23/10/2026

աշխատաժամանակ

Սվետլանա․

Մանկապարտեզի հիմնանորոգման պատճառով աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն մեկ խմբով՝ 2 դաստիարակ և 1օգնական, աշխատում ենք: Արդյո՞ք կարող ենք ժամանակ առ ժամանակ աշխատանքին ներգրավված աշխատակիցներին փոխարինել չներգրավված աշխատակիցներով, եթե այո, ապա խնդրում եմ տալ հրամանի ձևը և հիմքը:

Արմինե․

Բարև ձեզ։ Եթե վարորդը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, կարելի՞ է արդյոք պայմանագրում նշել, որ նրա աշխատանքային գրաֆիկը ոչ նորմավորված է: Եվ այդ դեպքում աշխատաժամանակի հաշվարկի թերթիկում ինչպե՞ս հաշվարկել նրա աշխատաժամանակը: Շնորհակալություն։

Լուսինե․

Բարև Ձեզ, հարցս գործուղման մեկնելուն է վերաբերվում։ Գործուղման մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակահատվածը գերազանցում է իմ աշխատաժամանակը ( աշխատում եմ 9-ից 6-ը, բայց մեկնում եմ 7-ին և վերադառնում 10-ին): Խնդրում նշեք՝ կա՞ արդյոք օրինական հիմք հավելավճար ստանալու։

Երկրից դուրս մեկնել եմ գործուղման, վերադարձել առավոտյան 5-ին, նույն օրը 9-ին խնդրել են ներկայանալ աշխատանքի, իմ վերադարձի օրն արդյո՞ք չի համարվելու գործուղման վերջին օր։

Հովհաննես․

Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հնարավո՞ր է աշխատակցի աշխատաժամանակը փոխել, օրինակ շաբաթական 10 ժամից դարձնել 40 ժամ, օրական 8 ժամ գրաֆիկով, սակայն աշխատավարձային փոփոխություն չկատարել։ Շնորհակալություն։

Անդրանիկ.

Հուլիս ամիսը պետք է աշխատեմ 240 ժամ, որքա՞ն է կազմում նորմալ աշխատաժամանակը և որքա՞ն է արտաժամյան։ Աշխատում եմ 10 հերթափոխ, 24 ժամյա գրաֆիկով։ Խնդրում եմ օգնել մեզ ստանալ օրենքով հասանելի աշխատավարձ։ Կոնկրետ այս ամիս մինչև 213 ժամ միայն դրույքաչափ 27-ի համար արտաժամյա։

Արմեն․

Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։

Թ․

Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Խնդրում եմ պատասխանեք։

1. Ատամնաբուժականի մենեջերի հետ կարո՞ղ եմ կնքել պայմանագիր, աշխատաժամանակը նշեմ ամսվա մեջ 30 ժամ և վարձատրվող մաքուր 500 դրամ + ժամի համար։ Բժշկի հետ կնքել պայմանագիր 30 ժամ մաքուր 1 000 դրամի։ Արդյո՞ք չեմ խախտում նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 2.1 կետը։

2․ Եվ հաջորդ հարցը՝ բժիշկը, ով նաև տվյալ ԱՁ է, աշխատում է իր ատամնաբուժարանում, պե՞տք է գրանցել որպես աշխատող։

Անի․

Բարև Ձեզ։ Ես գիտեմ, որ օրենքը թույլ է տալիս համատեղությամբ աշխատել օրը 12 ժամ (ներառյալ հանգստի ժամերը և ընդմիջումը), բայց նաև շաբաթվա կտրվածքով 48 ժամ։ Այսինքն, ես չե՞մ կարող շաբաթվա մեջ աշխատել 5 օր 12- ական ժամով, քանի որ այն կգերազանցի 48 ժամը և կկազմի 60 ժամ։ Խնդրում եմ նշել` այդ դեպքում ես ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքեմ, որպեսզի հնարավորություն ունենամ աշխատել շաբաթական 60 ժամ երկու տարբեր աշխատավայրերում։ Նախապես շնորհակալ եմ։

Գայանե․

Բարև Ձեզ, ես ունեմ էսպիսի մի հարց․ կարո՞ղ եք ինձ օգնել, եթե ես հաշվապահ եմ և լրիվ դրույքով գրանցված եմ կազմակերպությունում, այսինքն շաբաթական 40 ժամ, կարո՞ղ եմ նաև գրանցվել երկու այլ կազմակերպություններում կես-կես դրույքով։

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կօգնե՞ք հասկանալ՝ աշխատողի գրանցման հայտում (Ձև 79) շաբաթական տևողություն դաշտը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում մոտավոր թի՞վ ենք նշում, քանի որ անհայտ է որ օրը ինչքան կաշխատի ժամավճարով աշխատողը։ Նախապես շնորհակալ եմ։

Կարինե.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք դա չի համարվի հանգստյան օրերին աշխատողներին աշխատանքի ներգրավելու արգելք։ Տեղեկացնեմ նաև, որ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը չի անցնում շաբաթվա ընթացքում 48 ժամը:

Հայարփի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս վարել հաշվառումը ժամավճարով վարձատրվող դասապատրաստողների, եթե ընդունվելուց կնքվում է աշխատանքային պայմանագիր և շաբաթական ժամ ֆիքսվում և նույն ժամը նշվում 79 ձև հայտի մեջ, սակայն ամեն ամիս տարբեր լինում։ Արդյո՞ք սահմանվում է արտաժամյա, եթե տարբերվում է պայմանագրի գրաֆիկից։ Ինչպե՞ս կարգավորել որպեսզի ճիշտ լինի։ Շնորհակալություն

Աննա.

Հարգելի հաշվապհներ, եթե աշխատողի գրանցման հայտում նշվել է ոչ լրիվ աշխատաժամանակ, շաբաթական ժամը 12 ժամ, և նշվել համատեղությամբ աշխատանք, սա նորմա՞լ է։

Սոնա.

Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարի.

Բարև Ձեզ։ Եթե սեպտեմբերի 1-ից աշպատողի աշխատաժամը 1 ժամով կրճատել ենք, կարո՞ղ եմ արդյոք հայտը ուղարկել մինչև հոկտեմբերի 20-ը:
2. Եթե գրանցվել եմ Ա/Ձ՝ շրջանառության հարկով աշխատող, և դեռ օգոստոսից ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, պե՞տք է արդյոք 5 000 եկամտայինն ու սոցը ամսական վճարել, թե՞ տարեկան էլ կարող եմ վճարել։ Պարզապես գործունեություն չիրականացրած ամիսների համար չվճարեմ: Եվ պե՞տք է արդյոք նոյեմբերի 20-ին ուղարկեմ զրոյական հաշվետվություն:
Կանխավ շնորհակալություն

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ հնարավո՞ր է արդյոք, աշխատողը հիմնական աշխատավայրում աշխատի 4 ժամ/օր, իսկ համատեղությամբ մեկ այլ գործատուի մոտ՝ 8 ժամ/օր։ Այսինքն՝ չգերազանցի 12-ժամյա օրական տևողությունը։ Խնդրում եմ նաև ԱՕ կանոնակարգող հոդվածի համարն էլ հուշեք։ Շնորհակալություն։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
1. Կարո՞ղ եմ հիմնադիր տնօրենի աշխատավարձը եկամտայինի հաշվետվության մեջ լրացնեմ 68 000դր և քանի՞ ժամ լրացնեմ շաբաթական աշխատանքային ժամը։
2. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միկրոձեռնարկատիրոջ կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը հիմա կարո՞ղ եմ շրջհարկով գործող բանջարեղենի խանութի ծախսերում ընդգրկեմ։

2020թ․ հունվարի 8-ից մինչև 2022 սեպտեմբերի 01-ը աշխատակիցն աշխատելէ ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող ՍՊԸ-ում՝ 5-օրյա գրաֆիկով, սկզբում ոչ լրիվ աշխ․ժամանակով, վերջին մեկ տարուց ավելին նորմալ տևողությամբ։ Այս ընթացքում երբևէ արձակուրդ չի գնացել։ Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը այս դեպքում։ Նշեմ նաև, որ ոչ լրիվ աշխ․ժամանակով աշխատելիս, զուգահեռաբար աշխատել է մեկ այլ ՍՊԸ-ում նույնպես ոչ լրիվ աշխ․ժամանակով։ Չօգտագործված արձակուրդային օրերն ինչպե՞ս են հաշվարկվում ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում։

Արտյոմ.

Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։

Անահիտ.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մեկ այլ տեղ անցել է աշխատանքի ոչ լրիվ աշխատաժամանակով, իսկ հիմնական աշխատավայրում լրիվից դարձել է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող, գրանցման հայտում հիմնական աշխատավայրի համար պե՞տք է նշել համատեղությամբ՝ այո, թե՞ մնա՝ ոչ։

Արմինե.

Բարև ձեզ, հարգելիներս։ Մի հարց ունեմ. եթե աշխատողի հաստիքը կրճատվել է և նա օգոստոսի 1-ից չի աշխատում, նրան արձակման նպաստ և վերջնահաշվարկ հասնու՞մ է՝ 2֊ը միասին։
2. Կասե՞ք՝ 0,625 և 0,75 դրույքի աշխատաժամանակը 9 ժամային աշխատանքի դեպքում, աշխատանքը քանիսի՞ն է ավարտվում։
Նախապես շնորհակալություն։