22/10/2026

փոփոխություններ

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում հաստատվել է ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը, որով արմատական փոփոխություններ և լրացումներ են կատարվել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման չափանիշներում և կարգում։

Ահա հաստատված նախագծի հիմնական և առանցքային փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Մանրամասն

Տիգրան․

Եթե հուլիսի 3-ին դուրս եմ գրում արտարժույթային հաշիվ մատակարարի անունից 2026թ հուլիսի 1-ից հետո ուժի մեջ փոփոխություններից հետո, սակայն դուրս գրվող հաշիվը վերաբերում է ծառայության, որը մատակարարվել է հունիսի 6-ին, ապա արտարժույթի փոխարժեքը որոշելիս հիմք պետք է ընդունել մինչև հուլիսի 1-ի փոփոխությունների դրույթները, թե՞ արդեն նոր դրույթները։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Արդյո՞ք 2026թ․ ընթացքում ստացված ատամնաբուժական ծառայությունների դիմաց կատարված ծախսերն այլևս չեն համարվելու որպես սոցիալական ծախս եկամտային հարկի վերադարձի տեսանկյունից։Կարո՞ղ եք օրենքի հղում տրամադրել։ Շնորհակալ եմ նախապես։

Անահիտ․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մանրամասնել էլեկտրոնային ՀԴՄ-ների պարտադիր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Արդյո՞ք ատամնաբուժարանների համար էլեկտրոնային ՀԴՄ ունենալը պարտադիր պահանջ է։

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Հայկ․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է դրոշմանիշային վճարներին։ Ինչպես գիտենք՝ 2026 թ. հունվարից մինչև 1 մլն աշխատավարձ ստացողներինը դրոշմանիշային վճարը դարձել է 1 000 դրամ ։ Իսկ եթե օրինակ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողը ստանում է ամսական մաքուր 60 000 դրամ, ապա այդ 1 000 դրամը գործատու՞ն է շարունակում վճարել։ Այս մասով փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Մարիամ․

Խնդրում եմ հստակեցնել՝ եթե գործող աշխատողի համար իրականացվում է պաշտոնի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում, արդյո՞ք անհրաժեշտ է աշխատողի համաձայնությունը (էլեկտրոնային ստորագրությամբ համաձայնագրով) էլ. համակարգում։

Սևան․

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:

Էվա․

Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։

Սեդա.

Բարև Ձեզ, ԱՁ-ն զբաղվում է ձեռագործ խաղալիքների ու կախազարդերի արտադրությամբ ու վաճառքով (2025 թվականից), հարկեր չեն գանձվել, վճարել եմ միայն դրոշմանիշային վճարը, շրջանառությունը չի գերազանցում 1.8 մլն-ը։ Այս տարի լինելու՞ են փոփոխություններ, որ կազդեն իմ վրա, կամ արդյո՞ք շրջհարկի դաշտ մտնելու եմ:

Արմենուհի․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` կազմակերպությունը իր գործող աշխատանքային պայմանագրերը թվայնացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն 11 կետում լրացրել է այն աշխատակցի պաշտոնը, անունը, ազգանունը, ում հետ կնքվել է տվյալ աշխատանքային պայմանագիրը, արդյո՞ք դա կարող է հանգեցնել պատասխանատվության։

Վազգեն․

Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․

1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է

2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Արման․

Հարգելիներս, եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի, կնքել ենք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատողը չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ չունի էլեկտրոնային ստորագրություն, ինչ-որ հետևանքներ կարո՞ղ են լինել։ Շնորհակալություն։

Հակոբ․

Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա արդյունքներով չի անցել 24 մլնի շեմը, և ՀԴՄ այս պահին անվանացանկով չէ։ 2026թ․ տպվող ՀԴՄ կտրոնի վրա արդյո՞ք պիտի արտացոլվի ԱՏԳ ԱԱ կոդերը։

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել ապահովագրավճարների նվազեցման հետ կապված հետևյալը․

  • Եթե ԱՁ-ի շրջանառությունը գերազանցում է 2,4 մլն դրամ, արդյո՞ք դրոշմանիշային վճարի նվազեցումը գործում է, և տարեկան դրոշմանիշային վճարը դառնում է 12 000 դրամ
  • Եվ եթե ԱՁ-ն IT ոլորտում է գործում, արդյո՞ք կիրառվում է նույն կարգավորումը, թե՞ գործում է այլ մեխանիզմ։

Կանխավ շնորհակալություն։

Նվարդ․

Եթե աշխատողից առողջության ապահովագրավճարը պահված է, հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցումը կատարվում է ենթադրենք հունվարի 10-ին, ե՞րբ է աշխատողը համարվում համակարգում ապահովագրված անձ և կարող է դիմել անվճար բուժ զննության։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Կարեն․

Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա համար ստացել է 600 000 դրամ (300 000 աշխատավարձ + 300 000 պարգևավճար), ապա ապահովագրավճարը որքա՞ն կլինի՝ 4 800, թե՞ 10 800։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Վիտյա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Էլմիրա․

Աշխատողը գտնվել է բյուլետենի մեջ, 05.11.25-15.11.25, հաջորդը 16.11.25թ-ից: Առաջին 7 աշխ. օրը գործատուի հաշվին է վճարվում, հետո պետ բյուջեի: ՊԵԿ հաշվարկների մեջ 2-րդ բյուլետենի համար էլ 7 օրը հաշվարկվել է գործատուի հաշվին, պատճառաբանում են, թե գրված չի շարունակելի: Իրականում նույն հիվանդության համար է բացված: Գործատուն չի տեսնում որևիցե հիմք փաստաթուղթ: Ինչպե՞ս վարվեմ: