23/10/2026

աշխատաժամանակ

Ռոման.

Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 18.08.2021թ.: Պայնագրով պետք է ստանա 100 000 դրամ աշխատավարձ, 6օրյա: Օգոստոս ամսին աշխատել է 80 ժամ: Արդյո՞ք ճիշտ կլինի օգոստոս ամսվա աշխատավարձը հաշվարկել հետևյալ կերպ՝ լրիվ ամսվա համար պետք է աշխատեր 174 ժամ և ստանար 100 000, բայց աշխատել է 80 ժամ և ստացել 45 977 դրամ:

Սյուզի.

Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Սարիբեկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարինե.

Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:

Մարինա․

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:

Դիանա.

Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը: Շնորհակալ եմ:

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Անի.

Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Մարինե.

Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:

Լիլիթ․

Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։

Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:

Նունե.

 

Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։

Շնորհակալություն:

Anahit.

Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում: