25/10/2026

հաշվետվություն

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։

Անահիտ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ շրջանառության հարկի հաշվետվության հարցում: Եթե տվյալ եռամսյակում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր, դրանք պե՞տք է լրացվեն 5.4 տողում, ձեռքբերման ծախսերն արտացոլվում են հաջորդ եռամսյակի հաշվետվության մե՞ջ, փոխանցվու՞մ է հաջորդ եռամսյակ: Ինչպե՞ս է պակասեցվելու:

Արթուր.

Բարև Ձեզ: “Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ” – եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:

Լիաննա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Բանջարեղենի խանութը որը գործում է շրջհարկի դաշտում տալիս է միային եռամսյակային հաշվարկը միայն, թե՞ կան նաև այլ հաշվետվություններ։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի։

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ, ի՞նչ հիմքով ենք համարում տվյալ ձեռքբերումը շուկայից: Շնորհակալ եմ:

Գրիգոր․

Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են
վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:

Ռուբ․

1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։

2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

Մարինե.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:

Աննա.

Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Արթուր.

Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:

Յանա․

260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ կետը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հաշիվ ապրանքագրերը, թե՞ տվյալ ամսում մատակարարվածը: Եթե հունվար ամսվա մատակարարվածը, օրինակ էլեկտրաէներգիան, ստացել եմ փետրվարին, ինչպե՞ս արտացոլեմ հունվար ամսվա հաշվետվության մեջ:

Մերի․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է հիմնադրամի 0-ական հաշվետվության ներկայացմանը։ Կայքում տեղեկացա, որ ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Ամբողջ 2020-թ-ին հիմնադրամը չի գործել և եղել է վերագրանցման փուլում, ապրիլին կատարվել է գրանցումը։ Հիմա, կարիք կա՞ արդյոք ներկայացնելու հաշվատվություն, և քանի որ ID-ի հետ խնդիր ունեմ, հաշվետվությունը չերկայացնելու դեպքում տույժ/տուգանք կլինի՞ այս պարագայում։
Շնորհակալություն։

Մարինե.

Եթե միկրոյով աշխատող ԱՁ զբոսավար է, որը 2020-ի ընթացքում գործունեություն չի ծավալել ու փետրվարին հայտով դադարեցրել է գործունեությունը, սակայն կորոնայի ընթացքում աջակցություն է ստացել, պե՞տք է այդ մասով մինչեւ 2021-ի ապրիլի 20-ը շահութահարկի հաշվետվություն տար (որը մինչ այդ չէր ներկայացնում) եւ շահութահարկ վճարեր ստացված աջակցության համար:

Ռուզաննա Ղազարյան.

Բարև ձեզ: Մի քանի օր առաջ ես ինքս ինտերնետում կարդացի հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության էլեկտրոնային կարգով ներկայացման ժամկետների մասին, որտեղ նշված էր, որ հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հունիս ամիսը: Դեռ նշված էլ էր, որ ցանկալի է, որ հաշվետվությունը ներկայացվի ժամկետի ավարտից 20 օր առաջ: Սակայն հիմա այդ իրավական ակտը չեմ գտնում: Մինչև հունիս ամսվա սկիզբը հաշվետվություն ներկայացնելու մասին ինձ բանավոր ասացին նաև Ազդարարում, ուր ես գնացել էի ս/թ մարտ ամսվա սկզբին, հաշվետվությունն այնտեղ ներկայացնելու համար: Խնդրում եմ, օգնեք գտնել այդ իրավական փաստաթուղթը:

Լիաննա.

Բարև բոլորին։ Հարցս այսպիսին է։ Բոլոր կազմակերպությունները պարտավո՞ր են ներկայացնելու տարեկան ֆինանսական հաշվետվություններ։ Ընկերոջս ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկի դաշտում, հիմնադրվել է 2020թ., և չի հանձնել այդ հաշվետվությունները։ Ի՞նչ է նախատեսված դրա համար։ Կանխավ շնորհակալ եմ

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Դիանա.

Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացնում է հաշվապահական գործունեություն, աշխատում է շրջհարկով, անհրաժեշտ հաշվետվություններն են.
1. շրջհարկ, 5% եռամսյակ, 2. 244 ձև տարեկան, 3. շահութահարկ 240 ձև տարեկան: Հարկեր 5% շրջհարկ, 5 000դր շահութահարկ ամսական, դրոշմանիշային վճար տարեկան, կախված շրջանառություից, նվազագույնը 18 000դր-ից սկսած, սոց. վճար: Խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափը և արդյո՞ք այլ հաշվետվություն կամ հարկ բաց եմ թողել:
Նաև խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափերը ձեռնարկատիրական գործունեությունից, եթե ԱՁ-ն գործում է միկրոյով և, եթե գործում է շրջհարկով, խնդրում նշել նաև աշխատավարձից պահվող սոց. վճարի չափերը:
Շնորհակալութուն:

Արուս.

ՍՊԸ-ն, որը աշխատում է շինարարության ոլորտում, միկրոձեռնարկատիրության դաշտում, միասնական հաշվին գումար է ստացել։
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե ի՞նչ գործարքից է առաջացել այդ գումարը (քանի որ երբեք ԱԱՀ դաշտում չի աշխատել) և 261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնեմ։

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, Եթե ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և ունի գրանցված աշխատող ու բնականաբար հանձնում է 189 ձևը, դրա հետևանքով չի՞ հանձնում 244 ձևը: Այսինքն, եթե աշխատողի համար վճարում է եկամտային հարկ, ուրեմն ԱՁ-ն եկամտային չի՞ վճարում: Կանխավ շնորհակալ եմ:

Միլենա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Շողիկ.

Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 25.02.2021թ.ին և ազատվել է աշխատանքից 16.05.2021թ.-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6-օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ 1.6 կետում ի՞նչ գումար կստացվի: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկի արդյունքում ի՞նչ գումար է առաջանում և, եթե հնարավոր է՝ հաշվարկման ձևը:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել, ովքե՞ր են հանձնում 244 ձևը, և սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատվա՞ծ է 244 ձևից և շահութահարկից: Ինչպե՞ս իմանալ՝ տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնենք, թե՞ ամսական: Կանխավ շնորհակալ եմ:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել դրոշմանիշային վճարի, սոց. վճարի վճարման չափերը: Խնդրում եմ նշել նաև թե ովքե՞ր են հանձնում ծավալի հաշվետվություններ:

Մելինե.

Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։

Անի.

Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ստացել եմ բոնուս գումար հաճախորդից: Կասե՞ք՝ հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն: