Արդյո՞ք շահութահարկը հաշվելիս պետք է ներառել եկամտային հարկը

Վազգեն.

Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք շահութահարկը հաշվելիս պետք է ներառել եկամտային հարկը

  1. Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները ծախսագրվում են ներառել եկամտային հարկը:

  2. Աշխատողների աշխատավարձը դա ծախս է, ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները եկամուտ են, պետք է դրանք հաշվառել պահվող եկամտային հարկը ներառյալ:

  3. Եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, ապա շահութահարկը հաշվարկելիս հաշվեգրված աշխատավարձը ամբողջությամբ, այսինքն՝ եկամտային հարկով, սոց. վճարով և դրաշմանիշային վճարով, համարվում է ծախս, եթե աշխատակիցը գրանցված աշխատող է: Ինչ վերաբերվում է ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարներին, այն չի համարվում ծախսային հոդված, այլ դա համարվում է Ձեզ համար եկամուտ, եթե դուք ճիշտ եք գրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *