խնդրում եմ ասել, թե որպես ինչ աշխատանք է այս գործունեությունը դիտարկվում, և հնարավոր է միկրոյով աշխատել, թե ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Նարինե․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն անհատույց վարձակալությամբ տարածք է ձեռք բերել ֆիզ անձից։ Այդ տարածքի համար ձեռք է բերվել վերելակ։ Արդյո՞ք կարող եմ վերելակը հաշվառել որպես ՍՊԸ-ի հիմնական միջոց, և ամորտիզացիոն նվազագույն ժամկետը քանի՞ տարի է վերելակի դեպքում։

Նարե․

Բարի օր։ Փետրվար ամսին բացել եմ ԱՁ, որը զբաղվելու է մազակալների վաճառքով։ Մազակալները ներմուծված էին շատ վաղուց, ուստի ձեռքբերման ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Բացի այդ նախատեսում էի միկրոձեռնարկատեր համարվելու հայտարարություն տալ։ Սա տեխնիկական խնդրի պատճառով չէր ներկայացվել, որի համար տուգանք նշանակվեց, և համարվեցի ԱԱՀ վճարվող։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ պետք է անեմ։ Արդյո՞ք պետք է փետրվար ամսվանից սկսած ԱԱՀ հաշվարկ ներկայացնեմ և եթե այո, ապա ինչպե՞ս վարվեմ մինչ այս դուրս գրված “Բ”-ով հաշիվներին։ Արդյո՞ք սրանց 20%-ի մասով ԱԱՀ պետք է վճարեմ։ Շատ շնորհակալ կլինեմ ուղղորդելու համար։

Մարտին․

Հիմնական աշխատանքին զուգահեռ քաղաքապետի որոշմամբ ընդգրկվել եմ դպրոցի կառավարման խորհրդի կազմում և ընտրվել խորհրդի նախագահ ու 5 տարի բարեխիղճ աշխատել: Արդյո՞ք այդ տարիները կհամարվեն աշխատանքային ստաժ, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչու՞։

Արուս․

Բարև Ձեզ։
Եթե աղջիկս ՏՏ ոլորտով զբաղվող կազմակերպության 50% բաժնետեր է, ես և՞ս կարող եմ բացել ՍՊԸ և զբաղվել նույն դասակարգիչով նախատեսված գործունեությամբ։ Արդյո՞ք կհամարվենք փոխկապակցված կազմակերպություններ։
Նշեմ, որ գործող կազմակերպութան իրավաբանական հասցեն ուրիշ է, իմը այլ է լինելու։

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել, կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով, նվազեցվող ծախսերը հաշվելիս եթե հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ով, ԱԱՀ-ն նույնպե՞ս ծախս ենք հաշվում, թե՞ առանց ԱԱՀ գումարն ենք հաշվում։

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համապատասխան բժշկական փաստաթղթերի հիման վրա ցանկանում է դրամական ՕԳՆՈՒԹՅՈՒՆ տրամադրել ՔԱՂԻՐԱՎԱԿԱՆ ծառայություն մատուցող ֆիզիկական անձին։ Արդյո՞ք այս պարագայում կիրառվում են ՀՀ ՀՕ 147 և 120 հոդվածները։

Աննա․

Բարև Ձեզ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ներմուծում է արել Չինաստանից։
Հարց 1․ պե՞տք է գրվի ինքնահաշիվ մատակարարի անունից
Հարց 2․ նվազեցումների մեջ ներառվու՞մ է ինվոյսի գումարը, վճարված հարկերը և ստացված հաշիվները (տեղափոխման ու բռոքերի)։

Շատ շնորհակալ կլինեմ պատասախի համար։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսին ԵԱՏՄ երկրից ՀՀ տարածք է ներմուծվել ցորեն, որը սահմանին հարկվել է ԱԱՀ-ով , որը վաճառվել է մայիս ամսին հարկային հաշվով, ՊԵԿ դիմումից հետո պարզ դարձավ, որ պետք է ՀՕ 64 հոդվածի համաձայն դուրս գրվեր հաշիվ վավերագիր, հարցս հետևյալն է՝ ԱԱՀ-ի վերաձևակերպումը ո՞ր ամսում պետք է անել և ինչպե՞ս։ ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Նարինե․

ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով, կազմակերպում է խաղարկություն՝ 20․000 ից ավել գնումների դեպքում գնորդներին նվիրելով ապրանքներ։ Հարց՝ ինչպե՞ս պետք է այդ ապրանքները դուրս գրվեն ՍՊԸ ի հաշվեկշռից։

Իրինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ես Ա/Ձ եմ բացել, Wildberries – ով վաճառք եմ իրականացնում շրջհարկի։ Դեռ նոր եմ սկսել, խնդրում եմ մի փոքր ուղղորդեք՝ արդյո՞ք ճիշտ եմ անում։ Ամեն անգամ, երբ уведомление о выкупе եմ ստանում, հաշիվ վավերագիր եմ դուրս գրում։ Եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի վաճառքի գինը շրջանառության տողում եմ գրում, իսկ լոգիստիկայի և վայլդբերիսի կոմիսիոն գումարը որպես անուղղակի ծախս, ապրանքի ինքնարժեքի համար փաստաթուղթ չունեմ` ուղղակի ծախս չեմ լրացնում։ Խնդրում եմ կպատասխանե՞ք՝ ճի՞շտ եմ անում, թե՞ բացթողում ունեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Agata.

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող կազմակերպությունն ունի ստացված հարկային հաշիվ, սակայն տվյալ ձեռքբերումը անմիջապես չի վերաբերում կազմակերպության գործունեությանը, այլ մշակութային բնույթի ծախս է (ներկայացման համար դահլիճի վարձակալություն): Արդյո՞ք տվյալ հաշվի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է: Եթե ոչ, ապա պակասեցումը ո՞ր հոդվածի համաձայն պետք է կատարել: Շնորհակալություն։

Արման․

Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։

Արտյոմ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ Ա/Ձ ն զբաղվում է համակարգչային խաղերի ստեղծմամբ, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի, և ՀԴՄ սարք պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Բացօդյա սուրճի ապարատների համար ինչպես տեղեկացվել ենք պետք է վճարենք ամսական կտրվածքով 2 000 դրամ պետ․ տուրք 900005001632 Մետաղադրամով և /կամ/ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար: Ինչպե՞ս կարող ենք վճարումը մենք կատարել, որպեսզի հաշվապահական առանձին կազմակեպրությանը ծառայության մատուցման դիմաց վճարումներ չտրամադրենք, և եթե հնարավոր է՝ մանրամասնեք, թե ինչպիսի տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնենք:

995
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը (թեստ #34)

1 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 228 Կտ 252․

2 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 713 Կտ 112․

3 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 252 Կտ 2221․

4 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 131 Կտ 521․

5 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 713 Կտ 132․

6 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 215 Կտ 711․

7 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 714 Կտ 211․

8 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 216 Կտ 521․

9 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 714 Կտ 221․

10 / 10

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը` Դտ 252 Կտ 311․

0%

Հարություն․

Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն աշխատում է միկրոյի տակ։ Զբաղվում եմ էլեկտրական շարժիչների վերանորոգմամբ։ Ուզում եմ իմանալ, արդյոք պե՞տք է ունենամ ՀԴՄ, եթե ես աշխատում եմ կազմակերպությունների հետ միայն ու նրանց ուղարկում եմ հաշիվ վավերագիր։ Ի դեպ՝ առևտրի տաղավարում է։

Գայանե․

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնել այս հարցում․

Ռեստորանային բիզնես է, պետք է խմիչքի դուրսգրում անել, որը կոտրվել է։ Հանձնաժողով պե՞տք է կազմել, և կասե՞ք փաստաթղթի Ձևը:

Շնորհակալություն։

Rob.

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը գյուղացուց գնում է կաթ, վերամշակում և վաճառում, հարցս հետևյալն է.
1. գնման ակտի դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ
2. գնման ակտով ձեռքբերումները ճանաչվու՞մ է ապրանքի ձեռքբերում և դիտվու՞մ է որպես ծախս