26/10/2026

Նարինե.

Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ:
Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:

Alisa.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել մեկ ամիս 7 օր և դուրս եմ եկել աշխատանքից: Կազմակերպությունը ինձ վճարել է մինիմալ աշխատավարձը՝ 70 000 դրամ, մինուս իմ մեկ օրվա բացական՝ 4 000 դրամ, այսինքն՝ 66 000 դրամ: Ես աշխատել եմ արտաժամյա և իմ աշխատանքից ինձ պետք է հատկացվեր տոկոսներ: Բայց դրանք ինձ չեն փոխանցվել փատճառաբանությամբ, որ շուտ եմ դուրս եկել աշխատանքից: Բայց պայմանագրում նման կետ գոյություն չունի: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել: Ես կարո՞ղ եմ իմ աշխատած գումարները ետ պահանջել:

Աննա.

Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:

Ընկերություն՝ Ador Factory
Հասցե՝ Արցախի 73 /Էրեբունի համայնք/
Հեռախոս՝ 043611110
Էլ. փոստ՝ hr շնիկ ador.am
Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի իմացությամբ օպերատոր /հաշվետար/
Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն աշխատանքի է հրավիրում 1C ծրագրի իմացությամբ օպերատորի /հաշվետար/:
Հիմնական պարտականությունները՝
– Ապրանքների մուտքագրում և ելքագրում, տեղափոխում պահեստների միջև
– Ապրանքների շարժ
– Արտադրանքի փուլերի կատարում
– Պատվերների բացում
– Մասնակցություն գույքագրման աշխատանքներին
– Վաճառքի իրականացում
– Հաշվետարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Հիմնական պահանջներ`
– 1C /8.3/ ծրագրի իմացություն
– E-invoicing-ի իմացություն
– 1 տարվա աշխատանքային փորձ
– Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն /հատկապես՝ MS Excel/
– Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում:
Այլ նշումներ՝ Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի – շաբաթ: Աշխատանքային ժամեր՝ 09:30 – 18:30, շաբաթ՝ 09:30 – 16:00:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr շնիկ ador.am էլ. փոստի հասցեին, Subject դաշտում նշեք հաստիքի անվանումը: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043611110 հեռախոսահամարով: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ.
Աշխատավարձ՝ 130 000 դրամ

Nona.

Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

Զառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ 2015թ. աշխատել եմ հագուստի խանութում, աշխատավարձս 2 տարի եղել է 2 500 դրամ, մեկ տարի անց՝ 3 000, ևս մեկ տարի անց՝ 4 000 և ոչ միանգամ չեմ գնացել արձակուրդային: 2020-ի հուլիսի 17-ին վեճի պատճառով դուրս եմ եկել, չսպասելով սահմանված 15 օրը: Քանի որ մոտ 2 ամիս է ձգձգում են աշխատավարձս տալուց՝ մեկնաբանելով, որ դեռ չեն կատարել վերջնահաշվարկը: Կխնդրեմ ասեք՝ մոտ ինչքա՞ն վերջնահաշվարկ ունեմ ստանալու: Նախապես Շնորհակալ եմ:

Hayk.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս:
Շնորհակալություն

Արամ.

Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է.
1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060 500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» որակավորման քննության նախապատրաստական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։ Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։ Գրանցվելու համար անցեք հղմամբ…
Արժեքը՝ 100 000 դրամ

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17
Հեռախոս՝ 060500987
Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հաշվապահությունը 0-ից» հաշվապահական դասընթաց
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «Հաշվապահություն 0-ից» դասընթացը բաղկացած է 4 փուլերից՝
1․ Հաշվապահական հաշվառման հիմունքներ,
2․ Ֆինանսական հաշվառում, միջազգային ստանդարտներ,
3․ Հարկային օրենսդրություն, Աշխատանքային օրեսնգիրք,
4․ Ծրագրեր և էլեկտրոնային համակարգեր՝ ՀԾ հաշվապահ, E-invoicing, taxservice 📋
Դասընթացը վարում են մեր կենտրոնի որակավորված լավագույն մասնագետները, ովքեր ունեն խոշոր հարկ վճարողների հաշվապահության վարման մեծ փորձ։ ❗Դասընթացի տևողությունն է 4 ամիս` ամսական ընդամենը 30․000 դրամ։❗ Ավարտելով մեր մոտ դուք կունենաք՝
✅Անհրաժեշտ գիտելիքներ հաշվապահ աշխատելու համար
✅Ավարտական վկայական
✅Աշխատանքի տեղավորման իրական հնարավորություն
✅Խորհրդատուներ հետագա աշխատանքի ընթացքում
📌Դասընթացնի մասնակիցները հնարավորություն կունենան մեկ ամիս անվճար պրակտիկա անցելու մեր գրասենյակում։ Այլ մանրմասների և գրանցվելու համար անցեք հղումով…
Արժեքը՝ 30 000 դրամ

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1
Հեռախոս՝ 060434303
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն՝ Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի տեղակալի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ:
Գործառույթները՝
– Հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում
– Հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում
– Հարկային ռիսկերի գնահատում և կանխարգելում
– Հաշվապահության թիմի աշխատանքների կոորդինացում:
Պահանջվող որակավորումներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական / հաշվապահական կրթություն
– Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
– MS Excel /բանաձևեր/ փորձառությունը պարտադիր է
– ՀԾ
– Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ, օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է
– ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն
– Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն, հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն
– Գրավոր հայերենի գրագիտությունը պարտադիր է, իսկ գրավոր ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի
– Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է:
Այլ նշումներ՝ Ուղարկել ինքնակենսագրական hr շնիկ atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը /գլխավոր հաշվապահի տեղակալ/: Լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում զանգահարել 060434303 հեռախոսահամարով:
Աշխատավարձ՝ Բանակցային

Տիգրան.

Բարև Ձեզ, կասեք՝ անչափահասին աշխատանքի ընդունելուց, ո՞րն է մինիմալ աշխատավարձի չափը, կես դրույք կամ այլ ավելի քիչ աշխատանքային ժամի դեպքում

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:

Լիլի.

ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:

Ա/Ձ-ն ֆիզ. անձից նոտարի վավերացումով և կադաստրից վկայական ստանալով անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն ունի Ա/Ձ-ն: Ի՞նչ դրույքաչափով է հարկվում:

Ռազ․

Բարև ձեզ։ Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել։ Նշեմ, որ ԱՁ -ն գրանցված է մարզում։

Զառա.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը։ Աշխատողը ամսի 20-ից է աշխատել, այդ ամիսը հաշվարկվու՞մ է։