29/10/2026

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ կազմակերպությունը, որը շրջհարկով է աշխատում, ուզում է վաճառել տարածքը այլ կազմակերպության։ Ի՞նչ հարկեր են առաջանում, և հաջորդ հարցս՝ տվյալ տարածքը գնվել է վարկով և դեռ մարված չէ, կա՞ տարբերակ, որ գնող կազմակերպությունը ժառանգի վարկը և արդյունքում քիչ վճարի։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, տեխզննման գործունեությամբ զբաղվող ՍՊԸ արդյո՞ք պետք է հանձնի 18. ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին, թե՞ ուժը կորցրել է:

Անահիտ Վասիլյան․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։

Անի․

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․հարկով և տեղադրել է մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող ենք շարունակել աշխատել շրջ․ հարկով և եթե այո, ապա բացի 285 ձևից արդյո՞ք այլ հաշվետվության մեջ պետք է ցույց տալ դա։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունը վարկ ունի, որի տոկոսի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից։ Արդյո՞ք սուբսիդիան հարկվում է շահութահարկով։

1024
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ - Հարկերի դրույքաչափեր (թեստ #41)

1 / 10

Շահութահարկ վճարող ընկերությունների համար հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է․

2 / 10

Շահութահարկ վճարող անհատ ձեռնարկատերերի համար հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է․

3 / 10

Ռոյալթիների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

4 / 10

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

5 / 10

Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

6 / 10

Առևտրական գործունեության համար շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով․

7 / 10

Արտադրական գործունեության համար շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով․

8 / 10

Հանրային սննդի գործունեության համար շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով․

9 / 10

Կառավարության սահմանված ցանկում ընդգրկված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեությունների համար շրջանառության հարկը հաշվարկվում է․

10 / 10

Անշարժ գույքի օտարման դեպքում շրջանառության հարկը հաշվարկվում է․

0%

Նարեկ․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ ապրանք վաճառել Wildberries-ում, բայց ապրանքը գնելու եմ Չինաստանից և ուղարկեմ ՌԴ պահեստ: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք կարողանալու եմ Չինական կազմակերպության տրված ինվոյսի հիման վրա կատարել նվազեցումներ, որպես ապրանքի ինքնարժեք։

Վարդուհի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ խաղողի օղու ակցիզային հարկի դրույքաչափը ներկայումս հաշվարկելիս այս տարբերակը ճի՞շտ է արդյոք՝ 2208 90 33 պտուղներից կամ հատապտուղներից 1լ համար 800*1,09, թե՞ կա փոփոխություն։ Կանխավ շնորհակալություն։

Նարինե․

Հարգելի հաշվապահներ, ես ֆրիլանս աշխատում եմ արտասահմանյան ընկերության հետ։ Ցանկանում եմ հարկայինում հաշվառվել որպես ֆիզ. անձ և վճարել եկամտային հարկ և սոց. վճար։ Ցանկանում էի իմանալ՝ գրանցումը և հաշվարկի ներկայացումը ո՞ր կայքում պետք է իրականացնել՝ file-online.taxservice.am, թե՞ self-portal.taxservice.am։ Արդյո՞ք գրանցումը պետք է հիմա անել, որպեսզի գործունեությունը ապօրինի չլինի, թե՞ դա կարլեի է անել նաև 2026 թվականի ընթացքում։ Կանխավ շնորհակալություն։

Արմեն․

Բարև Ձեզ։ Բեռնափոխադրումների ծառայությունը կարո՞ղ է 2026թ․ հունվարի 1-ից գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Շնորհակալություն։

Ալիկ․

Բարև ձեզ։ Հիմա բյուլետենը փակելուց հետո, որը կատարվում է էլեկտրոնային տարբերակով, այդ անձը ինչպե՞ս է իմանալու, որ իր նպաստի գումարը փոխանցվել է իր նախընտրած բանկ, ու ի՞նչ ժամանակահատվածում է դա կատարվում բյուլետենի փակելուց հետո։

Զաքարյան․

Բարև Ձեզ։ Նախապես շնորհակալություն պատասխանի համար։ Եթե տուրիստական ոլորտում եմ աշխատելու, ԱՁ բացելուց շրջհա՞րկ պետք է ընտրեմ, և 1 ԱՁ-ի տակ հնարավո՞ր է գրանցել 2 ընկերություն՝ 1 տուրիստական, 2-րդը վաճառք։

Արման․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոյեմբերի 1-ից հետո հնարավոր է դիմել և ստանալ սոցիալական ծախսի (ուսման վարձի կամ բժշկական ծախսի) փոխհատուցում։ Հարցն առաջացել է, քանի որ նոյեմբերի 1-ը համարվում էր 2024թ․ համար ներկայացվող եկամուտների հայտարարագրի վերջնաժամկետ։

Լիլիթ.

ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ մասնակիցն այս և նախորդ տարվա արդյունքներով մոտ 4 մլն շահույթ ունի, բայց հիմնադիրը չի ցանկանում, որպեսզի շահաբաժնի տեսքով ստանա, այլ ցանկանում է, որպես անտոկոս փոխառություն ստանալ՝ 2027-ին վերադարձնելու պայմանով։ Հնարավո՞ր է ՍՊԸ-ի հիմնադրին փոխառություն տալ չբաշխված շահույթի հաշվին պայմանագրի հիման վրա։ Օրենքում սահմանափակում կա՞։ Գործում ենք միկրոյի դաշտում։

Ընկերություն՝ «ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3, 69 տարածք, 3-րդ հարկ
Էլ․ փոստ՝ recruitment@arctx.co
Թափուր աշխատատեղ՝ Accountant
Աշխատանքի նկարագրություն՝

Մանրամասն
շրջանառության հարկ

Շրջանառության հարկ – ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Շրջանառության հարկը հարկման հատուկ համակարգ է: Այն փոխարինում է շահութահարկին և ԱԱՀ-ին։ Համարվում է, որ նրա կառուցվածքում շահութահարկի բաժինը կազմում է մոտ 40 %, իսկ ԱԱՀ-ինը՝ 60 %։

Ոչ բոլոր գործունեության տեսակները կարող են աշխատել շրջանառության հարկի համակարգում։ Շրջանառության հարկի կիրառման դեպքում գործում են մի շարք գործունեությունների սահմանափակումներ (ՀՕ 254-րդ հոդված), ինչպես նաև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառության շեմ, որը հաճախ անվանում են ԱԱՀ-ի շեմ։ Հարկ է նշել, որ կարևոր սահմանափակումներից է փոխկապակցված լինելը, երբ․

Մանրամասն