Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միանգամից ասեմ որ քանի որ 18 տարեկան չեք, չեք կարող Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել, անձի գործունակությունը սկսվում է 18 տարեկանից:

Վահե

Մնացածի մասին կմանրամասնեք եթե դժվար չի, ես ԱՁ-ն կարո՞ղ եմ ծնողներիս անունով բացել:

Tigran

ԱՁ-ն կարող է ծնողների անունով գրանցվել, 3304 կոդի ապրանքները դրոշմապիտակավորման ենթակա են: ՀԴՄ սարք պետք է: Վաճառքը սոց. ցանցերի միջոցով դա էլ. առևտուր չի, այլ գովազդ: Պետք է վճարել ներմուծման ԱԱՀ, մաքսատուրք, կամ շրջհարկ կամ շահութահարկ, դա արդեն կապված է, որ հարկման համակարգում կգործեք:

Վահե

1) Իսկ համացանցում «գովազդելու» (առեւտուր անելու) համար էլ պետքա գումար վճարեմ ու եթե այո, մոտավոր ինչքա՞ն: Եվ (եթե այո) դրանից խուսափելու տարբերակ կա՞: Օրինակ՝ այլ էջով առեւտուր անեմ եւ այլն:
2) ԱԱՀ-ի եւ մաքստուրքի չափերը կասե՞ք:
3) Շրջհարկն է ավելի ձեռնտու, թե՞ շահութահարկը:
4) Եվ բացելուց ի՞նչ խուրհուրդ կտաք՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ:
Նշեմ, որ առևտրի միջին գումարը 500 000 է:

Tigran

1) Համացանցում «գովազդելը» նայած, մի տեղը կուզի, մյուսը չէ:
2) ԱԱՀ-ն 20 տոկոս, մաքսատուրքի չափը 6.5 տոկոս:
3) Շահութահարկ, ԱԱՀ:
4) Սկզբի համար Ա/Ձ-ն էլ նորմալ է:

Վահե

Ու տնտեսական գործունեության դասակարգիչը e-register-ով ՍՊԸ բացելուց ո՞ր մեկը ընտրեմ:

Tigran

Առևտուր է դա՝ մեծածախ ու մանրածախ, հենց կոսմետիկ միջոցների առևտուր:

Վահե

Շատ շնորհակալ եմ արձագանքելու համար, բայց մի քանի հարց էլ ունեմ.
1) կոնկրետ ես գովազդի համար կենտրոնացած եմ ֆեյսբուքի վրա, մոտավոր ինչքա՞ն պետք է վճարեմ:
2) ԱԱՀ-ն երկու անգամ պե՞տք է մուծեմ: Մի անգամ ներմուծման, մի անգամ վաճառքի, հա՞: Ու կասեք` ո՞նց հաշվեմ ԱԱՀ-ն (ապրանքի վաճառքի արժեքից, թեՙ շահույթից, թեՙ հենց ինչքա՞ն որ ծախսել եմ, էդ մի ապրանքի համար դրանից):
Ու նաեւ մաքսատուրքը ասեք էլի ո՞նց հաշվեմ:

Tigran

1․ Ֆեյսբուքի գովազդի համար ոնց որ վճար չկա, 2․ ԱԱՀ-ով աշխատելու դեպքում վճարվում է մի անգամ ներմուծման, մի անգամ վաճառքի, շրջհարկի դպքում միայն ներմուծման, 3․ մաքսատուրքը ձեռքբերման գին + ԱԱՀ + մաքսատուրք: