23/10/2026

աշխատաժամանակ

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

Մինաս.

Խնդրում եմ ասել՝ սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր, ինչպես նախկինում ՀՀ կառվարության 25.08.2005թ. N 1471-Ն որոշմամբ: Եթե սահմանաված է, ապա, ո՞ր իրավական ակտով:
Կանխավ շնորհակալ եմ: 👍

Nona.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:

Ամալյա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք մի քանի հարցերով․
1․ Դպրոցն ունի 3 պահակ։ Մինչև օրս նախկին գործատուի օրոք աշխատել են հետևյալ գրաֆիկով՝ 1-ին պահակը ժամը 9:30-ից մինչև 15:30, 2-ը՝ 15:30-ից մինչև 21:30, 3-ը՝ միշտ աշխատել է գիշերը առանց հանգստյան օրերի /աշխատում ենք 6-օրյա աշխատանքային ռեժիմով/ 21:30-ից մինչև 9:00: Խնդրում են ինձ օգնել. ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը, որ չխախտվեն ԱՕ-ի պահանջներն ու իրավունքները:
2. Գիշերային պահակը կարո՞ղ է աշխատել առանց հանգստյան օրերի:
3․ Ինչպե՞ս հաշվարկել և վարձատրել յուրաքանչյուրին, որ սխալ թույլ չտանք:
4․ Արդյո՞ք պետք է պայմանագիր կնքել յուրաքանչյուրի հետ ըստ և աժխատաժամանակի հետ, թե՞ վարձատրության հետ։ Եթե այո, կխնդրեմ ինձ ուղարկել պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, որ այն ուղղարկեք իմ էլ. փոստին՝ Patvakanyan.71 շնիկ mail.ru

Anahit.

Անվտանգության աշխատակիցը` հաստիքով հրաձիգ, 2020թ․ հուլիս ամսում 24 ժամյա ռեժիմով ծառայել է 11 հերթափոխ, աշխատաժամանակի տեղեկագրով՝ 11 օր, 264 ժամ և գիշերային 88 ժամ։ Համաձայն ՀՀ ԱՕ 139 և 180 հոդվածների, արդյո՞ք ճիշտ է աշխատած ժամերը հաշվել 184 ժամ / 23 աշխ. օր * 8ժ /, գիշերայինը՝ 72 ժամ, քանի որ հուլիս ամիսը 4.5 շաբաթ է /9 օր առավելագույնը * 8ժ/ և արտաժամյան 32ժամ / 9 * 24ժ = 216 – 184 = 32ժ: Կխնդրեմ Ձեր կողմից հաշվարկ, կանխավ շնորհակալություն:

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ի գործունեությունը երգարվեստն է, շրջհարկով է գործում: Ուզում եմ 2 աշխատող ընդունել, բայց դեռ եկամուտ չունեմ, ժամավճարով կվարձատրեմ մինչև ծրագիրս կիրականացնեմ: Ինչպե՞ս ճիշտ վարվեմ, իրավունք ունե՞մ իմ “գրպանից” վճարել:

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Lusy.

Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես նոր եմ վերադարձել աշխատանքի դեկրետից, աշխատում եմ մեկ ժամ պակաս որպես կերակրող մայր։ Հիմա տվյալ իրավիճակից ելնելով՝ կրճատել են բոլորիս աշխատանքային ժամը, և 8 ժամի փոխարեն աշխատում ենք 6,5 ժամ։ Իսկ գոյություն ունի՞ ինչ որ հատուկ ժամային գրաֆիկ, համաձայն որի ես մեկ ժամ պակաս չեմ կարող աշխատել այդ դեպքում։

Աստղիկ.

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Արման Մանուկյան.

Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Գայանե.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Լուիզա․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։

Ժենյա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։

Արփինե․

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:

Արման․

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցը նրանում է, որ աշխատողները դիմում են հաճախակի, ցանկացած առիթի համար, օրինակ 1 օր, հրավիրված է ծնունդ, կամ 1 օր պետք է գնա հարսանիք։ Ի՞նչ նշել նման օրերը, եթե մեկ օրյա արձակուրդ չի տրամադրվում, և կազմակերպությունը իրավունք ունի՞ մերժելու։ Նախապես շնորհակալություն։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․
6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

Լուսինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։
Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ:
Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: