Ամալյա.
Քաղաքացիաիրավական հարաբերություններ պայմանագրով աշխատողի աշխատավարձի հաշվարկը ՍՊԸ-ում և պահումների մասին որտեղի՞ց կարող եմ օգտվել:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Ամալյա.
Քաղաքացիաիրավական հարաբերություններ պայմանագրով աշխատողի աշխատավարձի հաշվարկը ՍՊԸ-ում և պահումների մասին որտեղի՞ց կարող եմ օգտվել:
Քրիստինե.
Բարև բոլորին։ Բացվում է ՍՊԸ՝ չիր արտադրելու նպատակով: Միկրո դաշտում կարո՞ղ է աշխատել, սննդի տեսչությունից թույլտվություն պե՞տք է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։
Ռուբ.
Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
Լիաննա.
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։
Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։
Տիգրան.
Բարև ձեզ: Ինձ կներկակացնե՞ք ՍՊ ընկերության մասնակիցների հիերարխիան ըստ ՀՀ կանոնադրության:
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։
Աննա.
Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:
Քնարի.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք` Ա/Ձ և ՍՊԸ-ի տարբերությունը հարկերի մասով, տարեկան եկամտից ի՞նչ հարկեր են վճարվում, եթե կազմակերպությունը աշխատում է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Լիաննա.
Բարև բոլորին։ Հարցս այսպիսին է։ Բոլոր կազմակերպությունները պարտավո՞ր են ներկայացնելու տարեկան ֆինանսական հաշվետվություններ։ Ընկերոջս ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկի դաշտում, հիմնադրվել է 2020թ., և չի հանձնել այդ հաշվետվությունները։ Ի՞նչ է նախատեսված դրա համար։ Կանխավ շնորհակալ եմ
Աննա.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել՝ շտապ է։ ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջ. հարկով և մատուցում է ծառայություններ հիմնականում փաստաղթղային, կարո՞ղ է կանխիկացնել հաշվից գումար, մուտքագրել դրամարկղ ու ձեռք բերել ապրանքներ՝ ոչ վաճառքի նպատակով, օրինակ՝ աթոռ, սեղան, եթե այո, ապա բացի դրամարկղի ելքի օրդերից ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրանք հիմնավորելու համար, եթե չլինի նույնիսկ ՀԴՄ։
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կազմակերպության հաշվից փոխանցում է կատարել իր անձնական հաշվեհամարի վրա: Ինչպե՞ս կարող եմ դա ձևակերպել:
Արուս.
ՍՊԸ-ն, որը աշխատում է շինարարության ոլորտում, միկրոձեռնարկատիրության դաշտում, միասնական հաշվին գումար է ստացել։
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե ի՞նչ գործարքից է առաջացել այդ գումարը (քանի որ երբեք ԱԱՀ դաշտում չի աշխատել) և 261 ձևի ո՞ր տողը պետք է լրացնեմ։
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին և գործել միկրոյի դաշտում: 2020 թվականի ընթացքում գործել է և ներկայումս էլ շարունակում է գործել, բայց մինչ այժմ հիմնադիր տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես տնօրեն, եթե հիմա կատարեմ տնօրենի գրանցում, ինչպիսի՞ խնդիրների առաջ կկանգնեմ:
Էմմա.
Որո՞նք են ՍՊԸ-ների հաշվապահության հետ կապված առանձնահատկությունները:
Անհրաժե՞շտ է ՍՊԸ հիմադիր-տնօրենին taxservice-ով գրանցման հայտ ուղարկել, թե՞ դա պարտադիր չէ, առանց դրա էլ հնարավոր կլինի իրականացնել գործունեություն:
Մարիամ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է նույն ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող: Նախապես շնորհակալություն:
Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ը մարդատար ավտոմեքենա գնի կազմակերպությունից կամ լիզինգով, գնի մեջ մտնող ԱԱՀ հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Պատասխանը խնդրում եմ ուղարկել tamaragasparyan շնիկ yahoo.com հասցեով:
Կանխավ շնորհակալություն:
Hayk․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկի դաշտում, 2020թ. հունիսին շահաբաժին է հայտարարագրել, բայց այն վճարվել է մասամբ՝ դրամարկղում բավարար գումար չունենալու պատճառով: Հիմա մինչև 2021թ. հունիս ամիսը կարո՞ղ ենք մնացած չվճարված մասը վճարել: Եվ եթե չվճարենք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Շնորհակալություն։
Սարգիս․
Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ ԱՁ-ով՝ շրջանառության հարկով։ Ունեմ երկու հարց՝ 1․ Կարո՞ղ եմ դառնալ ՍՊԸ հիմնադիր՝ միաժամանակ պահելով ԱՁ-ն։ Եթե այո, ԱՁ հարկատեսակը փոխվու՞մ է։
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։
Աննա.
Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։
Աննա.
Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:
Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հացաբուլկեղենի մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները նվազեցվող ծախսերի մեջ ի՞նչ ծախսեր պետք է ներառեն: Արդյո՞ք կոմունալ ծախսերը ներառվում են:
Աննա.
Բարև Ձեզ: ՍՊԸ տնօրենը իր հետ կնքու՞մ է աշխատանքային պայմանագիր:
Մելինե.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:
Qnarik.
Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ: