Մսի առք և վաճառք

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

գնորդի ՀՎՀՀ ունեցող ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացված միս և ենթամթերքներ ապրանքներինը կարող եք շրջհարկը նվազեցնել։

Մարիաշ
Մարիաշ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե առանց փաստաթուղթ է ձեռք բերում միսը, մենակ 5 % է հարկվում, թե՞ խնդիրներ կառաջանան։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաշ

եթե կարող եք գնման ակտերով, մյուս տարվանիցվ ավելի դժվար կլինի,քանի որ դրանք դառնում են էլեկտրոնային

Մարիամ
Մարիամ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Գնման ակտերը գիտեյի Տիգրան ջան ուզում էի իմանալ այլ տարբերակ կա՞

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

չէ,կամ դա կամ, հաշվով

Մարիամ
Մարիամ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ

Արմեն
Արմեն
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ներեցեկ 2025թ ասեցին որ Էլեկտրոնային է դառնում մինչև հիմի չկա ինքնահաշիվ գրելու տարբերակը , կասեք ոնց ենք անելու?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

թղթային գնման ակտեր կազմեք, այո ՊԵԿը ծրագրով դեռ չի ապահովել,