29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

հաշիվ վավերագիր դուրս գրելն պատվիրատու ֆիզ. անձի անձնագրային տվյալներով բավարար է, քանի որ արդեն հավանաբար նա դարձել է ոչ ռեզիդենտ: պայմանագրի մասին լրացուցիչ տվյալներում կգրեք,

10. Եթե ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է, և (կամ) ծառայությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, ապա այդ գործարքների մասով դուրս գրվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվարկային փաստաթղթերում սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված որոշ տվյալների բացակայության դեպքում հաշվարկային փաստաթղթերը համարվում են սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, եթե՝
1) առկա է գործարքն իրականացնող կողմերի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագիր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները և հաշվարկային փաստաթղթում հղում է կատարված այդ պայմանագրին, կամ
2) գործարքն իրականացվում է գործարքն իրականացնող կողմի տված գրավոր լիազորագրի հիման վրա, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները: