Քանի՞ ժամ կարելի է բացակայել աշխատանքից
Սեյրան․
Քանի՞ ժամ կարելի է բացակայել աշխատանքից։
Հարցազրույց հաշվապահի հաստիքի համար դիմելու ժամանակ
Աննա․
Բարի երկուշաբթի բոլորին, ցանկանում եմ Ձեզանից խլել մի քանի րոպե ժամանակ, եթե ստացվի)
Վաղուց չեմ եղել հարցազրույցների, բայց պատրաստվում եմ փոխել աշխատանքս ու քանի որ ունեմ խնդիր (կապված լարված ժամանակ հարցերին բանավոր պատասխանելու և միտքս ճիշտ ու արագ ձևակերպելու հետ, դեռ ուսանողական տարիներից միակ բարձր գնահատական ստանալուս տարբերակը նստել հանգիստ մտքերս հավաքել գրելն էր, բանավորը մի խայտառակություն) կցանկանայի իմանալ՝ մոտավոր ի՞նչ հարցեր են տրվում հաշվապահներին հարցազրույցների ժամանակ։
Եթե նաև հուշեիք հաշվապահական գրասենյակներ, որտեղ կարելի է դիմել աշխատանքի համար, ուրեմն չգիտեմ, վիրտուալ կոնյակ-բամբանյերկա ինձանից )
Շնորհակալություն։
Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատակցին
Agata.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, կամ շաբաթական 4 օր, այս դեպքում նրան տարվա ընթացքում քանի՞ աշխ. օր վճարովի արձակուրդ է հասնում: Եվ արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկվում է սովորական աշխատողների նման: Աշխատավարձը ամսական դրույքաչափ է: Շնորհակալություն։
Այլ դասակարգչով գործունեության ծավալում
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ՍՊԸ է և աշխատում է շրջհարկով։ Գործունեությունը՝ օտար լեզվի դասեր և փայտե իրերի արտադրություն։ Հարցը հետևյալն է ․ Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի անվան տակ այլ դասակարգիչով գործունեություն ծավալել (ֆեյսբուքյան էջում գովազների տեղադրում վճարովի հիմունքներով), և ձևավորված վճարը ուղարկել ՍՊԸ-ի հաշվեհամարին։ Եթե այո, ի՞նչ դասակարգիչ է, որքա՞ն է հարկվելու, ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ այս հաշիվների մուտքը հաշվեհամարին, եթե անկանխիկով պետք է աշխատենք, և կա՞ արդյոք օրենսդրական որոշում օնլայն գործունեության վերաբերյալ։ Շնորհակալություն։
Wildberries միջոցով վաճառված ապրանքի վերադարձ
Վարդուհի․
Բարի օր բոլորին: Հարցս կապված է Wildberries – ի միջոցով ապրանքների վաճառքի հաշվապահության հետ: Եթե ըստ դետալիզացիայի տվյալների նախորդ շաբաթ հաշիվ է դուրս գրվել, իսկ այս շաբաթ ցույց է տալիս որ վերադարձվել է, դա հարկային հաշիվներով ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Նախորդ շաբաթվա հաշիվը չեղարկել և նորը գրեմ առանց վերադարձած ապրանքի, թե՞ ճշգրտող հաշիվ դուրս գրեմ։
Եվ մի հարց էլ` ամեն անգամ ապրանքը պահեստ տանելիս պե՞տք է տեղափոխման փաստաթուղթ կազմեմ։
Արդյո՞ք առաջանում է վերջնահաշվարկ
Քրիստինե․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս. Եթե աշխատողը օգտվել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից և դրանից հետո աշխատել 3 ամիս, հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում պետք է կատարել վերջնահաշվարկ։
ՍՊԸ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից
Վիկա․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն վարձակալել է տարածք ֆիզ․ անձից։ Պայմանագիրը որևէ վավերացում չունի, սակայն ՍՊԸ-ն փոխանցումով է վճարում վարձը։ Վարձավճարը գրված է 70 000։ Գործարքը կնքվել է 2024 մայիսից։ ՍՊԸ-ն պե՞տք էր եկամտայինը վճարեր և ներառեր հաշվետվության մեջ։ Իսկ հարկայինը եթե չունի տվյալներ, ի՞նչ կհետևեր դրան։ Ինչպե՞ս կարելի է ուղղել իրավիճակը։ Ուղարկե՞լ անցած ամիսների համար ճշտված հաշվետվություններ և հանձնե՞լ 165 ձևը։
Չվճարվող արձակուրդ համատեղությամբ աշխատողին
Աննա․
Բարև Ձեզ։ Ընկերության համատեղության կարգով աշխատողն ցանկանում է վերցնել չվճարվող արձակուրդ։ Քանի՞ օր համատեղությամբ աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ՝ մեկ տարվա ընթացքում։ Շնորհակալություն։
Ո՞վ է վճարելու նպաստի եկամտային հարկը
Աննա․
Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստից պահվող եկամտային հարկը վճարելու է գործատու՞ն, թե՞ ամբողջապես ՀՀ պետ բյուջեն: Կանխավ շնորհակալ եմ։
Քանի՞ օրվա արձակուրդի իրավունք ունի աշխատողը
Մարիամ․
Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ և մասնագետներ, հարցս այսպիսին է:
Երաժշտական քոլեջում աշխատող զինղեկը քանի՞ օր ամենամյա արձակուրդի իրավունք ունի, զինղեկը համարվում է վարչական աշխատող: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է հարկային հաշիվ դուրս գրել
Քրիստինե․
Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով, պլաստիկ շշերից պատրաստում են ավելներ և խանութներին պետք է հանձնեն: Խանութը պահանջում է, որ հարկային հաշիվ դուրս գրեն, ԱՁ ի՞նչ պարտավորություններ ունի անելու և հարկային հաշիվ իրավունք ունի՞ դուրս գրելու:
Հաշվի դուրսգրում ԱՏԳ դեպքում
Հայկ․
Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:
