Կրեդիտորական պարտքի փոխանցում երրորդ կողմին

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո պետք է կազմեք պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։ ըստ էության պարտքի նվազում/ներում չի լինում, այլ պարտքի վճարում երրորդ սուբյեկտին

Ժաննա

Շնորհակալություն

Արմեն

Բարև Ձեզ: Կարող են պարտքը փոխանցել եռակողմ համաձայնագրով, բայց հնարավոր է, որ պարտատերը իր իրավունքը փոխանցի երրորդ անձի և տեղյակ պահեն պարտապանին:
Հոդված 397.Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը 
1. Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:
2. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:

Արմեն

Մոռացա ասեմ, ուշադիր կլինեք կրեդիտորական պարտքի անհուսալի համարվելու հետ կապված հարկային օրենսդրությանը: Կարծում եմ, որ պարտատիրոջ փոխվելով օրերի հաշվարկը չի նորացվում: