26/10/2026

Դիանա․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատելու հայտարարությունը գործունեությունը սկսելուց հետո ինչքա՞ն ժամանակ հետո պետք է ներկայացնենք, ԱՁ-ն բացելուց հետո ե՞րբ ենք գործունեության սկսում տալիս և ո՞ր ձևով: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն` Էյ Սի Սի ՍՊԸ
Հասցե` Բաղրամյան 75
Հեռախոս` 098882944
Էլ. փոստ` info շնիկ acc-accountant.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/դասախոս
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ուսումնական գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահության դասախոս “Հաշվապահություն 0-ից” անհատական և խմբային դասընթացներ անցկացնելու համար։
Պահանջներ`
– Փորձը հաշվապահական հաշվառման ուսուցման մեջ պարտադիր է
– Հայկական ծրագրի իմացությունը պարտադիր է։
Աշխատավարձ` Գործարքային
Այլ նշումներ` Դասընթացների անցկացման նյութերը տրամադրում ենք մենք։

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը հունիսի 1-ից հունիսի 28-ը իր հասանելիք 20 աշխատանքային օր արձակուրդը գնացել է: Հիմա հունիսին 29-ը և 30-ը աշխատանքային օրեր են: Մայիսի վերջին նա ստացել է մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, ամբողջը կազմել է 215 000 դրամ, և դրոշմանիշ պահվել է 5 500 դրամ: Մեկ հարց. հիմա հունիսի վերջին այդ երկու օրվա աշխատած օրերի գումարը կազմում է մոտավորապես 9 000 դրամ, այդտեղից պահվու՞մ է եկամտային հարկ և դրոշմանիշ: Իսկ կասեք՝ նորից այդ երկու օրվա աշխատավարձից 1 500 դրաոշմանիշային վճարը պահվու՞մ է, թե՞ այն ներառված է արդեն այն 5 500-ի մեջ:

Լիաննա.

Բարև բոլորին։ Հարցս այսպիսին է։ Բոլոր կազմակերպությունները պարտավո՞ր են ներկայացնելու տարեկան ֆինանսական հաշվետվություններ։ Ընկերոջս ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկի դաշտում, հիմնադրվել է 2020թ., և չի հանձնել այդ հաշվետվությունները։ Ի՞նչ է նախատեսված դրա համար։ Կանխավ շնորհակալ եմ

ԻՐԻՆԱ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ՍՊԸ: Իդեպ, վճարումը կատարվել է անկանխիկ 21.06.2021թ. ժամը 14-50, սակայն մուտքագրվել է միասնական հաշվին 22.06.2021թ.:

Նարեկ.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ի 62 հոդվածի 6 կետի բ ենթակետում ասվում է, որ ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն
ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում:
Մեզ մոտ չի գործում զեղչեր, որ նախօրոք կազմվի իրավական ակտ, բայց կան հաճախորդների խումբ, որոնք ունեն զեղչի քարտ 10-30% և ցանկացած պահի կարող են գնել ցանկացած ապրանք քարտի զեղչով, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Դիանա.

Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացնում է հաշվապահական գործունեություն, աշխատում է շրջհարկով, անհրաժեշտ հաշվետվություններն են.
1. շրջհարկ, 5% եռամսյակ, 2. 244 ձև տարեկան, 3. շահութահարկ 240 ձև տարեկան: Հարկեր 5% շրջհարկ, 5 000դր շահութահարկ ամսական, դրոշմանիշային վճար տարեկան, կախված շրջանառություից, նվազագույնը 18 000դր-ից սկսած, սոց. վճար: Խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափը և արդյո՞ք այլ հաշվետվություն կամ հարկ բաց եմ թողել:
Նաև խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափերը ձեռնարկատիրական գործունեությունից, եթե ԱՁ-ն գործում է միկրոյով և, եթե գործում է շրջհարկով, խնդրում նշել նաև աշխատավարձից պահվող սոց. վճարի չափերը:
Շնորհակալութուն:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե ընկերությունը ԵՏՄ անդամ պետությունից ներմուծում է արել, սակայն ֆիզ. անձից և ՀՎՀՀ չունի, ներմուծման հայտարարությունը տալիս ինչպե՞ս պետք է լրացնեմ վաճառողի ՀՎՀՀ-ի դաշտը։

Կանխավ շնորհակալ եմ։

Աննա.

Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել՝ շտապ է։ ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջ. հարկով և մատուցում է ծառայություններ հիմնականում փաստաղթղային, կարո՞ղ է կանխիկացնել հաշվից գումար, մուտքագրել դրամարկղ ու ձեռք բերել ապրանքներ՝ ոչ վաճառքի նպատակով, օրինակ՝ աթոռ, սեղան, եթե այո, ապա բացի դրամարկղի ելքի օրդերից ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրանք հիմնավորելու համար, եթե չլինի նույնիսկ ՀԴՄ։

Անի.

Բարև Ձեզ: Կբացատրե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը գործնականում ինչու՞մ է կայանում, նաև հարկի հաշվարկի տեսանկյունից։ Կանխավ շնորհակալ եմ )

Նարինե.

Եթե աշխատակիցն աշխատել է շուրջ 20 տարի, չի օգտվել իր հասանելիք արձակուրդից, աշխատանքային պայմանագիրը լուծարվելիս վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարին են հաշվարկում:

Արտահանման դեպքում բեռնափոխադրող անհատ ձեռնարկատիրոջ համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե բեռնափոխադրող ԱՁ-ն արտահանում է այլ ընկերության ապրանքները:

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն ամսական շահութահարկի կանխավճար է վճարում, տարեկան շահութահարկի գումարը կատարված կանխավճարի չափով պակա՞ս է ցույց տալիս, թե՞ դա կապ չունի և պետք է 60 000 դրամն էլ ցույց տա: Նախապես շնորհակալություն:

Դիանա.

Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի.
1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար:
2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։
Շնորհակալություն:

Արուս.

ՍՊԸ-ն, որը աշխատում է շինարարության ոլորտում, միկրոձեռնարկատիրության դաշտում, միասնական հաշվին գումար է ստացել։
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե ի՞նչ գործարքից է առաջացել այդ գումարը (քանի որ երբեք ԱԱՀ դաշտում չի աշխատել) և 261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնեմ։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրում եմ, որտեղի՞ց կարող եմ նայել 9026208000 ծածկագրով ԵՏՄ-ից ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա՞ են, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ։

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, Եթե ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և ունի գրանցված աշխատող ու բնականաբար հանձնում է 189 ձևը, դրա հետևանքով չի՞ հանձնում 244 ձևը: Այսինքն, եթե աշխատողի համար վճարում է եկամտային հարկ, ուրեմն ԱՁ-ն եկամտային չի՞ վճարում: Կանխավ շնորհակալ եմ:

Միլենա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Սիլվա.

Բարև ձեզ: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից մեկ տարի շուտ վերադարձած աշխատակիցը ունի՞ ժամային արտոնություններ, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի կետը:
Խնդրում եմ նաև նշել, եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, կարո՞ղ է արդյոք նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել: