Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Լիա.

Բարև ձեզ։
Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նիք.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Վալյա.

Բարև ձեզ: Աշխատողներիցս մեկը նոր աշխատող է, աշխատել է 10 օր, որից հետո հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ մարտի 16-ից մինչև 23-ը ներառյալ: Բյուլետենի հաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ՝ նրա հաստիքը (ներառյալ հարկերը) կազմում է 94 805 դրամ, 94805:12*80%=6320 դրամ, քանի որ 6 օր ենք աշխատել՝ 6320:25*6օր՝ բյուլետենի օրերի քանակով, որը կազմել է 1 517 դրամ, որից՝ 1 264 դրամը գործատուի հաշվին, իսկ 253 դրամը բյուջեի միջոցների հաշվին, ճի՞շտ եմ արել: Եվ խնդրում եմ մի հարց. բյուլետենը ե՞րբ պետք է վճարվի, աշխատավարձի՞ հետ, թե՞ բյուլետենի ներկայացման հաջորդ օրը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Պարապուրդի ժամանակ վճարումը կատարվում է օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային օրերի համար

Աշոտ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է պարապուրդում 14 օր, ապա վճարում կատարելիս պե՞տք է արդյոք 14 օրից հանել շաբաթ և կիրակի օրերը և վճարումը կատարել մնացած օրերի համար, թե՞ 14 օրվա համար էլ վճարել:

Կարդալ ավելին Պարապուրդի ժամանակ վճարումը կատարվում է օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային օրերի համար

Արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան

Գոհար.

Բարև ձեզ:
Չէի՞ք ասի՝ համատեղությամբ (միևնույն և տարբեր կազմակերպություններում) աշխատողների համար արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։

Կարդալ ավելին Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի ինքնուրույն հարկ վճարողը

Ռուզաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե ինքնուրույն հարկ վճարող է, աշխատող չունի, շենքը տվել է վարձակալությամբ և սոց. վճար վճարող չէ, 2020 թվականին տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: Նախորդ տարի 163 ձևն ենք ուղարկել, փոխվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի ինքնուրույն հարկ վճարողը

Որքա՞ն է կազմում օրապահիկը

Կարինե.

Բարև հաշվապահներին։ Խնդրում եմ, ասեք՝ Արցախում օրապահիկը որքա՞ն է հիմա:

Կարդալ ավելին Որքա՞ն է կազմում օրապահիկը

Ո՞ր տողը պետք է լրացնել շրջանառության հարկի հաշվարկի մեջ

Անի․

Բարև Ձեզ։ ՍՊԸ ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է նախագծային աշխատանքներ։ Խնդրում եմ ասեք՝ շրջ. հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողն է լրացվում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ո՞ր տողը պետք է լրացնել շրջանառության հարկի հաշվարկի մեջ

Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Դավիթ.

Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

Նաիրա.

Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անի․

Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Ո՞ր դեպքում են աշխատողին արձակման նպաստ վճարում

Սիրունիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ո՞ր դեպքում են աշխատողին արձակման նպաստ տալիս և ինչպե՞ս են հաշվարկում այն։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ո՞ր դեպքում են աշխատողին արձակման նպաստ վճարում

Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Լուիզա․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։

Կարդալ ավելին Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Ո՞վ պետք է վճարի հարկադիր պարապուրդի համար

Նառա․

Հարգելիներս, եթե աշխատակիցը աշխատում է մասնավոր ԱՁ-ում, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով ասել են, որ քանի որ վաճառքը կրճատվել է, ժամանակավոր չեն աշխատելու, ո՞վ պետք է հոգա այդ դեպքում աշխատողին պարապուրդի համար վճարելը։

Կարդալ ավելին Ո՞վ պետք է վճարի հարկադիր պարապուրդի համար

Աշխատավարձի հաշվարկ

Հռիփսիմե.

ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկ

Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Արշակ.

Բարի օր: Ինձ էլեկտրոնային ստորագրելու հնարավորություն ունեցող անձ է անհրաժեշտ: Արդյո՞ք կա նման անձ կամ ծառայություն, որին կարողանամ դիմել:

Կարդալ ավելին Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Գրիգոր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի տարեկան հաշվարկի 240 համարի հաշվետվությունում նյութերի արտասովոր ծախսերը (դտ 731 – կտ 211) ո՞ր տողում ենք ցույց տալիս և բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները ո՞ր դեպքում ենք ցույց տալիս և ո՞ր դեպքում՝ ոչ:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Եթե վերջնահաշվարկը սխալ է կատարվել

Գեղամ․

Ողջույն։
Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Եթե վերջնահաշվարկը սխալ է կատարվել