22/10/2026

սոցիալական վճար

Սուրեն․

Բարև Ձեզ։ Նման հարց ունեմ․ նոր ԱՁ է մոտս, ՏՏ ոլորտի հավաստագիր ունի, ու իրացման շրջանառությունը կազմում է 10 մլն դրամ։ ՊԵԿ-ից ասում են՝ կուտակային վճար պետք է վճարվի, կասե՞ք՝ ինչ է դա, ու ինչքա՞ն պիտի վճարեմ։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.

Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Մարի.

Բարև Ձեզ։ Եթե սեպտեմբերի 1-ից աշպատողի աշխատաժամը 1 ժամով կրճատել ենք, կարո՞ղ եմ արդյոք հայտը ուղարկել մինչև հոկտեմբերի 20-ը:
2. Եթե գրանցվել եմ Ա/Ձ՝ շրջանառության հարկով աշխատող, և դեռ օգոստոսից ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, պե՞տք է արդյոք 5 000 եկամտայինն ու սոցը ամսական վճարել, թե՞ տարեկան էլ կարող եմ վճարել։ Պարզապես գործունեություն չիրականացրած ամիսների համար չվճարեմ: Եվ պե՞տք է արդյոք նոյեմբերի 20-ին ուղարկեմ զրոյական հաշվետվություն:
Կանխավ շնորհակալություն

Արսեն.

Ողջույն։ Հարգելի հաշվապահներ, աշխատանքի տեսչական մարմինը արձանագրել է խախտումներ և կազմվել է ակտ, ըստ որի 2018-ից 2021 թվականներին տարբեր ամիսներում աշխատակիցներին չի հաշվարկվել և չի վճարվել որոշակի գումարներ։ Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։ Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ Խնդրում եմ օգնել, որքան հնարավոր է արագ և հիմնավոր։ Շնորհակալություն։

Տաթև1.

Բարև ձեզ: Եթե անձը գտնվել է դեկրետում և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում էլի գնացել է դեկրետ, արդյոք կազմակերպությունը պարտավո՞ր է կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։

Լիլյա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ն որքա՞ն է սոց. վճար վճարում:
Շնորհակալ եմ կանխավ։

Մարի.

Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Արուս.

Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:

Ալլա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, մի հարց․ եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և ծրագրով ավարտը նշված է 27.07.2022թ․, այդ ամիս ծրագիրը ավտոմատ պահու՞մ է 3000-ը, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ աշխատողը 28.07 վերադառնալու է աշխատանքի։

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

Մանե․

Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։

Սեդա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, աշխատել եմ դեղատանը, որը ԱՁ միկրոձեռնարկություն է։ Հիմա երեխան 8 ամսական է դառնում, ինձ այդ դեղատան հաշվապահն ասում է, թե իմ հարկի գումարը՝ 3 000 դրամը, այսուհետ պետք է ես վճարեմ, մինչ այդ գործատուն էր վճարել, դա այդպե՞ս է։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը, ով ՀՀ քաղաքացի չէ, սակայն ուներ ՀՀ-ում աշխատելու թույլտվություն, ազատվում է աշխատանքից և նրա սոց․ վճարները պետք է հետ ստանա։ Կխնդրեմ նշել կարգը՝ ինչպե՞ս պետք է հետ ստանանք սոց․ վճարների գումարները։

Սարգիս.

Բարև Ձեզ:
Այսպիսի մի հարց: Աշխատում եմ երկու գործատուի մոտ, և երկուսի կողմից վճարված տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն դրամից ավել: Նպատակային սոց. վճար վճարող եմ: Ճի՞շտ է, որ որոշակի չափից ավել վճարված սոց. վճարը կարելի է ետ ստանալ: Եթե այո, ապա որքա՞ն է չափը, ի՞նչ ընթացակարգով: Կխնդրեի հնարավորինս մանրամասն:
Աշխատավարձը նկատի ունեմ հաշվարկային:

Ելենա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է փետրվարի 15-ին, արդեն գրանցվել է հարկայինում, աշխատելու է շրջ․ հարկով։ Փետրվարին եկամուտ չի ունեցել։ Հարկայինի կայքում Հարկային պարտավորություններ էջում շահութահարկը և սոց․ վճարը 5 000-ը չեն երևում։ Հիմա պե՞տք է վճարել այդ 5 000-ակաները մինջև մարտի 20-ը։

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։