29/10/2026

Քրիստինե․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։

Օլեգ.

Իրավաբանական անձ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Ցանկանում եմ օտարել 75 մլն դրամով անշարժ գույք, որի կադաստրային արժեքը 200 մլն դրամ է, գումարը փոխանցվելու է երկու փուլով՝ 50մլն այս տարի, 25մլն 2022թ.-ին: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկով եմ հարկվելու, և ո՞ր արժեքից՝ 200մլն, թե՞ 75մլն-ից:

Անի.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով և վճարել կանխիկ եղանակով, կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից։

Արփինե․

Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:

Մարի․

Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Սարիբեկ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Գայանե:

Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Անի.

Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Սյուզի.

Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Գայանե.

Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Անի.

Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ.
Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4.
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։
Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված:

Սյուզի.

Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Տիգրան.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել:
2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը):
Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը):
Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։