29/10/2026

Ընկերություն՝ Էյ ՍԻ ՍԻ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 75
Հեռախոս՝ 098882944
Էլ․ փոստ՝ info շնիկ acc-accountant.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվապահական հաշվառում սկսնակների համար
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Դասընթացներն իրենց մեջ ներառում են՝
🔹 ընդհանուր հաշվապահության մասին տեղեկություն,
🔹 հարկային և աշխատանքային օրենսգրքերի ուսումնասիրում,
🔹 ՀԾ հաշվապահ և ՀԾ առևտուր/ըստ անհրաժեշտության/ ծրագրերի ուսուցում
🔹E-invoicing և Taxservice.am ծրագրերի համատեղ օգտագործում:
Դասընթացն անցկացվում է խմբակային՝ խմբում 6-8 ուսանող։
Դասընթացի տևողությունը 5 ամիս, շաբաթական 3 օր։
Յուրաքանյուր դասը 1․5 ժամ։
📍Առաջին 3 դասերն անցկացվում են անվճար։
Դասընթացն ավարտած ուսանողները կստանան՝
🔵մեկ տարի պրակտիկ խորհրդատվություն
🔵պրակտիկայի հնարավորություն մեր գրասենյակում
Դասընթացի ավարտին տրվում է վկայական։ 📃
Շտապե՛ք գրանցվել ❗
Մանրամասների համար կարող եք դիմել՝
📧 info շնիկ acc-accountant.am
📞 098 882944
🔷 ք․Երևան, Բաղրամյան 75/17
Արժեքը՝ 25 000
Այլ նշումներ՝ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել առաջիկա դասընթացին։

Վերոնիկա.

Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։

Անյա.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն երկարամյա քննարկումներից հետո համաձայնության են եկել այսպես կոչված թվային հարկի՝ թվային տնտեսության ոլորտում անդրսահմանային ընկերությունների շահութահարկի ներդրման շուրջ:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը՝ G7-ի իր գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո:

««Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները պատմական համաձայնության են եկել գլոբալ հարկային համակարգը բարեփոխելու համար՝ համաշխարհային թվային դարաշրջանին համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է Սունակը:

Նորամուծության նպատակն է` վերջ տալ այն իրավիճակին, երբ ՏՏ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը, հարկ են վճարում միայն իրենց գրանցման վայրում, բայց ոչ այն երկրներում, որտեղ նրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցնում էր նրան, որ շատ ընկերություններ իրենց կենտրոնական գրասենյակները գրանցում էին ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում:

Բացի այդ, ենթադրվում է, որ խոշոր կորպորացիաների համար շահութահարկի միասնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 15 տոկոս:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «հարկային հեղափոխություն»: «Սա շատ լավ նորություն է հարկային ասպարեզում արդարության եւ համերաշխության համար եւ վատ լուր է աշխարհի հարկային օազիսների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կորպորացիաներն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից:

Զարգացած երկրների միջեւ համաձայնագիրն այժմ պետք է ընդունեն այլ պետություններ, օրինակ՝ G20-ը, որի հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վենետիկում:

Աղբյուր՝ Banks.am

Մելինե.

Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Սխալմամբ ուղարկել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ինչպե՞ս կարող եմ դա չեղյալ համարել և դիմել շրջհարկի համար, մեկ օր է ինչ ուղարկել եմ:

Էլիզա.

Բարև ձեզ: Ամսական աշխատավարձս 60 000 է: Աշխատել եմ 17 ամիս: Արձակուրդ չեմ գնացել, 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եմ աշխատել։ Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կլինի վերջնահաշվարկը։ Նախապես շնորհակալություն:

Սոֆյա.

Եթե անկանխիկ եղանակով ստացող աշխատողին ազատելիս վերջնահաշվարկը տրամադրում եմ կանխիկով, խնդի՞ր է առաջանում: Նշեմ, որ գործունեությունը Երևան քաղաքում չէ:

Նարեկ.

Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։

ՎԱՐՍԻԿ.

ԱՁ-ն համաձայն ՀԴՄ կիրառման մասին օրենքի տուգանվել է 150 000 դրամով: Հարցս հետևյալն է, որքա՞ն ժամկետ է տրված հիմա տուգանքը մարելու համար, և վճարումն արվում է միասնական հաշվին, թե՞ մեկ ուրիշ հաշվեհամարի:

Անի.

Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ստացել եմ բոնուս գումար հաճախորդից: Կասե՞ք՝ հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև Ձեզ: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2021 թվականի մարտի 15-ին՝ 3 ամիս ժամկետով։ Խնդրում եմ հուշեք՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հունիսի 15-ից, թե՞ հունիսի 16-ից։ Կանխավ շնորհակալություն:

Սոֆյա.

Բարև ձեզ:
Աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում՝ մայիսի 20-ից, անհրաժեշտ է աշխատանքից ազատել նրան, օրենքով արգելք կա՞ պայմանագիրը լուծելու, և չվճարվող արձակուրդի ավարտի օրը հենց կարո՞ղ եմ ազատել աշխատանքից։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, դրանց վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ հարկային գործակալների կողմից անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին:

Նշվեց, որ ներկայում հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում միայն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, դրանցից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:

«Նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկիրը պետք է օգոստոսի 1-ից տեղեկություններ փոխանակի ԱՊՀ անդամ պետությունների հետ»,-ընդգծեց Մանուկյանը:

Առաջարկվում է օրենքը տարածել 2020-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն:

Աղբյուր՝ Parliament.am

Հարություն․

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Մարտին.

Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։

Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ: