22/10/2026

անհատ ձեռներեց

Վաչե․

Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը “Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ” ապրանքի համար։

Շուշան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ! Խնդրում եմ պարզաբանել ԱՁ-ի (շրջանառության հարկ վճարող, հանրային սննդի ոլորտ) լուծարման հետ կապված ո՞ր պետական մարմիններին և ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։

Նելլի․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, կար ու ձև է անում։ Իր կարի մեքենան վաճառել է ինչ որ Հասարակական Կազմակերպության։ Ես հաշիվ պիտի դուրս գրեմ կարի մեքենայի վաճառք (հիմնական միջոց)։ Եկամտային հաշվարկի մեջ ցույց տա՞մ իմ վաճառած հիմնական միջոցը և 10% հարկ։

Արսեն․

Ժող ջան, սենց խնդիր ա. ապրանք եմ պատվիրել մեծաքանակ, բայց մոռացել եմ ԱՁ-ի անունով պատվիրեմ ու ֆիզ անձի անունով եմ պատվիրել, ֆիզ անձի բանկային քարտով: Էս քանի օրը կհասնի մաքսային, հնարավո՞ր ա ինչ որ ձև փոխեմ ԱՁ-իս վրա։

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ ԱՁ իր ծառայության դիմաց ստացել է դոլլարով գումար, դա որպես անձնական եկամուտ կարո՞ղ է փոխանցել իր անձնական հաշվեհամարին, թե՞ պարտադիր պետք է ՀՀ դրամով փոխանցի, և եթե դժվար չէ՝ հղում կարո՞ղ եք տալ օրենքի կետին։

Արփինե․

Ողջույն, ունեցել եմ ԱՁ, միաժամանակ ինքս եղել եմ գրանցված աշխատող։ Այժմ ինձ իմ հիմնական աշխատանքից կրճատել են, և ես այսօր դադարեցրեցի ԱՁ գործունեությունը։ Երեխաս 1.5 տարեկան է, եթե դիմեմ խնամքի նպաստի համար, կընդունվի՞ դիմումս, կարո՞ղ եմ ստանալ նպաստ մինչև երեխայի երկու տարեկան լրանալը։

Արևիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր օգնության կարիքն ունեմ. Անհատ Ձեռներեց եմ, աշխատում եմ միկրոձեռնարկատիրության դաշտում, չունեմ աշխատող և գտնվում եմ հղիության գրեթե 7-րդ ամսում։ Ինձ արդյո՞ք հասնում է Մայրության նպաստ, և պետք է կասեցնե՞մ գործունեությունս, ի՞նչ տեղեկանք պետք է ներկայացնեմ բուժ․ հաստատություն։

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ես բացել եմ ԱՁ ամառային դպրոցի համար։ Սեպտեմբերից դասապատրաստում եմ անելու։ ԱՁ-ի համար ես վճարում եմ ամսական 5 000 դրամ + տարեկան 18 000 դրամ։ Խնդրում եմ գործից հասկացող մարդկանց գրել ինձ։ Անցյալ տարվա նամակներից նայեցի՝ գրված էր, որ տարեկանով են վճարում 10 000դրամ։ Եթե հնարավոր է, ուզում եմ տվյալ համակարգից օգտվել։

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Շողիկ․

Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։

Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:

Շնորհակալություն:

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է ՌԴ-ից կատարել ալյուրի ներկրում ՀՀ-ում մեծաքանակ վաճառք իրականացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել հարկային դաշտ մտնելու և օրինական գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել (գործունեությունը շարունակական է լինելու), և ո՞ր տարբերակն է ավելի շահավետ: Կանխավ շնորհակալություն:

Նառա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն բեռնափոխադրում է իրականացնում, միկրոյից դառնալու է շրջհարկ վճարող։

1․ Ե՞րբ պետք է ներկայացնի հայտարարությունը շրջհարկ վճարողի

2․ Ծառայությունը կազմել է մայիս ամսվա համար 275 000 դրամ, ի՞նչ վճարումներ կան տվյալ գումարից

Վանեսսա․

Բարև Ձեզ, ես ուզում եմ հասկանալ՝ եթե բացեմ ԱՁ, բայց օրինակ 2 ամիս հետո սկսեմ վաճառել վայլդբերիզ հարթակում, այդ 2 ամսվա համար հաշվետվություն պետք է՞ ներկայացնեմ հարկայինին։ Եվ բացի շրջ հարկից, այլ հարկ պե՞տք է մուծել։ Շնորրհակալություն։

Շուշանիկ․

Խնդրում եմ պարզաբանել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով հանրային սննդի ոլորտում և դեռ աշխատող չունի, ի՞նչ հարկային հաշվետվություններ և վճարներ պետք է ներկայացնի։ Եվ արդյո՞ք շրջ. հարկի հաշվետվության ծախսերի տողում պետք է ներառել աշխատավարձը։