Հարց. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն իրականացրել է բեռնափոխադրում օտարերկյա Ա երկրից դեբի Բ երկիր։ Այս դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվ չի՞ գրելու և եթե այս գործարքը ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չի, ի՞նչ նրբություն կա։
Աշխատողը բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ
Նաիրա․
Բարև ձեզ, հարցս վերաբերվում է մայրության նպաստի հաշվարկմանը։
Աշխատողը սկզբում ներկայացրել էր 140 օրվա անաշխատունակության թերթիկ, բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ։ Հարց՝ ինչպե՞ս հաշվարկել 15 օրվա համար միջին օրականը, արդյո՞ք պետք է վերցնել նույն 140 օրվա համար հաշվարկած միջին օրականի թիվը։
Ի՞նչ դասակարգիչ կիրառել առցանց գործունեության համար
Գոռ․
Բարև Ձեզ,
Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է բացել ԱՁ Youtube adsense-ից վաստակած գումարը օրինական կերպով ստանալու և հարկ վճարելու համար։
Ի՞նչ դասակարգիչ է պետք կիրառել այս պարագայում։
Շնորհակալություն։
Վառելիքի ծախսի սահմանաչափեր
Ռոբ․
Բարև Ձեզ, կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով և ունի վարձակալությամբ վերցրած մեքենա, որի համար գնում ենք ամեն ամիս վառելիք։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով պետք է վառելիքը ցույց տալ ծախս, կա՞ արդյոք նորմա։
Արդյո՞ք վճարվելու է արձակման նպաստ
Վիկա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ–ն պետք է անժամկետ դադար տրվի, ունի տնօրեն և մեկ աշխատող։ Երկուսին էլ պետք է ազատեմ, վճարեմ վերջնահաշվարկ (չօգտագործված արձակուրդային օրերի համար)։ Իսկ արձակման նպաստ վճարվելու՞ է։
Արդյո՞ք պետք է վարձատրվի փորձաշրջանը
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք պետք է վարձատրվի փորձաշրջանը: Կանխավ շնորհակալ եմ։
ՀԿ գլխավոր հաշվապահի լիցենզիա
Անի․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր փոփոխություններով պարտադիր է, որ ՀԿ գլխավոր հաշվապահը լինի որակավորված և ունենա լիցենզիա։
Կարելի՞ է էլեկտրոնային դրամարկղային գիրք չունենալ
Կարինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ չներկայացնել և չունենալ։ Շնորհակալություն։
Աշխատողը յուրաքանչյուր ամիս ունենում է չվճարվող արձակուրդի օրեր
Կարինե․
Խնդրում եմ պատասխանել հարցին. եթե աշխատողն ամեն աշխատանքային ամսվա մեջ ունի չվճարվող արձակուրդի օրեր, ամենամյա արձակուրդ հաշվելիս ինչպե՞ս հաշվել։ Եթե կա օրենքում նման կետ՝ կխնդրեմ հղումն ասել։
Ֆիզ. անձը կարո՞ղ է հրաժարվել հարկային գործակալի կողմից եկամտային հարկը պահելուց
Արթուր․
Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձից գույք ձեռքբերելու դեպքում արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է հրաժարվել, որպեսզի հարկային գործակալը պահի եկամտային հարկը՝ փոխարենը առաջարկելով, թե ինքնուրույն կվճարի այն՝ եկամուտների հայտարարագրով հայտարարագրելով։ Շնորհակալություն։
Անաշխատունակության նպաստի հաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո
Լիկա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։
Հարկային հաշվի դուրսգրում շրջհարկ վճարող համարվողի կողմից
Հերմինե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։
Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում
Էրիկ․
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:
1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:
2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:
Կանխավ շնորհակալություն։
Տարբեր գումարներ ընկերության բաժնեմասերի դիմաց
Աննա․
Ընկերության միաձուլման ընթացքում տարբեր մասնաբաժիններ ունեցող ներդրողներին կարո՞ղ է առաջարկվել ընկերության բաժնեմասի դիմաց տարբեր գումարներ։
Արձակուրդային օրերը պե՞տք է կրճատել
Մարիամ․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերից պետք է կրճատե՞լ:
Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող
Աննա․
Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։
Շրջանառության հարկի նվազեցումներ վարձակալական գործունեության դեպքում
Հայկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, ունի տարածքներ, տալիս է վարձակալության, որը կազմում է ամսական 300 000 ՀՀ դրամ։ Շրջ. հարկը վճարելու է եռամսյակի համար 90 000 ՀՀ դրամ և արդյո՞ք չի կարող կոմունալները կամ տնօրենի աշխատավարձը ծախս ճանաչել, թե՞ վարձակալության դեպքում նվազեցվող ծախսեր չկան։
ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում
Էլլա․
Ես ԱՁ բացել եմ 29.05.2025թ-ին, որպես ծրագրային ապահովում և սկսել եմ աշխատել օնլայն 10.06.2025-ից, խնդրում եմ հուշեք՝ այս պահի դրությամբ ի՞նչ պիտի պարտադիր լրացվի, կամ որտե՞ղ պիտի հարկային պարտավորությունների մասին տեղեկանամ։ Կանխավ շնորհակալություն։
