ԱՊՊԱ հատուցման հարկում

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։

Կարդալ ավելին ԱՊՊԱ հատուցման հարկում

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արամ Առաքելյան․

ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Հաշվապահի #գործկա VDA DIAMONDS LLC ընկերությունում

Ընկերություն՝ VDA DIAMONDS LLC
Հասցե՝ ք. Աբովյան Էդ. Պետրոսյան 16/1
Հեռախոս՝ +374 77 093491
Էլ․ փոստ՝ tatevik.mikaelyan@vda.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ Հաշվապահ

Աշխատանքային գործառույթներ՝

  1. Հաշվապահական հաշվառման վարում
  2. Հաշվետվությունների ժամանակին կազմում, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  3. Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  4. Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով
  5. Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  6. Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  7. Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  8. Եկամուտների, ծախսերի հաշվառում
  9. Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը

Պահանջներ՝

1. Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայություն
2. Հաղորդակցման բարձր մակարդակ
3. Ժամանակի կառավարման հմտություն
4. Կոնֆլիկտների կառավարման հմտություն
5. Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Փորձառություն՝

1. Առնվազն 3-4 տարվա աշխատանքային փորձ
2. Հարկային և մաքսային օրենսդության իմացություն
3. ՖՀՄՍ-ների իմացություն
4. Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am

Աշխատավարձ՝ Կախված հարցազրույցից
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա 9:00-18:00, շաբաթ և կիրակի հանգիստ

Կարդալ ավելին Հաշվապահի #գործկա VDA DIAMONDS LLC ընկերությունում

Հաշվապահի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում

Ընկերություն` ԱԼԻԳԱ
Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50
Հեռախոս` +37491875854
Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ հաշվապահական գրասենյակում առկա է հաշվապահի թափուր հաստիք:
Աշխատանքային գրաֆիկը` 5-օրյա
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Աշխատանքային փորձը` առնվազն մեկ տարի
Համակարգչային հմտություններ` MS office, ՀԾ համակարգ
Պահանջվող հմտություններ`
– հարկային օրենսդրության իմացություն
– MS Office, Excel, E-invoicing իմացություն
– էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կազմում և ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ԵՏՄ դարանով և Վերո համակարգով աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 180 000

Կարդալ ավելին Հաշվապահի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում

Օտարերկրացու՝ աշխատանքի ընդունում

Գոհար․

Բարև Ձեզ․ Հարցս էսպիսին է․

Ազգությամբ հնդիկներին ինչպե՞ս ենք աշխատանքի ընդունում։ Միայն օտարերկրյա անձնագիր ունեն։

Կարդալ ավելին Օտարերկրացու՝ աշխատանքի ընդունում

Ավտոմեքենաների ներմուծում և վաճառք

Արա․

Խնդրում եմ պատասխանել՝ ԱՁ, որը պիտի զբաղվի ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով, ի՞նչ հարկատեդակով է շահավետ աշխատելը, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։

Կարդալ ավելին Ավտոմեքենաների ներմուծում և վաճառք

Շինարարական կազմակերպություն

Զոհրաբ․

Բարև ձեզ, շինարարական կազմակերպություն բացելու համար պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ գործողություն պետք է արվի։

Կարդալ ավելին Շինարարական կազմակերպություն

Касса для обмена валют

Naira.

Как открыть ИП для работы в сфере обмена валют? Именно открыть кассу для обмена валют.

Կարդալ ավելին Касса для обмена валют

Գործուղման փաստաթղթեր

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, եթե օտարերկրյա գործուղման մկնելու համար աշխատողին վճարվել է օրապահիկ (գիշերավարձը վճարել է կազմակերպությունը հաշվարկային հաշվից անմիջապես հյուրանոցին) ՝ սահմանված չափը չգերաանցող գումար, արդյո՞ք անհրաժեշտ են փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։

Նշված փասաթղթերի բացակայության դեպքում արդյո՞ք չի նվազեցվի օրապահիկի ծախսը շահութահարկի հաշվարկում։ Չէ՞ որ ՀՕ 111 Հոդվածը ասում է « 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:»

Ի՞նչ խնդիրներ եմ կարող ունենալ փաստացի կատարված ծախսերի հաշվետվություն և գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չունենալու դեպքում։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Գործուղման փաստաթղթեր

Մայրության նպաստի հաշվարկ

Նարինե․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. Աշխատողը 2 ամիս աշխատել է ԵՊԲՀ-ում, այնուհետև ԱՁ-ի մոտ, մինչև հուլիսի 17-ը։ Հուլիսի 17-ից գնալու է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

ԱՁ-ն նոր է գրանցվել

Խաչատուր․

Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն նոր է գրանցվել

ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող

Քրիստինա․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 18-րդ տողում գրվում է ՀՀ-ում մեր ձեռքբերումների ընդհանուր արժեքը ԱԱՀ-ն ներառյա՞լ։ Հետո կողքը նոր առանձնացված ԱԱՀ-ն։

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող

Արդյո՞ք լիցենզիայի պահանջ կա

Վահագն․

ԱՁ-ն գրանցել եմ որպես Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, պետռեգիստրում։ ՀԴՄ գրանցման հայտում 101 ձևում գործունեության տեսակը տվել եմ ավտոտեխսպասարկման կայան, քանի որ ուրիշ կետ չկար, կամ պետք է նշեյի այլ։ Հիմա ՊԵԿ-ի էջում Անհատական տվյալներ էջում լիցենզավորվող ոլորտներ բաժնում հայտնվել է գրություն. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 100տոկոս: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ գործունեության համար լիցենզավորման պահանջ կա։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պահանջ չկա։

Կարդալ ավելին Արդյո՞ք լիցենզիայի պահանջ կա

Աշխատանքային ստաժի ստուգում

Գայանե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ստուգել, թե իմ աշխատանքային ստաժն ինչքան է։

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժի ստուգում

ՀԴՄ կտրոն առանց ՀՎՀՀ

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության բիզնես քարտով առանց ՀՎՀՀ ՀԴՄ կտրոն ստանալը խնդի՞ր է: Նաև միկրոյի դեպքում։

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոն առանց ՀՎՀՀ

ՀՄ ձեռք է բերվել գնման ակտով

Քրիստինա․

Բարև Ձեզ։ Եթե հիմնական միջոցը ձեռք է բերված գնման ակտով ,ապա դրա մաշվածքի ծախսը շահութահարկի հաշվարկման ժամանակ չի՞ նվազեցվի։

Կարդալ ավելին ՀՄ ձեռք է բերվել գնման ակտով

Որպես ԱՁ գրանցվելու համար

Շողիկ․

Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Կարդալ ավելին Որպես ԱՁ գրանցվելու համար

Առհաշիվ գումարի տրամադրում տնօրենին

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության տնօրենը դրամարկղից պարբերաբար գումար է վերցրել առհաշիվ: Հարցս հետևյալն է՝ առհաշիվ գումարների դեպքում պայմանագիր պե՞տք է կազմվի տնօրենի հետ: Խոսքը մեծ գումարի մասին է:

Կարդալ ավելին Առհաշիվ գումարի տրամադրում տնօրենին

Դիզելային վառելիքի վաճառք

Նվարդ․

Բարև Ձեզ։

Դիզելային վառելիքի առք ու վաճառքով չզբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք վաճառել պահեսում առկա դիզելի մնացորդը, թե՞ դրա համար անհրաժեշտ է լիցենզիա։

Կարդալ ավելին Դիզելային վառելիքի վաճառք

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքային վարկի դեպքում

Հովիկ․

Բարև Ձեզ: Ինձ ասեք խնդրում եմ՝ եթե ես կազմակերպությունում աշխատում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով, իմ ստացած աշխատավարձից եկամտային հարկ առաջանու՞մ է արդյոք, որը կկարողանամ օգտագործել հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե այո, ապա քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձի։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքային վարկի դեպքում

Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է

Հովհաննես․

ՀՀ քաղաքացու, ՄԱԿ – ի աշխատակցի, կենսաթոշակը՝ 4- 5 հազ. ԱՄՆ դոլար, եկամտային հարկով հարկվու՞մ է արդյոք:

Կարդալ ավելին Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է

Շրջանառության հարկի դիմում

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի դիմում

Հաշվի դուրսգրում

Վահագն․

Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում

Շրջանառության հարկի հաշվարկ

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները

Քրիստինա․

Շահութահարկ վճարողի համար 725-ը ծախս չէ և 625-ը եկամուտ չէ, ու հաշվարկի մեջ համախառն եկամուտ չի մտնում և չի նվազեցվում, ուստի դրանց մնացորդները ծրագրում ո՞նց ձևակերպեմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Լուսինե․

Բարև ձեզ։ Օնլայն դպրոցը գումարը փոխանցում է Հայաստանից դուրս գտնվող օնլայն սերվիսին, որ այդ սերվիսը գումարները փոխանցի դասավանդողներին։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, ճի՞շտ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Տնօրեն նշանակելու որոշում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, նորաբաց ՍՊԸ-ն ունի երկու համահիմնադիր հավասար բաժնեմասերով: Նրանցից մեկին անհրաժեշտ է տնօրեն նշանակել: Հիմնադիրների ժողովի կեղմից ի՞նչ որոշում պետք է պատրաստել, որ հիմք լինի աշխատանքային պայմանագիր կազմելուն: Կա՞ արդյոք ստանդարտ ձև, թե՞ կարելի է ազատ ոճով շարադրել:

Կարդալ ավելին Տնօրեն նշանակելու որոշում

Լրացուցիչ պարտականությունների ձևակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, գրանտային ծրագրի շրջանակներում միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ի տնօրենը պետք է կատարի նաև գրաֆիկական դիզայնի աշխատանք: Ինչպե՞ս պետք է շարադրել այդ մասին աշխատանքային պայմանագրի մեջ: Կարելի՞ է մեկ պայմանագրի մեջ ներառել երկու գործառույթ տնօրեն և գրաֆիկական դիզայներ, թե՞ դա խախտում է։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Լրացուցիչ պարտականությունների ձևակերպում

Նորմալ աշխատաժամանակ

Անդրանիկ.

Հուլիս ամիսը պետք է աշխատեմ 240 ժամ, որքա՞ն է կազմում նորմալ աշխատաժամանակը և որքա՞ն է արտաժամյան։ Աշխատում եմ 10 հերթափոխ, 24 ժամյա գրաֆիկով։ Խնդրում եմ օգնել մեզ ստանալ օրենքով հասանելի աշխատավարձ։ Կոնկրետ այս ամիս մինչև 213 ժամ միայն դրույքաչափ 27-ի համար արտաժամյա։

Կարդալ ավելին Նորմալ աշխատաժամանակ

ԱԱՀ հաշվարկ

Քրիստինա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներմուծված ապրանքների արժեքը 3-րդ երկրի դեպքում գրում ենք ընդհանուր մաքսային արժե՞քը։

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկ