0

Հաշվապահական խնդիրներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Ադելինա.

Ես գործող հաշվապահ եմ, սակայն գիտելիքների խորացման համար ինձ անհրաժեշտ են հաշվապահական խնդիրներ:

Tags: ,

 
0

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արթուր.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
2

Արդյոք պետք է մուծվի տուգանք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Այլ, Հարց ու պատասխան

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Tags: , , ,

 
1

ՀՀ-ում գրանցված կազմակերպություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , , , ,

 
0

Հասարակական կազմակերպություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Nara.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում են օգնեք հետևյալ հարցում, եթե Հայաստանի Հանրապետությունում բացվել է որևէ արտասահմանյան կազմակերպության մասնաճյուղ և այն գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն, ապա արդյո՞ք կարող է այդ կազմակերպությունը առանձին ՍՊԸ ունենալ:

Կանխավ շնորհակալություն:

Tags: , , ,

 
0

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է արվեն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Arthur.

Հարգելի բարեկամներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է արվեն, երբ հիմնարկությունը իր աշխատակցին ուղարկում է հեռակա ուսուցման Հայաստանի որևէ համալսարան:

Tags: ,

 
1

Տերմինալի վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Ելենա.

Գոյություն ունի՞ այնպիսի օրենք, որ Տերմինալով ֆիքսված հասույթը պետք է ՀԴՄ – ով նույնպես ցույց տալ:

Tags: ,

 
4

Հաշվապահական դասընթացներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Մարինե.

Որտե՞ղ կարող եմ հաշվապահական դասընթացների գնալ և կարճ ժամանակում տիրապետել մասնագիտությանը:

Tags: ,

 
10

Շինանյութի մանրածախ առևտուր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. …շարունակություն

Tags: , , , , , ,

 
1

Արդյոք հարկավոր է լիցենզիա

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Գուրգեն Մուսայելյան.

Բարև Ձեզ,

NGN Co. Ltd ուկրաինական ընկերությունը մտադիր է Հայաստանում զբաղվել ջեռուցման համակարգերի, որն իր մեջ ներառում է` շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաներ 24-ից մինչև 1000 Կվտ հզորությամբ, ալյումինե և պողպատե ջեռուցման մարտկոցներ, փականներ, կափույրներ, խողովակներ, այլ օժանդակ սարքավորումներ և աքսեսուարներ, ներմուծմամբ, վաճառքով ինչպես նաև բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման և արտադրական ձեռնարկությունների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների ջեռուցման ու տաք ջրամատակարարման սարքավորումների տեղադրումով, սպասարկումով, նորոգումով և կարգաբերման աշխատանքներով ինչպես նաև բազմապիսի սանտեխնիկական վերանորոգման և սան. սարքերի տեղադրման աշխատանքներով:
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել տեղեկատվություն, արդյոք տվյալ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը թէ՞ ոչ: Եթե լիցենզիա պահանջվում է, ապա խնդրում ենք հուշեք, թէ՞ ինչ տեսակի լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Հնարավորության դեպքում խնդրում ենք նաև տրամադրել այս դաշտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերի ցանկը:

Կանխավ Շնորհակալություն:
Գուրգեն Մուսայելյան

Tags: , ,

 
0

Որակավորման քննություններ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`28/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Աշոտ 27.

Ես խնդրում եմ ինձ օգնեք:Ես ուզում եմ վերապատրաստվեմ որակավորման քննություններին,ինձ լավ մասնագետի տեղ ասեք,միայն անհատական:Խնդրում եմ ուսումնական կենտրոններ չլինեն:
Ash-88888 շնիկ mail.ru

Tags: ,

 
5

Նորաբաց կազմակերպություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արմինե.

Բարև Ձեզ, շատ շնորհակալ կլինեմ, որ կարողանաք պատասխանել իմ հարցին: Եթե ես ցանկանում եմ բացել մի փոքրիկ օֆիս, և այդ օֆիսը հնարավոր է առաջիկա ամիսների ընթացքում շահույթ չունենա, այդ դեպքում ես ի՞նչ շահութահարկ պետք է վճարեմ: Իսկ ընդհանրապես փոքր եկամուտ ունեցող հիմնարկի համար ավելի լավ է “պարզեցված հարկի” միջոցով վճարել հարկերը, թե հակառակը:
Պատասխանի համար կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
2

Ապրանքի ետ վերադարձ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
2

Անտոկոս փոխառություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արմեն.

Հնարավոր է արդյոք ընկերությունը հիմնադիրներին տրամադրի անտոկոս փոխառություն, և դա ոչ մի ազդեցություն չունենա շահութահարկի վրա…նախապես շնորհակալություն: Եթե հնարավոր է, նշեք իրավական հիմքը…

Tags: , ,

 
3

Հաշվապահական ծրագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Valeri.

Ի՞նչ արժի 1C-ը, և որտեղի՞ց կարող եմ այն գնել:

Tags:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank