Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե տնօրենի գրանցման հայտը ուղարկել եք, ապա պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ, որտեղ պետք է երևա տնօրենին հաշվեգրած աշխատավարձը, դրանից պահված հարկերը և վճարները։ Այսինքն` եթե տնօրենը չի գտնվում իր հաշվին արձակուրդում, պետք է հաշվարկեք աշխատավարձի գումար և ներկայացնեք եկամտայինում։

Knarik
Knarik
4 տարի առաջ

Եթե չի աշխատել ոչ մի օր /չնայած այդպիսի բան չի լինում/, բացակա եք դնում, աշխատած ժամերը գրում եք 0 և ներկայացնում, սակայն լավ կլինի, որ մի քանի օր ներկա դնեք և հաշվեք աշխատավարձ:

Ռուզանննա
Ռուզանննա
4 տարի առաջ

Հաշվարկում 0 կարող եք գրել միայն այն դեպքում, երբ աշխատողը իր դիմումի համաձայն գտնվել է չվճարվող արձակուրդում: Մնացած դեպքերում պարտավոր եք հաշվարկել աշխատավարձ և ներկայացնել հաշվարկում:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե աշխատավարձ չէիք վճարելու ավելի լավ կանեիք որոշ ժամանակ գրանցման հայտ չներկայացնեիք:

Զոյա
Զոյա
4 տարի առաջ

Հարգելի Անի, խնդիր չի առաջանա, կարող եք եկամտային հաշվարկի մեջ աշխատավարձը 0 գրել և հաշվետվությունը ուղարկել, իսկ եթե երկար ժամանակ գործունեություն չի իրականացնելու` կարող եք դադարեցման հայտ տալ:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Անի,
կարող եք եկամտային հարկի հաշվարկի մեջ աշխատավարձը ներկայացնել 0 դրամ, սակայն Ձեզ մոտ պետք է փաստաթղթերով հիմնավորել, թե ինչ հիմքով է: