Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի.

Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Ի՞նչ հարկեր են առաջանում

  1. Եթե հարկերը դուք եք վճարելու, ապա պիտի վճարեք`
    1000$=376000 դրամ

    Կֆ 3% =` 11.280դր. (376000*0.03)

    Եկամտակարկ ` 58444դրամ((376000-32500-11280-80000)*20/100)+8000
    Կֆ գործատու` 32800

    Առձեռն վճարելու եք ` 306276 դրամ, եթե հարկերի պահումը դուք եք անում:

  2. Խորհուրդ կտայի չկնքել քաղ. իրավական պայմանագիր, քանի որ հենց բեռնափոխադրումների մասով դա կհամարվի ապօրինի գործունեություն:

  3. Հարգելի Արմեն, իմ իմանալով 3 տոկոս սոց ընդհանրապես չի հաշվարկվում, իսկ Աննա ջան, պայմանագիրը ընդամենը սովորական պայմագիր է, իմ կարծիքով քաղ. իրավական, որպես անվանում ինքը Договор 2 է, տակը բեռնափոխադրումների մասով, գուցե ես շփոթում եմ քաղ. իրավականը սովորական պայմանագրի հետ,մտածելով, որ քաղաքացու` ֆիզ. անձի հետ եմ կնքել, դրա համար ես ունեմ վարորդի անձնագրային տվյալները, ի՞նչ անօրինականություն կարող է լինել:

  4. Իսկ ո՞ր դեպքում է միայն 10 տոկոս եկամտահարկ և ո՞ր դեպքում գործտուի սոցն էլ հետն է հաշվարկվում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *