Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ alibaba.am կայքից հագուստ պատվիրել և ներմուծել ՀՀ և օնլայն վաճառք իրանացնել ՀՀ- ում: Նման գործունեության իրականացման կազմակերպաիրավական ձև ընտրել եմ Ա/Ձ-ն: Խնդրում եմ ասել՝
1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

  1. 1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
    Ա/Ձ-ի կարգավիճակով ապրանք ներմուծելու դեպքում պետք է ԱԱՀ ու պետ. տուրք վճարեք: Ձեր նշած չափերը վերաբերում են ֆիզիկական անձանց, իսկ 2-րդ ներմուծումից հետո այն կհամարվի արդեն ներմուծում ձեռնարկատիրական նպատակներով:
    2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
    Ոչ, առևտուրը չի կարող գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում:
    3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
    Շահութահարկի չափը եթե ԱԱՀ դաշտում գործեք 18 տոկոս է:
    4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ: Այո, պետք է ունենաք ՀԴՄ:

  2. 1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
    Ներմուծման ապրանքի արճեքի 20 տոկոսը պետք է վճարեք բյուջե:
    2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
    Եթե 24 մլն դրամը չգերազանցեք տարեկան՝ այո, կարող եք միկրոյի դաշտում աշխատել, շրջանառությունից հարկեր չեք վճարելու:
    3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
    4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:
    Պետք է ունենաք հդմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *