22/10/2026

դիմում

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Մերի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, աշխատանքի ընդունվել է 09.06.2020թ. և ազատվել 04.08.2020թ.: Հունիս ամսվա աշխատավարձը եղել է 67 682 դրամ, հուլիս ամսվա աշխատավարձը՝ 92 618, օգոստոս ամսվա աշխատավարձը՝ 7 124 դրամ: Աշխատում ենք 6 օրյա գրաֆիկով: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է վճարվելու:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
– դիմում
– վճարման անդորրագրի պատճեն
– ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
– անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
– լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:

Նունե.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. “հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք”: Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:

Տաթևիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” և “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ”։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։

Արաքսյա.

Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Հունիսին իր գործունեությունը վերսկսած ԱՁ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե մինչև փետրվարի 20-ը միկրոյի հայտարարություն չի ուղարկվել (մինչ 04 հունիսի ԱՁ-ն եղել է ժամանակավոր դադարի մեջ): Շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում՝ մինչև 3 տարեկան։ Հունիսի 23-ին լրանում է երեխայի 3 տարեկանը, և ես տեղեկացրել եմ դպրոցի տնօրենին, որ գնալու եմ աշխատանքի։ Բայց տնօրենը ուզում է սեպտեմբերից ինձ ընդունի, ի՞նչ անեմ այս դեպքում: Ըստ կարգի քանի՞ օր առաջ դիմում ներկայացնեմ:

Լիանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:

Շուշան.

Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:

Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։

Աշոտ.

Դեկրետի մեջ գտնվող ուսուցիչը, ով դիմում է գրել, որ չի գալու 1 տարի աշխատանքի, նախքան մեկ տարին լրանալը կարո՞ղ է միտքը փոխի ու ցանկանա հետ վերադառնալ:

Տաթև.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):

Անի.

Եթե աշխատողն աշխատել է 10 աշխատանքային օր և չի ցանկանում շարունակել աշխատանքը, ազատման դիմում է գրել, կարելի՞ է նրան դիմումը գրելու օրվա ամսաթվով ազատել աշխատանքից, եթե ծանուցում չի ներկայացրել:

Անի.

Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:

Քրիստինե․

Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար: