Սիրուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սիրուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Լուսինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Արման.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:
Janna.
Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:
Քնարիկ.
Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:
Լիանա.
Ո՞վ կհուշի` արդյոք կա 2012թ.-ի ոչ աշխատանքային հայտարարված տոն օրերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հատկապես երբ մեռելոց երկուշաբթիները փոխարինվում են շաբաթով:
Աստղիկ.
Խնդրում եմ ասեք` կարող եմ գլխավոր հաշվապահի աշխատանքային պայմանագրում և հրամանում գրել “աշխատաժամանակը չնորմավորված”: Կանխավ շնորհակալություն:
Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Նազելի.
Արձակուրդում եղած օրերը տեղեկագրում ներկվու՞մ են մոխրագույն գույնով:
Արմեն.
Չնորմավորված աշխատանքային օր ի՞նչ է նշանակում: Որտեղի՞ց կարդամ մանրամասն: Եվ աշխատաժամանակի 3 տեսակները որո՞նք են:
Anna.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:
aaa.
Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:
Մարինե.
Կարո՞ղ է աշխատողը աշխատել 10 ժամ օրը մեջ: Կանխավ շնորհակալություն:
Anahit.
Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:
Անուշ.
Հարգելի կոլեգաներ,
ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:
Arusyak.
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, թե որքանով է ճիշտ աշխատաժամանակի տեղեկագրում աշխատողին ամբողջ ամիս նշանակել բացակա: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել: Շնորհակալ եմ:
Անի.
Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
Janna.
Խնդրում եմ պատասխանել, եթե աշխատողը աշխատում է 6-օրյա գրաֆիկով, նա կարո՞ղ է օրական 8 ժամ աշխատել: Այդ դեպքում լինում է 48 ժամ, այդ 8 ժամը պիտի համարել արտաժամյա՞:
T.
Եթե ընկերությունն անցնում է վեցօրյա աշխատանքային շաբաթի, պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին: Եվ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ:
ԲԲԸ.
Արդյո՞ք կարելի է շինարարական կազմակերպություններին անցնել 6 օրյա աշխատանքային ռեժիմի, եթե այո, ապա ի՞նչ պայմանների առկայության դեպքում:
Ալլա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել աշխատավարձի ցուցակի տաբելը: Շնորհակալություն:
Mari.
Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:
Շնորհակալություն:
Arno.
Բարև, մեր ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, սկսվում է 9-00 ավարտվում է 20-00 հերթափոխով են աշխատում, օրեկան հասնում է մեկ աշխատողին 7-5 ժամ, աշխատանքային պայմանագրում նշվում է 6-օրյա, բայց կոնկրետ օրը քանի ժամ են աշխատում, չգիտեմ, ո՞նց գրեմ, որ 40 ժամը չանցնի, 8 ժամը շատ է, 7` քիչ:
Anna.
Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:
Մանե.
Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:
Ruzanna.
Հառգելի կոլեգանե, խնդրում եմ տեղեկացնել, արդյո՞ք 2011թ-ի եկեղեցական և տաղավար տոները այլ աշխատանքային օրերով փոխարինելու որոշում ընդունվել է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ:
Շնորհակալ եմ:
Anush.
Համատեղությամբ պայմանագրով նախատեսված է հետևյալը.”Աշխատաժամանակի տևողությունը կազմում է օրեկան 4 ժամ` շաբաթական 20 ժամ` չներառելով մեկժամյա ընդմիջումը:” Արդյո՞ք նման ձևակերպումը ճիշտ է:
Էդգար.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8:
Նախապես շնորհակալություն:
Անուշ.
Խնդրում եմ օգնել:
1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ
2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը
Կանխավ շնորհակալություն:
Ռոբ.
Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Արտաշես.
Եթե կարելի է, ես ուզում եմ պարզել հետևյալը: Ս/թ հունվար ամսվա մեջ ես աշխատել եմ 10-13-ը ներառյալ: Ուզում եմ իմանալ` տոնական օրերից (01.01.-09.01.) քանիսն են գումարվում իմ աշխատած օրերին: Նախապես շնորհակալ եմ:
Ռուզաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ի՞նչ տառով նշեմ հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը աշխատողների չներկայացված լինելը (տոն օր): Եվ խնդրում եմ պարզաբանեք, եթե կարելի է:
Հակոբ.
Բարև Ձեզ, եթե ես աշխատում եմ ՓԲԸ-ում և ցանկանում եմ դասավանդել Պետ համալսարանում, ես իրավունք ունե՞մ գործատուից ժամեր պահանջել դասախոսության համար, օրենքը դա թույլ տալի՞ս է:
Կարինե.
Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:
Լիա.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը:
Կանխավ շնորհակալ եմ:
Նանուլ.
Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:
Հայկուհի.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Skristin.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ.
1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ……օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են
2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Կարդալ ավելին “ԱՕ փոփոխությունների վերաբերյալ” →
Hasmik.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք. կապված ԱՕ փոփոխություններով աշխատողները 6-օրյա աշխատանքային շաբաթից անցել են 5-օրյայի, այդ փոփոխությունը ինչպե՞ս պետք է արտացոլվի աշխատանքային պայմանագրերում: Շնորհակալություն:
Սյուզի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող և աշխատում է 6 աշխատանքային օրով 10-18-ը, դա խախտու՞մ է համարվում և եթե այո, արդյոք ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի : Նախապես շնորհակալ եմ բոլորից:
Hasonik.
Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով:
Նախապես շնորհակալություն:
Ժաննա.
Հարգելի գործընկերներ, կարող է արդյոք աշխատողը 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատել 3 օր 6 ժամ, և իրար հաջորդող 2 օր 12 ժամ, ընդհանուր 42 ժամ:
Կանխավ շնորհակալ եմ:
Geghecik.
Բարև Ձեզ, եթե խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով, երկուշաբթիից-ուրբաթ 7ժամ, շաբաթ օրը 5ժամ, եթե ռեժիմը չփոխենք, փոխարենը շաբաթ օրվա 5 ժամը վճարենք կրկնակի, դա կհամարվի՞ սխալ:
LILIT.
Խնդրում եմ ասեք,թե բժշկական ոլորտում շաբաթական ինչքա՞ն է աշխատաժամանակի տևողությունը 5-օրյա գրաֆիկի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Albert.
Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 – օրյա աշխատանքային շաբաթը։
Ռուզաննա.
Ինչպես են լրացնում աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիրը: Տվեք, եթե կարելի է դրա լրացման կարգը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