22/10/2026

հարկեր և տուրքեր

Լուսինե.

Բարև ձեզ:
1. IT ոլորտի նորաբաց կազմակերպությունը ի՞նչ հարկով է հարկվելու:
2. IT կազմակերպության համար ո՞ր կազմակերպաիրավական ձևն է առավել նախընտրելի:

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Գոհար.

Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Աննա.

Մանկական զարգացման կենտրոնը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ աշխատել, նշեմ՝ սնունդ չի տալու, ավելի շուտ դասապատրաստում է լինելու:

Մարիամ.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:

Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել, գործունեության ոլորտը՝ «Ծրագրային ապահովման մշակում», դա կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Անի.

Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:

Գարիկ.

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ապահովագրական գրասենյակ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վճարներ է հարկավոր անել և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել պետ. ռեգիստր: Եվ ինչպե՞ս բացել ՍՊԸ: Նախապես շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Անի.

Ցանկանում եմ վարսահարդարման ծառայություններ մատուցել իմ տանը, նաև գնալ հաճախորդների տներ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Շա՜տ շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։

Իգոր.

Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:

Արփինե․

Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Արմինե.

Բարև Ձեզ:
Մասնագետներ ջան, խնդրում եմ ինձ տեղեկացրեք նոր գրանցվող ստոմատոլոգիական կլինիկայի համար անհրաժեշտ հարկային ընթացակարգը և հարկման տեսակը դրույքաչափերով: Նախապես շնորհակալություն։

Մանե.

Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

Մարինե Մկրտչյան.

Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Հասմիկ Պետրոսյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Արեն.

Բարև ձեզ։ Ի՞նչ պայմանների դեպքում է կատարվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի եկամտային հարկի հետ վերադարձ (բացի հիփոթեքային վարկ), թե՞ այլ ձևեր չկան։ Նախապես շնորհակալություն։

Գրիգոր.

Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը: