Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի վարձատրությունը նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով

Անի.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը նույնպե՞ս պետք է վճարել անկանխիկ եղանակով:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի վարձատրությունը նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով

  1. Անկանխիկ վճարման պահանջը ըստ օրենքի հետևյալն է՝ «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Եթե այս պայմանները չկան, ապա վճարեք ձեր միջև համաձայնեցված կարգով՝ պայմանագրային դրույթներին համապատասխան:

  2. Բայց այստեղ գործում է դրամարկղային օրենքի կանխիկի սահմանափակումը։

  3. Հարգելի Տիգրան, ենթադրենք ես ունեմ ընկերություն Երևանում և 11 քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, ինչպե՞ս եմ իրականացնում նրանց վարձատրությունը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ:
    Հարգելի Ամիկում, ո՞րն է այդ սահմանափակումը, խնդրում եմ մեջբերումը:

    1. Եթե գործավարձով կամ ժամավարձով են Ձեր քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, վճարելու եք անկանխիկ: Եթե աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում են կատարում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, ապա կանխիկ դրամով կարելի է, կանխիկով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հաշվի առնեք:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *