22/10/2026

աշխատավարձ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:

Ա.Ս.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

Նարինե.

Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալ` ինչպես են ստանում հիմնական աշխատավարձի տարբերությունը, այսինքն 537 դրամ տվյալ օրինակում.

Օրինակ`
Հիմնական աշխատավարձի չափը մինչև 01.01.2013թ. 50.000
Առձեռն 46.900
Սոց. ապահովագրության վճարը 11.500
Հիմնական աշխատավարձի տարբերությունը 537
Պայմանագրային աշխատավարձը 01.01.2013թ-ից 62.037

Շնորհակալություն:

Էդգար.

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց է ինձ հետաքրքրում` արձակուրդ գնացող աշխատողի աշխ. պարտականություները ստանձնած անձը վճարվու՞մ է և ի՞նչ կարգով, ի՞նչ չափով է վարձատրվում: Շնորհակալություն:

Վաչագան.

Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են “պայմանական միավոր” հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ “աշխատանքի դիմաց վճարումների” հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:

Լուսինե.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:

Նարինե.

2012 թ–ի հունվարի 1-ից բարձրանում է նվազագույն աշխատավարձը: Ինչքանո՞վ դա կազդի նվազագույնից բարձր աշխատավարձ ունեցողների աշխատավարձի վրա: Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն:

Gayane.

Հարգելի հաշվապահներ, լսել եմ, որ արդեն կա աշխատավարձի հաշվարկի նոր ձևը, որը գործելու է 2013թ-ից excel ֆայլով: Որպեսզի կարողանանք հաշվարկել գալիք տարվա աշխատավարձի ֆոնդի բարձրացումը, խնդրում եմ, եթե որևէ մեկը ունի, ուղարկեք ghakobyan2003 շնիկ yahoo.com, կամ եթե կա, ասեք որտեղից կարող եմ բեռնել այն:

Նախապես շնորհակալ եմ:

Աննա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն:

Emma.

Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները, և նրա մաքուր աշխատավարձը պետք է կազմի 150000 ՀՀ դրամ: Խնդրում եմ ասեք, թե ինչքան համախառն աշխատավարձ պետք է նշվի աշխատանքային պայմանագրում, և որ պաշտոնի համար ինչքան: Խնդրում եմ հաշվի առնել գանձապահի հավելավճարը, եթե չեմ սխալվում` 50 %: Կանխավ շնորհակալություն: Շտապ է:

Վիկտորյա.

Հարգելի հաշվապահներ, զինվորական ծառայություն անցած աշխատողին մի քանի օրով նորից զորակոչել են բանակ: Զորակոչման օրերի վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Վճարում է պետությու՞նը, թե՞ գործատուն: Գործատուն իրավունք ունի՞ չվճարել չաշխատած օրերի համար: Խնդրում եմ նշեք, թե որ օրենքով եք առաջնորդվում:

Liana.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը:

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե ՍՊԸ-ի աշխատողներից մեկը, որը նաև հանդիսանում է այդ ՍՊԸ-ի փայատեր, միակողմանի ծնողազուրկ է, ի՞նչ հարկեր է գանձվում նրա աշխատավարձից:
Շնորհակալություն:

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում: Աշխատողը 2012թ. օգոստոս ամսվա մեջ ունի 26 աշխատանքային օր, սակայն նա փաստացի աշխատել է 25 աշխատանքային օր: Նրա ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Ստացվում է, որ նրա միջին օրեկան աշխատավարձը = է 200 000/25=8000 դրամ: Օգոստոս ամսվա աշխատավարձը = կլինի 8000*25=200 000: Այսինքն ստացվում է, որ նա աշխատել է 25, այլ ոչ թե 26 աշխատանքային օր, բայց ստանում է լրիվ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվել:

Arevik.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում:
Կանխավ շնորհակալություն:

Մնաց.

Բարև ձեզ:
Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:

Նանա.

Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալը. ենթադրենք աշխատողի հաստիքային դրույքաչափը կազմում է 75000, հերթական ամսում նա աշխատում է 10 օր, որից հետո աշխատանքից ազատվում է, այդ 10 օրվա աշխատավարձն ինչպե՞ս է հաշարկվում:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ: