22/10/2026

սոցիալական վճար

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ: Կասեք խնդրում եմ, վարսավիրական ծառայություն է միկրոյի դաշտում: Եթե աշխատող ընդունի 5 000 շահութահարկ, 5000 էլ սոց., թե՞ ինչքան որ աշխատավարձն է, դրա 3.5%-ը, իսկ դրոշմանիշային վճար աշխատողից պահվում է, թե՞ ոչ: Բացի այն, որ Ա/Ձ-ն տարեկան 18 000 պիտի վճարի, դե պայմանական՝ ըստ շրջանառության չափից, դա գիտեմ: Շնորհակալ եմ:

Նաիրա.

Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Շեմը չի գերազանցել: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն տարեկան 240 և 244 ձևերը պե՞տք է ուղարկի, այսինքն՝ շահութահարկ և սոց. վճարները պե՞տք է վճարի:

Արսեն.

Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:

Բարև Ձեզ: Եթե միկրոձեռնարկության դաշտում աշխատող Ա/Ձ-ն գրանցվել է տարվա կեսին, սոց. վճարը ամբողջ տարվա համար է վճարու՞մ, թե՞ աշխատած ամիսների։

Andranik.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Տվյալ ոլորտի մասով փորձ չունեմ, կխնդրեմ մի փոքր պարզեցված տարբերակով, մատչելի, հստակեցնել տվյալ հարցը: Կազմակերպությունը ունի ճագարաբուծարան: Աշխատում է ԱԱՀ շահութահարկով: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Ի՞նչ հեշտ մեթոդ կարող եք առաջարկել: Ես պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկե՞մ: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել:

Անի.

Ընտանիքի անդամներով չրի արտադրություն ենք ուզում սկսել: Պարտադի՞ր է Ա/Ձ գրանցվել և կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես լինել: Կասե՞ք՝ սոց. վճար վճարելու հարկ կլինի՞ այդ դեպքում:

Meline.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:

Բարև Ձեզ։

Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ:
Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։
Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։

Վազգեն.

Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:

Մայա.

Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողը, որը սոցիալական վճար է կատարում՝ ին՞չ չափով ենք աշխատավարձի աճ տալիս:

Արամ.

Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:

Էմիլի.

Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:

Nona.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ.
2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Աննա․

Բարև բոլորին։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների սոցի շեմը /12 500/ հուլիսից հանվե՞լ է, թե ոչ: Եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում և մի քանի անգամ վճարում է 12 500 դրամները՝ տարվա վերջ վերադարձվելու՞ է ավել վճարած գումարը, ինչպես կատարվում էր նախկինում: Շնորհակալություն։

Գևորգ.

Բարև Ձեզ, ես հանդիսանում եմ Անհատ ձեռնարկատեր և միկրոձեռնարկատիրության սուբիեկտ համարվելու հայտարարություն եմ տվել, հարցս վերաբերվում է սոց. վճարին: Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճարի վճարումից հրաժարվելու համար դիմում ներկայացնել, թե՞ ուղղակի անհրաժեշտ է չմուծել և վերջ: Շնորհակալություն:

Լուսինե․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն սոց․ վճար վճարող է համարվում, վճարու՞մ է 5 000 դրամ անկախ այն ամենից, որ տվյալ ամսում եկամուտ չի ունեցել, և ստաժ հաշվարկվու՞մ է ԱՁ-ի համար: Շնորհակալ եմ։

Լուսինե.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում, իսկ նա գործունեություն է ուզում ծավալել Երևանում, արդյո՞ք պետք է եկամտային հարկ մուծի ամսական կտրվածքով։ Եվս մեկ հարց. աշխատողի սոց․ վճարը ինչպե՞ս է հաշվարկվում։