Accountant.am

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմ

1. Այո
2.Հիվ . նպաստը դրամարկղային մեթոդով է, որ ամսվա մեջ վճարել եք,այդ ամսվա հաշվետվությունում էլ արտացոլելու եք։

Tigran

1 այո, 2 ճշգրտել մարտի հաշվետվությունը պետք չէ, եր ամսին կվճարեք այդ ամսվա հաշվետվությամբ կներկայացնեք,

Սոֆյա

Աշխատողը կարող է պահանջել անաշխատունակության թերթիկ <<նախնական նշումով>> մարտ ամսվա օրերի համար հմձ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գլուխ 2 կետ 9․ 9. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր 15-րդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը:

Last edited 3 օր առաջ by Սոֆյա
Մարիաննա

Բարև Ձեզ, Հայկ:

1.Այո, նպաստը հաշվարկվում է անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո, սակայն աշխատողը կարող է այն ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, մինչև կկարողանա գալ աշխատանքի:

2.Այս դեպքում կիրառվում է դրամարկղային մեթոդը, նպաստը ներկայացվում է այն ամսվա եկամտային հարկի հաշվարկում, որում վճարվել է, նույնիսկ եթե ներառում է նախորդ ամսվա օրեր: