Գոհար.
Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Գոհար.
Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:
Լիլիթ.
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։
Nona.
Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:
Մեսրոպ.
Բարև Ձեզ: Ես սպա եմ, 2004թ.-ին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հիմա դեռ ծառայում եմ որպես սպա: Ես գույքահարկից ազատվու՞մ եմ, թե ոչ:

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Արտադրամասին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվետար-օպերատոր: E-invoicing-ի, Excel ծրագրի իմացություն:
Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Արփինե.
Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:
Syuzi.
Բարև Ձեզ: ԱՁ-ի հաշվառումը բնակության վայրի հասցեով կատարվու՞մ է Արցախում, եթե ԱՁ-ն զբաղվում է հրուշակագործությամբ՝ տան պայմաններում:
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք՝ լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և դրա համար լիցենզիա պետք է կամ որակավորված աշխատողներ:
Սարո.
Բարև Ձեզ: Ես կուզենայի իմանալ իմ ID-ի քարտի պին կոդը:
Լիանա.
Բարի օր: Կարո՞ղ եք տրամադրել եռակողմ պայմանագրի ձև /ապրանքների մատակարարման/:
Նախապես շնորհակալություն:
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Արամ.
Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:
Ռազ.
Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:
Անի.
Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 5
Հեռախոս՝ +374 98 488 422, +374 91 919 563
Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետար-օպերատոր, հաշվապահական պրակտիկա + ուսուցում
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Հաշվետար – Օպերատոր /2 ամիս, ծրագրում՝ ՀԾ Հաշվապահ 7, ՀԾ Առևտուր 7, 1C Առևտուր 8.3, 1C Հաշվապահ, e-invoicing/:
Հաշվապահական պրակտիկա + ուսուցում /4 ամիս, ծրագրում՝ տեսական հատված, e-invoicing, ՀԾ Հաշվապահ 7, հաշվետվությունների կազմում և հանձնում, հարկային օրենսդրություն/:
Դասընթացներն իրականացվում են բացառապես պրակտիկ եղանակով և միայն գործող աուդիտորների և գլխավոր հաշվապահների:
Արժեքը՝ 30 000 – 40 000 դրամ
Այլ նշումներ՝ Գրանցվել կարող եք նաև հետևյալ հղմամբ.
Արամ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք:
Շնորհակալ եմ շատ:
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել դեղատուն բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթե մասնագիտությամբ դեղագետ, դեղագործ չես, նաև խնդրում եմ ասել՝ լիցենզիա ստանալու կարգը։ Շնորհակալություն:

Ընկերություն՝ Taxes and customs
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 59
Հեռախոս՝ 095903309
Էլ. փոստ՝ armtaxes շնիկ inbox.ru
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ ՀՇ հաշվապահ 7
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Նոր հնարավորություն ՀԾ հաշվապահ 7 ծրագրի դասընթացին մասնակցելու համար:
Սեպտեմբերի 15-ից սկսում ենք ՀԾ հաշվապահ ծրագրի օնլայն դասընթացի նոր խմբերի գրանցումները
1. Հաշվապահություն
2. Պահեստ
3. Աշխատավարձ
4. Հիմնական միջոցներ
5. Արագամաշ առարկաներ
6. Բանկ
7. E-invoiceing համակարգով տվյալների ներմուծում և արտահանում
8. Հաշվետվությունների արտահանում ՊԵԿ:
Սովորելու ենք ՀԾ հաշվապահ 7 ծրագրի վերը թվարկված բաժինների բոլոր գործիքակազմերը: Սովորելու ենք խնայել ժամանակ՝ կիրառելով XML ֆայլերի միջոցով տվյալների բեռնումը ծրագիր: Դասընթացի սկիզբ՝ սեպտեմբերի 15, դասընթացի ժամերը՝ 19:00-ից 20:30, ընդհանուր դասաժամեր՝ 15: Վճարը կազմում է՝ 35 000 դրամ:
Արժեքը՝ 35 000 դրամ
Այլ նշումներ՝ Գրանցման հղումը
Ruzan.
Բարև Ձեզ, հնարավո՞ր է գրանցել Ա/Ձ 2 հոգով:
Տիգրան.
Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Ռազ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:
Սոնա.
Բարև Ձեզ, եթե աշխատանքային պայմանագրում համաձայնագրով կատարվել է փոփոխություն` բառը փոխարինվել է, ինչպե՞ս պետք է ձևակերպվի հրամանը:
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:
Բարև Ձեզ։ Մսի վաճառքի խանութ բացելու համար ի՞նչ նրբություններ ու թույլտվություններ են պետք։
Lili.
Բարև Ձեզ։ Մի հարց տամ․ թոշակառուն կարո՞ղ է արդյոք աշխատել դպրոցում։
Կարեն․
Բարև Ձեզ։
Արդյո՞ք հիմնադրամը պետք է ամեն ամիս ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնի, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն։
Հնարավո՞ր է վճարել հարկեր, եթե նախկինում վարել ես չգրանցված բիզնես: