25/10/2026

հաշվետվություն

taxpayers NGO.

Հումոր

Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին

Նախաբան

Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Մարի.

Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց.
1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում
2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով
3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:

Sofi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:

Դավիթ Ասատրյան.

Ինչքա՞ն է վարչական տուգանքը` 10000 դրամ, թե՞ 50000 դրամ, եթե հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն` ավտոտեխսպասարկում, չի հանձնել շահութահարկի պարզեցված հաշվարկը: Ի միջի այլոց, ասում են, որ հաշվետվությունների քանակը կրճատել են, սակայն այս դեպքում ավելանում է:

Արփի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ պատասխանեք. Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվության մեջ իրացումից ստացված հասույթ տողում գրվում է առանց ԱԱՀ-ի թիվը, թե՞ ԱԱՀ-ն ներառյալ: Կանխավ շնորհակալություն:

Գոռ.

Բարև, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հղեք օրենքի կետը հաշվետվությունների հանձնման կարգի մասին: Հիմա պարզաբանեմ. ինձ պետք է իմանալ` սխալ ներկայացված հաշվետվությունը հարկային մարմնի կողմից քանի՞ օրում պետք է հետ ուղարկվի և քանի՞ օրում պետք է ես ճշտեմ կամ կամ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ: Խնդրում եմ հնարավորության դեպքում նշեք օրենքի կետը:

Սաթենիկ.

Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

astxik.

Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ:
Անչափ շնորհակալ եմ:

Araik.

Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով:
Կանխավ շնորհակալ եմ:

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

smile

Ապրիլի 15 կենտրոնական ամսաթիվ է բոլորիս համար: Երբ այս ապրիլի 15 գա ու անցնի, բոլորս հանգիստ շունչ կքաշենք ու անհամբեր կսպասենք հաջորդ ապրիլի 15-ին` մինչև այդ մի դյուժին ամսի 5 ու 20 ու մի քանի “ճշգրտված” ճանապարհելով: Մանրամասն

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Եկամտահարկի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Սոցապ հաշվետվություն (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Նարինե.

Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք ՀԴՄ-ի ամսական շրջանառություն հանելու մասին և հարկային հաշիվների մասին ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր, խնդրում եմ արձագանքեք, որտեղի՞ց գնել: Շնորհակալություն:

Կարեն Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:

Վանա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել: