Հղիության և ծննդաբերության նպաստ

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին…ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել…ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը…և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ….

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստ

  1. Բարև հարգելի Արտյոմ: Կփորձեմ լիարժեք պատասխանել Ձեր հարցին: Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակուրդում:
    Հարցի պատասխանը կարելի է գտնել`

    Հավելված N 3
    ՀՀ կառավարության 2006 թվականի
    մարտի 30-ի N 571-Ն որոշման
    Կ Ա Ր Գ
    ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ (ԵԿԱՄՏԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

    “Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն կարգի 1-ին կետով***** սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա, որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ), հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:”

    -*****- Հավելված N 1
    ՀՀ կառավարության 2005 թվականի
    հունիսի 8-ի N 352 որոշման
    Ց Ա Ն Կ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան
    “ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
    http://www.ens.am

  2. Հառգելի Էդիկ շնորհակալ եմ պատասխանի համար…կարող ես ասել ինչպես հաշվեմ միջին օրականը`30.4ով թե այս նոր փոփոպություններից հետո 21ով…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *