Tag: ՍՊԸ
Որպես Ա/Ձ գրանցվելու համար
Կարինե.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ ունեմ՝ կարո՞ղ եմ Ա/Ձ էլ բացել:
Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:
Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Գայանե.
Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում
Մերի.
Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:
Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:
Նախապես շնորհակալություն:
Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:
ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։
Հարցեր.
1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել:
2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց:
3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան:
4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը:
5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն “սպսարկելու” համար /հարկեր, տուրքեր/:
6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը:
7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը
Armin.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:
Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ սարքավորումներ վարձակալել
Սուսաննա.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ գործունեություն ծավալելու համար սարքավորումներ վարձակալել:
Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Nare.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:
Եթե ինքնարժեքի մեջ ներառվել է ԱԱՀ-ի գումարը
Armin.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե ՍՊԸ-ն ԱԱՀ-ով աշխատող է, և ինքնարժեքի մեջ ներառել է ԱԱՀ-ն, ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ սխալ է, խնդրում են պատասխանել իրավական ակտերով:
Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի
Նելլի.
Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս է կատարվում ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումը
Մանե.
Կարո՞ղ եք հստակ նշել՝ ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումն ինչպե՞ս է կատարվում /նշեմ՝ կանոնադրությունը չի փոխվելու/: Խնդրում եմ օրենքի հոդվածը նշել։ E-register-ը հստակ պատասխան չի տալիս: Շնորհակալ եմ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Zoya.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:
Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար
Nara.
Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:
ՀԿ-ի կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված շահաբաժին
Խաչատուր․
Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։
Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ-ի, և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն
Եվա.
Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ, և ՍՊԸ հիմնադիր տնօրեն:
ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով: Վերջերս միջոցառում է կազմակերպել և մասնակիցները 10 000 դրամ անդամավճար են մուծել: 10 հոգի են մասնակցել, այսինքն` ես պետք է 5 տոկոս շրջանառության հարկ վճարեմ այդ 100 000-ից։ Գրանցված են 2 աշխատող:
Գրանցված են 2 աշխատող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ վարվեմ այդ գումարի հետ: 5 տոկոսը, այսինքն՝ 5 000 դրամը հանե՞մ, իսկ այդ 95 000 – ը 2 աշխատողների միջև բաժանե՞մ՝ իր համապատասխան հարկերով։
Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել
Araqsya.
Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։
Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը
Վաչե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Ինչպե՞ս պետք է վարվի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով
Հայկ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով ինչպե՞ս պետք է վարվի, եթե վերագրում է համապատասխանաբար ծախսերին և եկամուտներին: Նկատի ունեմ՝ ի՞նչ հարկեր կառաջանան և ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն:
Շինարարական լիցենզիա ստանալու համար
Հռիփսիմե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար
Էլլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք:
1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու:
Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ վճարումներ են պահանջվում ՍՊԸ բացելիս
Գայանե․
Բարև ձեզ։ Ի՞նչ վճարումներ են պահանջվում ՍՊԸ բացելիս։
ՍՊԸ-ն ցանկանում է միաժամանակ իրականացնել երկու գործունեություն
Արարատյան Խոհանոց.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին:
Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:
Հաշվետվությունը լրացնելու հետ կապված
Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք.
ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է.
Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ:
Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին:
Նախապես շնորհակալություն:
ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ
Գայանե.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Շրջհա՞րկ, թե՞ ընդհանուր հարկման դաշտ
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։
Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։
Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։
Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։
Շնորհակալություն։
Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:
Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել
Արման.
Հարգելի հաշվապահներ:
Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
- Ինչքա՞ն է գրանցման վճարը:
- Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
- Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
- Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
- Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
- Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
